Դեպի վեր

Հայաստանի զեկույցը ներկայացվեց Ժնևում

31/03/2017

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-30-ին Ժնևում, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ կոմիտեի 17-րդ նստաշրջանում, ներկայացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների միջազգային կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ Հայաստանի առաջին պարբերական զեկույցը։

Քննարկման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի դրույթների իրագործման ուղղությամբ ՀՀ կառավարության հետևողական գործունեությունը, ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններն ու նախաձեռնությունները։ Քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ծրագրերին, ներառական կրթությանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև ոչ-կառավարական կազմակերպությունների դերակատարմանն առնչվող հարցեր։

ՀՀ պատվիրակությունը, որի կազմում եղել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության, Առողջապահության նախարարությունների, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցները, պատասխանել են Հայաստանի հարցով զեկուցողի և կոմիտեի այլ անդամների բազմաթիվ հարցերին: ՀՀ զեկույցի քննարկմանը ներկա են եղել նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն