Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին

07/02/2018

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է  Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին:

Նախարար Հարությունյանն ընդգծել է պարբերական բնույթ ստացած մասնագիտական հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր:

Մասնավորապես, արդարադատության նախարարը պատասխանել է փորձագետներին հետաքրքրող հարցերին, մանրամասն անդրադարձել օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին ու դրանց վերաբերյալ փորձագիտական խմբի առաջարկություններին:

Հանդիպման ավարտին Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել միջազգային կառույցների ներկայացուցիչներին օրենքների նախագծերի մշակման աշխատանքներում արդյունավետ համագործակցության համար:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն