Դեպի վեր

Հաշվետվություն քրեակատարողական ոլորտում իրականացված աշխատանքների

07/05/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայացնում է քրեակատարողական ոլորտում 2017-2018 թվականներին իրականացված աշխատանքների հաշվետվությունը:

1. Ընդունվել է՝

1) ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 782-Ն որոշումը, որով կարգավորվել է սննդի ընդունումից հրաժարված կալանավորված անձանց և դատապարտյալների (հացադուլ իրականացնող անձանց) պահելու պայմանների առանձնահատկությունները.

2) ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի «Քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և հանձնելու կարգը սահմանելու մասին» N 995-Ն որոշումը.

3)  Պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները հստակեցնելու և հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայված տարբերակին համապատասխանեցնելու նպատակով 2017 թվականի հուլիսի 6-ին ընդունվել է «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 800-Ն որոշումը.

4) ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մաuին» N 1559-Ն որոշումը, որով օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին սահմանված դեպքերում և կարգով տրամադրվելու է տեսազանգի հնարավորություն: Նշված հնարավորությունն իրացնելու նպատակով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են տեսազանգի տեղադրման, փորձարկման և գործարկման աշխատանքներ.

5) ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 1-ի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N204-Ն որոշումը.

6) «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 7-ի   ՀՕ- 149-Ն օրենքը.

7) ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը գումար հատկացնելու մասին» N 425-Ն որոշումը, որով քրեակատարողական ծառայության կրտսեր ծառայողներին վճարվող հաշվարկային գումարը նախկին 157939 ՀՀ դրամի փոխարեն կազմելու է 163578 ՀՀ դրամ:

8) ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի ապրիլի 23-ի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 162-Ա հրամանը:

2. Մշակվել է`

1) «ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-38թթ.  ռազմավարությունը և դրա իրականացման  միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը.

2) «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնցով կարգավորում են դատապարտյալի կողմից պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտի դեմ բողոքարկման իրավունքը և կարգը.

3) Մշակվել են ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի նիստի N 2 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ քրեակատարողական  հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգից բխող իրավական ակտերի նախագծեր.

4) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.

5) «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը, որով սահմանվել են փակ և կիսափակ քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստ անցկացնելու հստակ հիմքեր և արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված երաշխիքներ.

6) «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը.

7) «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը. 

8) «Ներման խնդրագրերի քննարկմանն առնչվող նյութերի արխիվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը.

9) «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ուղղված են պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների արդյունավետության բարձրացմանը.

10) «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրել տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցություն:

3. Քրեակտարողական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով՝

1) ՀՀ կրթության և գիտության, ՀՀ Սփյուռքի և ՀՀ Մշակույթի նախարարությունների հետ համագործակցության արդյունքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրվել են գրքերով: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկները գրքերով համալրելու գործընթացը ներկայումս կրում է շարունակական բնույթ.

2) ՀՀ արդարադատության նախարարության կողմից «Մաստեր Սերվիս» ընկերության հետ ձեռք է բերվել համաձայնություն  քրեակատարողական հիմնարկներում իրականացնելու սննդի պատրաստման, առաքման և մատակարարման նոր արդյունավետ համակարգի ներդրման փորձնական ծրագիր մինչև 100 դատապարտյալ ունեցող քրեակատարողական հիմնարկում: Նկատի ունենալով, որ կազմակերպության արտադրամասը ներկայումս տեղակայված է Ջերմուկ քաղաքում՝ փորձարկումն  իրականացվում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում.

3) ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով հաշմանդամություն ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվել են անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներ.

4) ՀՀ արդարադատության նախարարության 11 քրեակատարողական հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման անհրաժեշտ բժշկական սարքավորումներով.

5) ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների անձնակազմի համար կազմակերպվել են եվրոպական չափանիշներին համապատասխան վերապատրաստման դասընթացներ՝ առողջապահության, մարդու իրավունքների և բժշկական էթիկայի թեմաներով: Իրականացվել են քրեակատարողական ծառայության շուրջ 800 աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ.

6) Բոլոր քրեակատարողական հիմնարկների թվով 14 հոգեբանների համար իրականացվել են մասնագիտական մեկ շաբաթյա դասընթացներ՝ մասնագիտական գիտելիքների  և հմտությունների բարելավման նպատակով.

7) Եվրոպայի խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից համատեղ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում առաջնային առողջապահական ծառայությունների համար լրացուցիչ բժշկական սարքավո­րումների ձեռքբերման համար կարիքները գնահատվել են, անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների տեսակները և քանակակազմը կազմվել է, հայտարարվել է մրցույթ.

8) Ծրագրի շրջանակներում կատարվել է քրեակատարողական հիմնարկներում սանիտարահամաճարակային և հիգիենիկ իրավիճակի ուսումնասիրություն.

9) Քրեակատարողական հիմնարկների բժշկական անձնակազմի վերապատրաստման համար կազմվել են մասնագիտական ծրագրեր հետևյալ ուղղություններով՝ սրտի իշեմիկ հիվանդություն, սուր փսիխոզներ, ստամոքսաաղիքային տրակտի հիվանդություններ, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ, էկզոգեն թունավորումներ.

10) ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակներում   քրեակատարողական բոլոր հիմնարկներն ապահովվել են անհրաժեշտ ջերմային և հիգիենիկ պայմաններով.

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն