Վարչապետը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին

16/05/2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանին: 
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ոլորտին առնչվող խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին և տվել համապատասխան հանձնարարականներ: Գործադիրի ղեկավարը կարևորել է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով հետևողական քայլերի իրականացումը, որոնք կնպաստեն ոլորտների զարգացմանը, քաղաքացիների խնդիրների լուծմանն ու մատուցվող ծառայությունների պարզեցմանը:

 

Սկզբնաղբյուրը ՝ http://www.primeminister.am/hy/press-release/item/2018/05/15/Prime-Minister-introduced-new-Ministers/