Դեպի վեր

Փոխնախարար Գալյանն Իտալիայում հանդիպել է Իտալիայի ազգային հակակոռուպցիոն մարմնի ղեկավար կազմին

24/09/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը սեպտեմբերի 16-ից 20-ն այցելել է Իտալիայի Հանրապետություն և հանդիպել Իտալիայի ազգային հակակոռուպցիոն մարմնի, Ֆինանսական գվարդիայի և Կարաբինիերների բանակի ղեկավար կազմի հետ: Պատվիրակությունը գլխավորել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են իրավապահ ոլորտում համագործակցային հիմքերի ստեղծումն ու ամրապնդումը, որի արդյունքում հնարավոր կլինի միջազգային լավագույն փորձի ներդրմամբ նոր և ավելի արդյունավետ մեխանիզմներ մշակել մեր երկրում իրականացվող իրավական ոլորտի բարեփոխումների գործընթացում: Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել են հիշյալ կառույցների` կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, այդ թվում` փողերի լվացման դեմ պայքարի հարուստ փորձը և քրեական գործերի քննության ընթացքում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունը: Քննարկվել է նաև արդի տեխնոլոգիաների դերը երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձի հարցում:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում՝ http://www.ccc.am/hy/1428493746/3/6097 :

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն