Դեպի վեր

Ն. Փաշինյան․ «Պետք է 2020 թ. հակակոռուպցիոն ոլորտում վերջնականապես ճեղքենք այն սահմանը, որը մեզ պահում է միջին երկրների շարքում»

23/01/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Կառավարության հունվարի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ միջազգային զեկույցներում Հայաստանի գրանցած առաջընթացներին։
Առաջինը Միջազգային «Ժողովրդավարության ինդեքս-2019» զեկույցն է, որի համաձայն՝ Հայաստանը շարունակել է առաջընթաց գրանցել ժողովրդավարության ոլորտում։ 2019 թվականի արդյունքներով Հայաստանը ստացել է 5,54 միավոր՝ նախորդ 4,79 միավորի փոխարեն և 17 հորիզոնականով բարելավել իր դիրքերը՝ 167 երկրների շարքում նախորդ 103-րդ տեղի փոխարեն զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը։
Վարչապետի խոսքով, միջազգային ինդեքսների համաձայն՝ Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը։
Հաջորդը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ընկերության հրապարակած «Կոռուպցիայի ընկալման համաթիվ-2019» ամենամյա զեկույցն է պետական սեկտորում կոռուպցիայի վերաբերյալ։ Զեկույցում ներառված է 180 երկիր։ ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայաստանը՝ անցյալ տարվա 35 միավորի փոխարեն հավաքելով 100 առավելագույնից 42 միավոր եւ զբաղեցրել 77-րդ հորիզանականը՝ նախորդ 105-րդ հրիզոնականի փոխարեն։
«Մենք 28 կետով առաջընթաց ենք գրանցել, զեկույցում նշվել է, որ հեղափոխությունից և նոր Կառավարության ձևավորումից հետո Հայաստանը խոստումնալից հեռանկարներ ունի հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու ոլորտում: Չնայած նշված զարգացումներին՝ ոչ թափանցիկ հասարակական երևույթները խանգարում են կոռուպցիայի արմատական վերացմանը»,- նշեց վարչապետը։
Ըստ նրա՝ չնայած մեծ առաջընթացին՝ Հայաստանը շարունակվում է համարվել հիբրիդային ռեժիմ ունեցող երկիր, սա նույնպես կապվում է դատական համակարգում առկա խնդիրների հետ, ընդ որում՝ այդ բարեփոխումների ճակատագրից է կախված, թե երկու ոլորտներում էլ միջին երկրների սանդղակը Հայաստանը երբ կհաղթահարի և կհայտնվի առաջատար երկրների ցանկում․ «Պետք է 2020 թվականին հակակոռուպցիոն ոլորտում վերջնականապես ճեղքենք այն սահմանը, որը մեզ պահում է միջին երկրների շարքում»։
Ռուստամ Բադասյանը նշեց, որ Հայաստանի ամենաբարձր արդյունքը եղել է 2014 թվականին, երբ միավորը եղել է 37, այսինքն՝ Հայաստանը երբեք 42 միավոր չի ունեցել։
«Հակակոռուպցիոն ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով նախատեսել ենք, որ 2023 թվականին 55 միավոր է լինելու։ Բավական կասկածներ էին հնչում, թե արդյոք մենք նման նպատակ կարող ենք մեր առաջ դնել, այս զեկույցի հրապարակումը ցույց է տալիս, որ այն ավելի քան իրատեսական է»,- նշեց Արդարադատության նախարարը։
Նրա խոսքով՝ Կառավարության մի շարք նախաձեռնություններ որոշ ուժերի կողմից անընդհատ շահարկվում են, և ներկայացվում է, որ հերթական թափանցիկությունը ապահովելու նախաձեռնությունը կարող է ազդել օտարերկյա ներդրումների, կայունության վրա, մինչդեռ նման ցուցանիշները և կոռուպցիայի ընկալման ինդեքսը ապացուցում են, որ այս գործողությունները միայն ու միայն նպաստելու են կայունությանը և ներդրումների համար բարենպաստ միջավայր են ապահովելու։
Վարչապետը հայտնեց, որ տնտեսությունը ոչ միայն չի վախենում բարեփոխումներից, այլև դրանցից ոգևորված՝ մեծ տեմպերով ակտիվություն է ցուցաբերում։

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն