Դեպի վեր

Ռուստամ Բադասյան. «Սա կբերի նրան, որ կալանքի կիրառման դեպքերը կնվազեն»

20/03/2020 Տառատեսակի
չափսը
A A A

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց կառավարության հեղինակած՝ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը, որն առնչվում է գրավի կիրառման ինստիտուտին: Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, օրինագծով սահմանվում է՝ գրավը պետք է դիտարկել ոչ միայն որպես կալանքի այլընտրանքային միջոց, այլեւ որպես ինքնուրույն խափանման միջոց. «Սա կբերի նրան, որ կալանքի կիրառման դեպքերը կնվազեն: Գրավի կիրառումը պետք է թույլատրելի լինի ոչ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով, այլեւ խափանման միջոցների կիրառման հիմքերից ցանկացածի առկայության դեպքում»: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ անկախ նրանից՝ կալանքի մասին դատարանի որոշում կա, թե ոչ, անձի նկատմամբ կարող է կիրառվել գրավ. «Գործող կարգավորմամբ գրավը կիրառվում է բացառապես դատարանի որոշմամբ, իսկ հիմա առաջարկում ենք գրավը կիրառել դատախազի կամ քննիչի որոշմամբ՝ ինչպես մեղադրյալի, այնպես էլ կասկածյալի հանդեպ: Գրավի նվազագույն չափը սահմանվում է 200 000 դրամ՝ անկախ հանցագործության տեսակից: Գրավի չափն անձի հանդեպ կարող է անհատականացվել՝ ըստ արարքի բնույթի եւ վտանգավորության աստիճանի, անձի տարիքի եւ սեռի, ընտանեկան դրության: Գրավը հնարավոր կլինի կիրառել անկախ կալանքից»: «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը մտահոգություն հայտնեց՝ գրավի կիրառումը քննիչին կամ դատախազին վերապահելը խնդրահարույց կարող է լինել, որովհետեւ գրավը սեփականության իրավունքի սահմանափակում է, ինչը դատարանի որոշմամբ պետք է սահմանվի. «Եթե չկա լուրջ հիմնավորում, միանգամից նման կարգավորում անելը մտահոգիչ է: Դատարանը պետք է որոշի, թե գրավը որքանով է համաչափ, ոչ թե դատախազը կամ քննիչը»:
Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն