Մրցույթ՝ քաղաքացիական գործերով նոր էլեկտրոնային կառավարման համակարգի ծրագրային ապահովում ձեռք բերելու համար

12/05/2022

Արդարադատության նախարարությունը՝ նպատակ ունենալով բարելավվել դատական համակարգի արդյունավետ աշխատանքը, հայտարարում է քաղաքացիական գործերով նոր էլեկտրոնային կառավարման համակարգի ծրագրային ապահովում ձեռք բերելու մրցույթ: Մրցույթի նպատակն է՝ մի շարք դատակավարական գործողություններ դարձնել առցանց, ինչպես նաև նոր էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովել այնպիսի կարևոր գործառույթների իրականացումը, ինչպիսիք են՝ գործերին առնչվող փաստաթղթերի ներբեռնումը, վերբեռնումն, ստեղծումը, փոխանցումը, շրջանառությունը, գործերի ինքնաշխատ մակագրումը և ինքնաշխատ բաշխումը դատավորների միջև, կիրառելի օրենսդրությամբ նախատեսված դատավարական փաստաթղթերի ներկայացումը և դատական ակտերի կայացումը, համակարգի միջոցով կատարված գործողությունների էլեկտրոնային գրանցամատյանի ինքնաշխատ ձևավորումը, վիճակագրական տվյալների հավաքագրումը, հրապարակումը միասնական հարթակում և այլն:
Քաղաքացիական գործերով նոր էլեկտրոնային կառավարման համակարգի տեխնիկական առաջադրանքը հրապարակված է գնումների էլեկտրոնային https://eauction.armeps.am  համակարգում։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 19-ը՝ ժամը 11:00-ն: Հայտերն ընդունվում են՝

https://eauction.armeps.am/hy/public/tender_details/tid/18031/ 

*Համակարգ մուտք գործելու համար պետք է օգտագործել Firefox դիտարկիչ: