Համապետական շաբաթօրյակի շրջանակում Արդարադատության նախարարության աշխատակիցները կազմակերպեցին խորհրդային տարիներին բռնադատվածների հուշահամալիրի մաքրումը

30/04/2022

Ապրիլի 30-ին հայտարարված էր համապետական շաբաթօրյակ, որին ակտիվ մասնակցություն ունեցան նաև Արդարադատության նախարարության աշխատակիցները։ Մաքրման աշխատանքների մեկնարկը տրվեց ժամը 10:00-ին։ Նախարարության կողմից մաքրման համար ընտրվել էր 2008 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում բացված խորհրդային տարիներին բռնադատվածների հուշահամալիրն ու հարակից տարածքը: Աշխատակիցների համակարգված, սրտացավ ու արդյունավետ աշխատանքի արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում խորհրդանշական տարածքը բերվեց մաքուր ու պատշաճ տեսքի։ Նախարարության աշխատակիցները, կարևորելով քաղաքացիական պատասխանատվության բարձր գիտակցոմը, շեշտում են, որ շրջակայքը մաքուր պահելու առիթը չպետք է միայն շաբաթօրյակը լինի։