Մեկնարկում է սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները

12/10/2022

Սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգմանը մասնակցելու համար կարող է դիմել 63 տարին չլրացած այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական գործունեության ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում:

Սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման համար կարող են դիմում ներկայացնել նաև այն անձինք, ովքեր չեն անցել ուսուցում, սակայն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Սնանկության մասին» օրենքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելն անցել են ստաժավորում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում և ունեն դեռևս գործող վկայական ստաժավորում անցած լինելու մասին:

Առաջին փուլի թեստային հարցերի և իրավիճակային խնդրի միասնական առաջադրանքի նմուշը այստեղ 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի հոկտեմբերի 28-ը՝ մինչև ժամը 16:00:
Մանրամասների համար անցեք հետևյալ հղումով