Հայտարարվել է նոր քրեակատարողական հիմնարկի նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման մրցույթը

00/00/0000

Քրեակատարողական ոլորտի բարեփոխումների շրջանակներում միջազգային ստանդարտներին
համապատասխան նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակով 2022 թվականի
դեկտեմբերի 23-ին նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով
հայտարարվել է մրցույթ, որի հրավերը տեղադրված է www.gnumner.am կայքում, ՀՀՔԿ-
ՓՆՄԽԾՁԲ-22/1 ծածկագրով:
Մրցույթի տեխնիկական բնութագրով սահմանվել է առկա նախագծային լուծումներին
համապատասխան նախագծային փաստաթղթեր մշակելու պահանջ և առաջադրանքին կցվել են ՀՀ
արդարադատության նախարարության կողմից նախապես մշակված էսքիզային տարբերակը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2023 թվականի հունվարի 12-ը: