Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ տեղակալներին

04/10/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության պետի նորանշանակ տեղակալներ ՝ Պավել Գրիգորյանին և Գուրգեն Աֆրիկյանին:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Պրոբացիայի ծառայությունից սպասելիքները մեծ են՝ ոլորտի բարեփոխման և ծառայության առջև դրված խնդիրների լուծման տեսանկյունից:
Լևոն Բալյանը հույս է հայտնել, որ նորանշանակ տեղակալներն իրենց ունեցած կարողությունները կներդնեն՝ Պրոբացիայի ծառայության ծրագրերն իրականացնելու ուղղությամբ:
Կարևորվել է տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառումը պատշաճ և որակով իրականացնելու գործառույթը:
Պավել Գրիգորյանն ու Գուրգեն Աֆրիկյանը շնորհակալություն են հայտնել՝ վստահության համար և նշել, որ իրենց աշխատանքային փորձը կներդնեն Ծառայությանն որակն էլ ավելի բարելավելու համար: