Անգլերեն, ֆրանսերեն, չինարեն, թուրքերեն. 90-ից ավելի թեկնածու նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման քննությանն է մասնակցել

27/10/2023

Տեղի է ունեցել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման մրցույթը: Որակավորման ստուգումն իրականացվել է Իսպաներեն, Անգլերեն, Ռուսերեն, Ֆրանսերեն, Չինարեն, Շվեդերեն, Թուրքերեն, Պարսկերեն, ինչպես նաև ժեստերի լեզվի նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորում տրամադրելու նպատակով: Լ
եզվի մասնագետների շրջանում տարեց տարի ավելի է մեծանում նոտարական գործողություններին մասնակցող թարգամանչի որակավորում ստանալու նկատմամբ հետաքրքրությունը, ինչի մասին վկայում է մասնակցության ակտիվության բարձր մակարդակը: Որակավորման ստուգմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 90-ից ավելի թեկանածու: Մրցութային շեմը հաղթահարած մասնակիցերի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի հանձնաժողովի կողմից` արդյուքներն ամփոփելուց հետո: