Մեկնարկում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների ընդունելությունը

05/04/2024

Հայտարարվում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող հոգեբանների ընդունելություն: Հավակնորդները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2024 թվականի ապրիլի 11-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ն, ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեով: Որակավորման դասընթացը կմեկնարկի 2024 թվականի ապրիլի 22–ից, ուսուցման տևողությունը 120 ակադեմիական ժամ է, ինչպես նաև 10 աշխատանքային օր տևողությամբ պրակտիկա: Մանրամասն տեղեկությունն՝ այստեղ https://www.moj.am/announcements/view/article/2991