Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածով 180 փաթեթ է հայտնաբերվել դատապարտյալին հանձնուք բերած կնոջ մոտ

09/04/2024

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին բերված հանձնուքում առկա սրբիչների վրա ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգված։
  
Ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով՝ հանձնուքը բերած քաղաքացուհի Ս․Ն․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ենթարկվել անձնական խուզարկության, ինչի արդյունքում՝ կնոջ մոտ գտնվող օծանելիքի տուփից հայտնաբերվել են աննախադեպ քանակի՝ 180 առանձնացված փաթեթներ, որոնցում առկա են եղել առանձնապես խոշոր չափի՝ 146,07 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ։