Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին

11/04/2024

Հայ-վրացական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի մամուլի ասուլիսը:
Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել արդարադատության ոլորտում երկու երկրի հարաբերությունները, ընդգծել՝ իրավական ոլորտում վրացական փորձի ուսումնասիրության և փոխանակման կարևորությունը:
  
Արդարադատության նախարարը վստահեցրել է, որ Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է և արձանագրել է նախարարների անձնական շփումների կարևորությունը: Գրիգոր Մինասյանը կարևոր է համարել Հայաստանում նոր ձևավորված Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի ու վրացական Արբիտրաժային կենտրոնի համագործակցությունը, այս համատեքստում հատկանշական համարելով Պրոբացիայի ոլորտում բարեփոխումներն ու արդյունավետ գործակցությունը:
  
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և երկու երկրների միջև համագործակցության առավել խորացման հույս հայտնել:
Նախարարները պատասխանել են Հայ-վրացական ֆորումին և երկկողմ ու բազմակողմ օրակարգին վերաբերող այլ հարցերի: