Կատարողական վարույթում ծանուցման նոր կարգավորումներ, շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության համապարփակ գործիքակազմ․ Ներդրվում է հարկադիր կատարման առավել արդյունավետ համակարգ

16/04/2024

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի և շուրջ 30 հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Փոփոխությունների նպատակը միասնական իրավաբանական հասկացությունների կիրառմամբ, առավել պարզ կարգավորումների սահմանումն է, արդյունքում՝ կատարողական վարույթի մասնակիցների և շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետ ու համապարփակ գործիքակազմի ներդնումը և հարկադիր կատարման արդյունավետ համակարգի համար անհրաժեշտ իրավական հիմքերի սահմանումը։
Նախագծերի ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում նոր որակ հաղորդել հարկադիր կատարմանը, ներդնել կանխատեսելի, հստակ կարգավորումներ, բարձրացնել կատարման արդյունավետությունը, ապահովել շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության համապարփակ գործիքակազմ՝ արդյունքում ներդնելով անհրաժեշտ իրավական հիմքեր՝ ունենալու հարկադիր կատարման այնպիսի համակարգ, որին քաղաքացին իսկապես կվստահի։