Ավարտվում է արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական երկրորդ դասընթացի հայտերի ընդունումը. հայտնի է դասընթացի ժամանակացույցը

19/04/2024

Արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական երկրորդ դասընթացը տեղի կունենա ապրիլի 29-ից մայիսի 3-ը, ժամը 09:00-16:30-ը: Հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման 2024 թվականի ծրագիրը հաստատվել է Արդարադատության նախարարի հրամանով՝ https://www.moj.am/legal/view/article/1758/ 

Դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային՝ info@moj.am էլ. փոստի հասցեին ուղարկելու միջոցով։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 20-ը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո բոլոր ընտրված հավակնորդները կծանուցվեն դասընթացի այլ մանրամասների վերաբերյալ: