Մեկնարկել է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների դասընթացը

26/04/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը շրջայց է կատարել ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում։ Այնտեղ մեկնարկել է «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման» դասընթացը: Դասընթացին մասնակցության համար դիմել է 39 հոգեբան, ովքեր մասնակցել են 2024 թվականի անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման հարցազրույցի փուլին: Հարցազրույցի փուլը հաղթահարել է 21 հոգեբան: Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ծանոթացել է իրականացվող ծրագրի բովանդակությանը և կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև հանդիպել է դասընթացի մասնակիցների հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Այցի շրջանակներում նախարարի տեղակալ Լևոն Բալյանը շրջել է նաև ուսումնական կենտրոնում, hանդիպել է աշխատակիցներին և  ծանոթացել առկա խնդիրների հետ: Այցի ավարտին, առկա խնդիրների լուծման համար, ուսումնական կենտրոնի տնօրինությանը տրվել են համապատասխան հանձնարարականներ: