Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը դատապարտյալների հետ շախմատային սեանս կանցկացնեն

20/11/2012

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ Լեւոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը նոյեմբերի 21-ին  ՀՀ արդարադատության նախարարության ՛՛էրեբունի՛՛ քրեակատարողական հիմնարկի 15 դատապարտյալների և ՔԿՀ-ի 5 աշխատակիցների հետ շախմատային սեանս կանցկացնեն: Միջոցառումն իրականացվում է դատապարտյալների սոցիալ-հոգեբանական  վիճակի բարձրացմանը նպաստող ծրագրի շրջանակներում:

Նշենք, որ դատապարտյալների շրջանում  նման միջոցառումների կազմակերպումը պարբերական բնույթ է կրում: