Հանրային քննարկման հրավեր

26/03/2013

Հարգելի գործընկերներ, 

Մարտի 28–ին, ժամը 10:00-ին Կոնգրես հյուրանոցի «Պիկասսո» սրահում տեղի կունենա «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր» նախագծի շուրջ հանրային քննարկումների 2–րդ փուլը. կներկայացվի նախագծի՝ համատեղ լրամշակված տարբերակը:

Հանրային քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպություններին խնդրում ենք նախապես հաստատել իրենց մասնակցությունը հետևյալ էլ. հասցեով՝ narine.solomonyan@moj.am կամ զանգահարել 38 03 84 հեռախոսահամարով: