Հրայր Թովմասյանն ընդունել է Լատվիայի արդարադատության նախարար Յանիս Բորդանսին և նախարարության աշխատակազմի ղեկավար Իրինա Կլավինային

03/07/2013

  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է երևանյան համաեվրոպական խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լատվիայի արդարադատության նախարար Յանիս Բորդանսին և նախարարության աշխատակազմի ղեկավար Իրինա Կլավինային: 

  Ջերմ և անկաշկանդ զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել իրենց ղեկավարած գերատեսչություններում իրականացվող բարեփոխումների, համակարգին առնչվող օրենսդրական ընդհանրությունների և տարբերությունների վերաբերյալ: 

  Հյուրերի խնդրանքով նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում իրականացվող փոփոխությունները և ակնկալվող արդյունքները: 

  Զրույցի ընթացքում կողմերը փոխադարձաբար ներկայացրել են իրենց երկրների դատական համակարգերում առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: 

  Լատվիայի արդարադատության նախարարը փոխանցել է իր ղեկավարած գերատեսչությունում առկա խնդիրները, դրանց լուծման համար գտնված ճանապարհները, ինչպես նաև իրականացվող բարեփոխումների իրենց փորձը: 

  Նախկին խորհրդային հանրապետությունների արդարադատության համակարգում խնդիրները գրեթե նույնն են, ուստի զրույցի ընթացքում նաև փորձի փոխանակման և փոխգործակցության համաձայնություն է  ձեռք բերվել: 

  Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արամ Օրբելյանը և Եղիշե Կիրակոսյանը: