ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8–րդ նիստը

11/10/2013

  Ս.թ. հոկտեմբերի 10-11-ը ՀՀ արդարադատության նախարարության նախագահությամբ անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8-րդ նիստը` Խորհրդի պատասխանատու քարտուղարի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսիայի, Ղրղզստանի և Տաջիկստանի արդարադատության նախարարությունների պատվիրակությունների մասնակցությամբ:

  Նիստը նախագահում էր ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նախագահ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:Նիստում քննարկվել են մասնակիցների  համար կարևոր և առաջնային համարվող հետևյալ հարցերը՝

  •   ԱՊՀ արդարադատության նախարարությունների փորձը էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և    զարգացման գործում. էլեկտրոնային գրանցում, էլեկտրոնային նոտարիատ, էլեկտրոնային ՔԿԱԳ,
  •    Ռիելտորական գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման կարգը՝ որպես անշարժ գույքի  հետ կապված գործարքների ժամանակ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոց,
  •   Չճանաչված կազմավորումների և պետությունների  ընդունած փաստաթղթերը. ԱՊՀ մասնակից պետությունների փորձը    դրանց ճանաչման և կիրառման հարցում,

  Որպես կանոն, նախագահող երկիրն ունենում է հարցերի քննարկման շրջանակը որոշելու նախապատվություն:

  Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ ՀՀ արդարադատության նախարարությունը  քննարկման առարկա էր  դարձրել երկու կարևոր  հարց, որոնցից մեկը չճանաչված պետությունների կողմից փաստաթղթերի ճանաչումն է անդամ երկրների կողմից:   Մենք ունենք այդ խնդիրը ԼՂՀ–ի իշխանությունների կողմից տարբեր փաստաթղթերի տրման հետ կապված, որոնք հետագայում ներկայացվելու են անդամ երկրներին: Դրանք են՝ ծննդյան վկայականները, մահվան, ամուսնության և մի շարք այլ փաստաթղթեր, որոնք երբեմն խնդիրներ են առաջացնում այդ երկրների կողմից:  Քննարկման ընթացքում առաջարկություն է  ներկայացրել ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի համաձայնագիր, հետագայում համաձայնագիրը  ստորագրելու պարագայում  խնդրին կտրվի լուծում:  Նիստի մասնակիցները որոշեցին ի գիտություն ընդունել ՀՀ արդարադատության նախարարի ներկայացրած առաջարկը:

  Նիստում ընդունվեց  նաև  որոշում՝  հաշվի առնել ԱՊՀ մասնակից պետություններում էլեկտրոնային կառավարության համակարգի. էլեկտրոնային նոտարիատի, էլեկտրոնային ՔԿԱԳ  ծառայությունների ներդրման փորձը:

  Որոշվեց նաև հաստատել ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների  խորհրդի 2014-2018թթ.  աշխատանքային ծրագիրը:

  Հոկտեմբերի 11-ի նիստի ավարտին մասնակիցների որոշմամբ ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների խորհրդի նախագահող  ընտրվեց ՌԴ արդարադատության նախարար Ա.Վ.Կանավալովը:

  Հաջորդ՝ 9-րդ նիստն անցկացվելու է 2014 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում:

Լուսանկարները՝ panarmenian.net