Արամ Օրբելյան. «Պետք է բարելավենք մեր դիրքերը մինչև առաջատարի, մինչև լավագույն փորձը կրողի». ՓԱՍՏԻՆՖՈ

19/10/2013

ՀՀ Նախագահի կողմից հաստատված 2012-2016թթ իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում, ի թիվս դատաիրավական այլ բարփոխումների, նախատեսված է նաև մինչդատական, դատական և  հետդատական փուլերում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլընտրանքային միջոցների  կիրառման պրակտիկա: Բարեփոխումների ընթացքի և մասնավորապես նոր պրոբացիոն ծառայության ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքների շուրջ «Փաստինֆո»-ի թղթակից  Նելլի Դանիելյանը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի հետ:  

-Պրն Օրբելյան, օրերս Հայաստանում ներկայացվեց  ՀՀ-ԵԽ համատեղ ծրագրի շրջանակներում մշակված կարիքների գնահատման զեկույցը, որի հեղինակ միջազգային փորձագետերը վերլուծելով ներկա վիճակը, ներկայացրել են նաև առաջարկություններ ազատությունից զրկելու հետ չկապված նոր պատիժների, այլընտրանքային միջոցների կիրառման, պրոբացիոն ծառայության ստեղծման  ուղղությամբ: Կխնդրեի պարզաբանել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում զեկույցը:   

-ԵԽ-ի հետ համատեղ, Նորվեգիայի ԱԳ նախարարության աջակցությամբ իրականացվում է ազատությունից զրկելու պատիժների և այլ միջոցների կիրառման նվազեցումը ՀՀ-ում ծրագիրը, որի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը այլընտրանքային պատժատեսակների, այլընտրանքային խափանման միջոցների ներդրման գործընթացում, ինչպես նաև դրա, որպես արդյունք, պրոբացիոն ծառայության ստեղծման հետ կապված աշխատանքներում: Ծրագրի առաջին մասում փաստահավաք խմբի աշխատանքներն էին, այսինքն՝ հետազոտություն առկա վիճակի, կատարված քայլերի, այլ ծրագրերի շրջանակներում կատարված գործողությունների, դրանց արդյունքների մասին: Զեկույցի ներկայացման նպատակը փաստահավաք խմբի նախնական զեկույցի քննարկումն է, որից հետո այն պետք է վերջնական լրամշակվի և հիմք ծառայի հետագա գործողությունների համար:  

-Իսկ ի՞նչ փաստեր հավաքվեցին, ի՞նչ եզրակացությունների հանգեցին փաստահավաք խմբի անդամները Հայաստանում կատարած ուսումնասիրությունների արդյունքում:

  -Փաստահավաք բառը կարող է մի քիչ շփոթություն առաջացնել, այստեղ նպատակը ոչ թե զուտ փաստերը հավաքելն է, այլ ուսումնասիրությունը առկա վիճակի: Հիմա մենք քննարկում արդյունքները: Եթե նայենք հետազոտությանը, այն մասերի է բաժանված. «Մինչդատական կալանքի այլընտրանքներ, ներհոսքի հսկողություն», այսինքն կալանքի հետ կապված, որպես այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունը, միջազգային փորձը, առկա խնդիրները, մի շարք տեղական ՀԿ-ների կողմից բարձրացված մտավախությունները; Երկրորդը դա ապաքրեականացման հետ կապված որոշակի գործողություններ են, քրեական օրենսգրքի բարեփոխումների հետ կապված որոշակի առաջարկություններ կամ խնդիրներ, որոնք առաջ են հանվել, որոշ հոդվածների, որոշ գործողությունների, միգուցե ապաքրեականացման, կամ պատժատեսակների փոփոխության հնարավորություն, այդ թվում նաև՝ այլընտրանքային պատիժների կիրառման հնարավորություն: Դա արդեն երրորդ մասին է վերաբերում, այսինքն՝ «ազատությունից չզրկելու հետ կապված պատիժներ և միջոցներ»: Մի շարք դեպքերում այլընտրանքային պատիժները կարող են լինել շատ ավելի արդյունավետ, քան ազատազրկումը, որպես այդպիսին: Ինչպես կրկնահանցագործությունը նվազեցնելու, այնպես էլ ընդհանրապես հանցավորությունը նվազեցնելու գործում:  Մեկ բլոկը վերաբերում է վաղաժամկետ ազատման և պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելուն, և դրա շրջանակներում են կատարվել առաջարկությունները, ինչպես բարելավել այս համակարգը, իսկ 5-րդ մասը վերաբերում է պրոբացիային՝ պրոբացիոն ծառայությանը: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: