Դատավորների գնահատման առաջարկվող մեխանիզմը տարակարծությունների տեղիք է տվել. ԱՐՄՆՅՈՒԶ

23/10/2013

Ինչ անել, որ դատական իշխանության վերին օղակներում ոչ թե միջակները, այլ լավագույնները հայտնվեն: Դատական օրենսգրքի փոփոխություններով Արդարադատության նախարարությունը խնդրի լուծման տարբերակ է գտել` գնահատել դատավորներին ու լավագույններին ընդգրկել առաջխաղացման ցուցակներում: Եվրախորհրդի անդամ երկրների 2/3-ում դատավորի գործունեության գնահատման մեխանիզմն արդյունավետ գործում է: Այս մասին է տեղեկացնում «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքը:

Ըստ նախագծի, վիճակահանությամբ ընտրված դատավորները կգնահատեն դատական ակտերի հիմնավորվածությունը եւ նիստերին դատավորի պատշաճ վարքը: Ցածր գնահատված դատավորների նկատմամբ կարգապահական միջոցներ կկիրառվեն` սկսած հարկադիր վերապատրաստումից մինչեւ լիազորությունների դադարեցում` 6 տարի շարունակ վատ ցուցանիշներ արձանագրելու դեպքում: 

Գնահատականը, ըստ նախագծի, կքննարկվի դատավորների եւ արդարադատության խորհուրդներում: Դատարանների նախագահների խորհրդի փոխարեն դատաիրավական համակարգի բարեփոխումներով դատավորների նոր խորհուրդ կստեղծվի, որի 30 անդամները կընտրվեն գաղտնի քվեարկությամբ` ընդհանուր ժողովում: Դատավորները, սակայն, մտավախություն ունեն` նախագիծն իրենց գլխին մահակ է դառնալու եւ զրկելու է երաշխավորված անկախությունից: Դատավորների խորհուրդը արդեն մտահոգություններով ու առաջարկներով գրություն է ուղարկել նախարարություն: օմբուդսմանը նույնպես վերապահում ունի: 

Գրիգոր Մուրադյանը համոզված է` նախագիծը ճիշտ չի ընկալվել: Գնահատման ընթացքում դատավորների նկատմամաբ առաջացող բացասական հետեւանքների հարցը նախարարությունը պատրաստ է քննարկել: Հաշվի առնելով դատավորների մտավախությունը, որոշ փոփոխություններ նախագծում արդեն իսկ արվել են: 

Տեսանյութն ու ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: