Նախարարի խորհրդականը կրկնակի համաներման կիրառումը բացառում է.Առավոտ

22/11/2013

 Արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանն այսօր «Վարկած» ակումբում անդրադարձավ Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ հայտարարված համաներման գործընթացներին: «Առավոտ»-ի տեղեկացմամբ, նա հրապարակեց նոյեմբերի 20-ի տվյալները, հայտնելով, որ գործընթացը շարունակվում է եւ դեկտեմբերի 25-ից հետո էլ կիրառելի կլինի Համաներման ակտը: Ըստ Ն.Առուստամյանի, համաներում կիրառվել է 642 անձանց նկատմամբ, նրանցից 18-ը ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվողներն էին՝ կանայք, 2-ը՝ անչափահասներ էին: 5 անձի նկատմամբ նախաքննությունն իրականացնող մարմինն է կիրառել, 125 կալանավորվածների նկատմամբ դատարաններն են կիրառել, իսկ այլընտրանքային պատիժների կողմից համաներում կիրառվել է 920 անձի նկատմամբ: Aravot.am-ի այն հարցին, թե համաներման  հետ կապված բազմաթիվ բողոքներ են տպագրվել ԶԼՄ-ներում, մասնավորապես, մեր կողմից տպագրվել են «Արթիկ», «Սեւան» ՔԿՀ-ների դատապարտյալների բողոքները, եւ արդյոք ուշադրություն դարձվո՞ւմ է այդ բողոքներին, մասնավորապես այն հանգամանքին, որ չկա տուժողի կողմից քաղպահանջ, հայց, սակայն համաներումը չի կիրառվում, Ն.Առուստամյանն ասաց, որ ենթադրյալ բողոքաբերները հնարավորություն ունեն բողոքարկել դատական կարգով, իսկ իրենց ուղղված դիմումների քանակը 25-30  է եղել, որոնք քննարկվել են եւ դրանց պատասխան է տրվել: 

Ամբողջական հոդվածն ու տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում: