Հրայր Թովմասյան. Պարտադիր կուտակայինի գործող օրենսդրությունը համարվում է սահմանադրական մինչև սեպտեմբերի 30-ը.1in.am

03/04/2014

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության նիստից հետո տված ասուլիսում հայտնեց, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը կնպաստի մեր իրավական համակարգի հետագա զարգացմանը, ինչպես նաև՝ սոցիալական ապահովության համակարգի կատարելագործմանը: 1in.am-ի փոխանցմամբ, նախարարի խոսքով, սակայն, ՍԴ որոշումը չի նշանակում, թե պարտադիր կուտակային վճարները ՍԴ որոշման հրապարակման պահից սկսած չպետք է կատարվեն: Հակառակը, եթե տնտեսվարողներն ու քաղաքացիները պարտադիր վճարները չկատարեն, նրանց նկատմամբ տույժեր ու տուգանքներ կկիրառվեն: 
Դա պայմանավորված է նրանով, որ ՍԴ այս մի որոշումը պատկանում է այն որոշումների թվին, որոնց համաձայն հակասահմանադրական իրավական ակտում փոփոխություններ կատարելու կամ հակասահմանադրականությունը վերացնելու համար ժամանակ է տրվում, իսկ մինչ այդ ժամանակի լրանալը (այս դեպքում՝ սեպտեմբերի 30-ը) այդ իրավական ակտը համարվում է սահմանադրական: Հ. Թովմասյանն ընթերցեց ՍԴ մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետը: 

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: