Վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմերը կցուցադրվեն քրեակատարողական հիմնարկներում. Արմենպրես

25/04/2014

 Մայրաքաղաքի և մարզերի հինգ քրեակատարողական հիմնարկներում ապրիլի 15-ից 29-ը ցուցադրվելու են վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմեր: Բրիտանական խորհուրդը ՀՀ Արդարադատության նախարարության հետ նախաձեռնել է բրիտանական ֆիլմերի ցուցադրությունների շարք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Նախաձեռնությունն իրականացվում է Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում: «Բրիտանական ֆիլմերի փառատոնն այս տարի անցկացվում էր ներառական հասարակություն ձևավորելու գաղափարի ներքո:  Փառատոնի շրջանակում իրականացված մրցույթների ու միջոցառումների նպատակն էր ներգրավել հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներին: Քրեակատարողական հիմնարկներում ցուցադրությունների շարքը նույն նպատակի իրագործման շարունակությունն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

 Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի նպատակն էր բոլորի ուշադրությունը հրավիրել սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների վրա:«Կարևոր է, որ քրեակատարողական հիմնարկներում մարդիկ ընդգրկված լինեն հասարակության սոցիալ-մշակութային կյանքին, իրազեկ լինեն տեղի ունեցող գործընթացներին, հաղորդակցվեն այլ մշակութային արժեքների: Ֆիլմերի ցուցադրությունն առաջին նման փորձն էր,որ երբևէ տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկներում, և պետք է ասել, որ այն հաջողել է: Նախաձեռնությունը լայն արձագանք է գտել ազատազրկված անձանց շրջանում»,- նշել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: