Քննարկում՝ «Սեփականության իրավունք և այլ գույքային իրավունքներ», «Պայմանագրերից բխող պարտավորություններ» թեմաներով
30/05/2014

Մայիսի 29-ից 30-ը ՀՀ արդարադատության նախարարությունում անց է կացվել Նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համատեղ «Սեփականության իրավունք և այլ գույքային իրավունքներ», «Պայմանագրերից բխող պարտավորություններ» թեմաներով սեմինար:
Վերջինի ընթացքում քննարկվել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում բարեփոխումների իրականացմանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը, ՀՀ նոտարական պալատի անդամներ, այլ կառույցների ներկայացուցիչներ:
Սեմինարը վարել են Բրեմենի համալսարանի դոկտոր-պրոֆեսոր Ռոլֆ Քնիպերը և դոկտոր Հանս-Յոախիմ Շրամը: