Դեպի վեր

04/04/2018

ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգելու եվ մշտադիտարկելու նպատակով ստեղծված համակարգող խորհրդի երրորդ նիստի արձանագրություն

ք. Երևան,

«30» մարտի 2018թ.

 

Համակարգող խորհրդի նիստի նախագահ`   

   ՀՀ արդարադատության նախարար, Դավիթ Հարությունյան

 

Համակարգող խորհրդի նիստի քարտուղար, Ծրագրի համակարգող`  

 

ՀՀ արդարադատության նախարարի  տեղակալ Վիգեն Քոչարյան

 

 

 

 

 

Համակարգող խորհրդի նիստի մասնակիցներ/անդամներ`

Սերգեյ Խաչատրյան            

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Սոնա Հարությունյան    

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Արթուր Պողոսյան

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Լուսինե Սարգսյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար

Արամ Մկրտչյան

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ

Մարիա Սիլվանյան

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Մարինե Մալխասյան

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Քրիստիննե Գրիգորյան

ՀՀ ԱՆ աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ

Լուսինե Մարտիրոսյան

ՀՀ ԱՆ աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ

Տիգրան Գրիգորյան

ՀՀ ԱՆ աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ

Ալեն Մկրտչյան

ՀՀ ԱՆ աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի պետ

Աննա Կարապետյան

ՀՀ ԱՆ աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ

 

 

Համակարգող խորհրդի նիստը մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարար, համակարգող խորհրդի նախագահ Դավիթ Հարությունյանի բացման խոսքով: Իր խոսքում նախարարն անդրադարձել է ՄԻՊ գործողությունների ծրագրի 96-րդ կետով նախատեսված նախարարին կից հասարակական խորհուրդներում ՄԻՊ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընքացքի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու պահանջին, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 483-Ն որոշման 4-րդ կետին, որով նախատեսվում է յուրաքանչյուր կիասմյակի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքի մասին ներկայացված հաշվետվությունները պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքի հիման վրա ստեղծված մարմինների պաշտոնական կայքերում տեղադրելու պահանջին: Այդ կապակցությամբ, ՀՀ արդարադատության նախարարը մասնակիցներին հորդորել է պատշաճ կերպով իրականացնել ՄԻՊ Գործողությունների 96-րդ և ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 483-Ն որոշման 4-րդ կետերի պահանջները: Նախարարը նշել է, որ հանդիպումից հետո սահմանված կարգով գրություններ կուղարկվի նաև մյուս գերատեսչություններին և պետական մարմիններին՝ վերը նշված պահանջների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով:

Այնուհետ, օրակարգի համաձայն` ՀՀ արդարադատության, ՀՀ առողջապահության, ՀՀ մշակույթի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և ՀՀ ՄԻՊ աշխատկազմի ներկայացուցիչները ներկայացրել են 2017թ. չորրորդ եռամսյակում իրենց գերատեսչությունների իրավասությանն առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունները:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով սահմանված Արդարադատության նախարարության կատարած և կատարման ընթացքում գտնվող աշխատանքները: Մասնավորապես, նշվել է, որ  համապատասխան իրավական ակտերի նախագծերի ընդունմամբ կնախատեսվեն քրեակատարողական ծառայողների գործողությունների, անգործության կամ նրանց կողմից ընդունած ակտերի բողոքարկման մեխանիզմներ՝ ընդդատյա դատարանի, բողոքներին ներկայացվող պահանջների, բողոքարկման ժամկետների հստակ ամրագրմամբ, կկատարվի ուսումնասիրություն ՔԿՀ-ներում հաշմանդամություն ունեցող անձանց հանրամատչելի միջավայր ապահովելու առաջնահերթությունների վերաբերյալ, որոնց արդյունքերով կմշակվի համապատասխան գործողությունների ծրագիր և այլն:

Վ. Քոչարյանը նշել է, որ 2018թ. հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ-ի կոնվենցիան:  

ՀՀ արդարադատության նախարարը հայտնել է, որ մշակվել է «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ս.թ. փետրվար-մարտ ամիսներին ներկայացվել էր հանրային քննարկման: Ներկայումս ստացված կարծիքներն ամփոփվել են և մարտի 30-ին Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

Վ. Քոչարյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրենց ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման և զարգացման իրավունքի իրականացումը կարգավորող օրենքի նախագիծը մշակվել է աշխատանքային խմբի կողմից՝ բաղկացած շահագրգիռ բոլոր պետական մարմինների ներկայացուցիչներից: Օրենքի նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել ս.թ. մարտի ամսին: Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել ս.թ. մարտի 30-ին:

Իր խոսքի վերջում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ   2017թ. նոյեմբերի 16-ին ՀՀ արդարադատության նախարարությունում կայացել է ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է նաև սույն գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը անդրադարձել է ՄԻՊ ԳԾ-ի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 40-րդ կետերով ամրագրված միջոցառումների կատարմանը: Վերջինս նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է առաջադեմ փորձի հիման վրա տեղայնացնել և ներդնել կլինիկական ուղեցույցները և պացիենտի վարման գործելակարգերը: Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրել է, որ ընդունվել է ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետական աջակցության շրջանակներում բուժման և խնամքի ծառայություններ մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով հասարակական դիտորդական խումբ ձևավորելու և աշխատանքները կազմակերպելու կարգը» թիվ 3757-Ա հրամանը: Հրամանով հաստատված կարգի համաձայն հասարակական դիտորդական խումբ ձևավորելու հայտարարությունը տեղադրված է ՀՀ ԱՆ պաշտոնական կայքում: Շահագրգիռ կողմերից դիտորդական խմբում ընդգրվելու դիմումներ ստանալուց հետո համապատասխան խումբը կձևավորվի:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը նշել է, որ 53-րդ կետով ամրագրված միջոցառումը գտնվում է իրականացման ընթացքում, մասնավորապես հուշարձանների ամբողջական կամ մասնակի տեղափոխման դեպքերը կանխելու համար մշակվել է «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մոտ ժամանակներս կներակայցվի ՀՀ կառավարության աշխատակազմ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը ներկայացրել է 70-րդ և 73-րդ կետերի կատարմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ է կատարել 2018թ. առաջին կիսամյակի համար նախատեսված միջոցառումների կատարման ընթացքին:

ՀՀ ՄԻՊ աշխատկազմի ներկայացուցիչը անդրադարձ է կատարել 2017թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավասությանն առնչվող կետերի կատարմանը՝ նշելով, որ վերջիններս սահմանված ժամկետներում իրականացվել են:

Յուրաքանչյուր հաշվետվության ներկայացմանը հաջորդել են ՀՀ արդարադատության նախարարի նկատառումները կատարման ենթակա միջոցառումների վերաբերյալ, մասնավորապես Համակարգող խորհրդի նախագահը անդրադարձել է գործողությունը չկատարելու կամ մասնակի կատարելու պատճառներին, առկա խոչընդոտներին և լիարժեք իրականացման ժամկետներին:

Հաջորդիվ, օրակարգի համաձայն ներկայացվել են 2018թ. առաջին եռամսյակում կատարման ենթակա միջոցառումներին առնչվող ռիսկերը և խոչընդոտները, որի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է ՀՀ ՊՆ իրավասությանն առնչվող 2018թ. առաջին եռամսյակում կատարման ենթակա 3 միջոցառումներին` նշելով, որ վերջիններիս իրականացման հետ կապված խոչընդոտներ չկան:

Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, համակարգող խորհրդի քարտուղար Վիգեն Քոչարյանը, անդրադառնալով հանրային քննարկումներ անցկացնելու կարևորությանը, նշել է, որ հաջորդ հանրային քննարկումը նախատեսվում է անցկացնել մայիս ամսին, որի ընթացքում կքննարկվեն 2017թ. երկրորդ կիսամյակի համար նախատեսված միջոցառումները:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն