Դեպի վեր

10/07/2018

«Երևան» նոտարական տարածքի` նստավայր «Կենտրոն 4», նոտար Աիդա Աբրահամյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 6-ի N 318-Ա հրաման

«ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ` ՆՍՏԱՎԱՅՐ «ԿԵՆՏՐՈՆ 4», ՆՈՏԱՐ ԱԻԴԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ  ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» օրենքի  24-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով, 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով,   2-րդ և 4-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ Միքայել Մինասյանի 2018 թվականի հունիսի 25-ի և 2018 թվականի հուլիսի 03-ի զեկուցագրերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 7-ի N 181-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի 2018 թվականի հունիսի 14-ի եզրակացությունը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. «Երևան» նոտարական տարածքի՝ նստավայր «Կենտրոն 4», նոտար Աիդա Աբրահամյանի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն