Դեպի վեր

17/07/2018

«Վայոց Ձորի մարզ» նոտարական տարածքի նոտար Սոնյա Պողոսյանի լիազորությունները «Վայոց Ձորի մարզ» նոտարական տարածքի նոտար Օլյա Գասպարյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի N 329-Ա հրաման

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ՍՈՆՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ

ՆՈՏԱՐ ՕԼՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հուլիսի 6-ի N ԵՆՊ-415/18 գրությունը և «Վայոց Ձորի մարզ»  նոտարական տարածքի նոտար Ս. Պողոսյանի դիմումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. 2018 թվականի հուլիսի 16-27-ը ներառյալ «Վայոց Ձորի մարզ» նոտարական տարածքի,  նստավայր՝ քաղաք Եղեգնաձոր նոտար Սոնյա Պողոսյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Վայոց Ձորի մարզ» նոտարական տարածքի,  նստավայր՝ քաղաք Վայք նոտար Օլյա Գասպարյանին: 

 

Ժամանակավոր պաշտոնակատար՝

 
   

 

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն