Դեպի վեր

17/07/2018

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին Արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 16-ի N 347-Լ հրամանի հավելված

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

  1. Ընդհանուր դրույթներ
  2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն)  ենթակա մարմին է:
  3. Ծառայությունը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
  4. Ծառայությունը գործում է Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
  5. Ծառայության անվանումն է՝

1)     հայերեն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության   

պրոբացիայի ծառայություն,

2) ռուսերեն` Служба Пробации Министерства Юстиции Республики Армения,

3) անգլերեն` Probation Service of the Ministry of Justice of the Republic of Armenia,

4) ֆրանսերեն՝ Service de Probation du Ministère de la Justice de la République d'Arménie:

  1. Ծառայությունը, այդ թվում՝ կառուցվածքային ստորաբաժանումները, ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց հայերեն անվանմամբ կլոր կնիք, միասնական նմուշի ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
  2. Ծառայության կառուցվածքում ընդգրկվում են Ծառայության ղեկավարի (այսուհետ՝ Ծառայության պետ), Ծառայության պետի տեղակալների պաշտոնները և կառուցվածքային ստորաբաժանումները:
  3. Ծառայությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
  4.  Ծառայության գտնվելու վայրն է՝ ք. Երևան, Արշակունյաց 23:

 

II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Ծառայության նպատակներն են`

1) քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման ապահովման միջոցառումների իրականացումը` այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու միջոցով.

2) հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման միջոցով սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը, իսկ պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ` նաև նրանց ֆիզիկական ու հոգեկան բնականոն զարգացման ապահովումը, նրանց դաստիարակումը և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանությունը.

      3) հասարակության անվտանգության ապահովումը` կրկնահանցագործության կանխարգելման և կրճատման միջոցով.      

      4) պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) հաշտեցումը.  

      5) քրեական արդարադատության իրականացմանն աջակցությունը:

  1.  Ծառայության խնդիրներն են՝

1) քրեական վարույթի ընթացքում «Պրոբացիայի մասին» օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.

2) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և դատարանի կիրառած հարկադրանքի այլ միջոցների կատարումը.

3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլընտրանքային խափանման միջոցների կատարման անհատական պլանավորումը` գնահատելով ռիսկերն ու հաշվի առնելով պրոբացիայի շահառուի կարիքները.

4) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի շահառուի մասին խորհրդատվական զեկույցների տրամադրումը.

5) պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացումը.

6) պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) միջև հաշտարարության իրականացումը:

 

III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

  1. Ծառայության գործառույթներն են`

1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարման ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարման ապահովումը.

      3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ապահովումը.

      4) պրոբացիայի շահառուի վերաբերյալ խորհրդատվական զեկույցների, հաշվետվությունների և միջնորդությունների տրամադրումը.

      5) պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացումը.

      6) օրենքով սահմանված դեպքերում հաշտարարության իրականացումը.

      7) վերասոցիալականացման միջոցառումների իրականացումը:

 

 

IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

  1. Ծառայության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ՝ նախարար):
  2. Նախարարը՝

1) հաստատում է Ծառայության կանոնադրությունը և կատարում կանոնադրության փոփոխություններ.

2)  օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է Ծառայության գործունեության հիմնական ուղղությունները.

3) իրականացնում է Ծառայության գործունեության վերահսկողությունը.

4) լսում է Ծառայության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

5)  վերահսկողություն է իրականացնում Ծառայությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6)  հաստատում է տարեկան հաշվեկշիռը:

  1. Ծառայությունը ղեկավարում է  Ծառայության պետը:
  2. Ծառայության պետին անմիջական հաշվետու են Ծառայության պետի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
  3. Ծառայության պետը հաշվետու է Կառավարությանը, վարչապետին, նախարարին, Ծառայության գործունեությունը համակարգող` նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև Նախարարության գլխավոր քարտուղարին:

17.  Ծառայության պետը՝

1) պատասխանատու է Ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) ապահովում է «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների կատարումը.

3) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև Ծառայության գործունեությունը համակարգող` նախարարի համապատասխան տեղակալի հանձնարարականների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ Ծառայության գործունեությունը համակարգող` նախարարի համապատասխան տեղակալին.

4) իր իրավասության սահմաններում ընդունում է հրամաններ, որոշումներ, տալիս ցուցումներ.

5) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հանձնարարականները.

6) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

7) իր իրավասության սահմաններում Նախարարության գլխավոր քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ Ծառայության աշխատակիցների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

8) նախարարին կամ Ծառայության գործունեությունը համակարգող` նախարարի համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ Ծառայությանն առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

9) իր իրավասության սահմաններում քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում Ծառայության պաշտոնատար անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.

10) Ծառայության անունից ներկայացնում է հաշվետվություններ.

11) ներկայացնում է Ծառայությունն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.

12) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

13) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանած կարգով տնօրինում է ծառայությանն ամրացված գույքը.

14) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

  1. Ծառայության պետի բացակայության դեպքում Ծառայության պետի հանձնարարությամբ նրան փոխարինում է Ծառայության պետի տեղակալներից մեկը:

19.  Ծառայության հաստիքացուցակը Ծառայության պետի առաջարկությամբ հաստատում է նախարարը:

20.  Ծառայության պետի տեղակալը՝

1) գործում է Ծառայության պետից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքներն (գործունեությունը) իրեն հանձնարարված ոլորտում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներին փոխանցում է Ծառայության պետի հանձնարարականները, ապահովում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Ծառայության պետի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով Ծառայության պետին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Ծառայության պետին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է Ծառայության պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

6) Ծառայության պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառում տիրող վիճակի մասին.

7) Ծառայության պետին ներկայացնում է միջնորդություն ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսանքի միջոց կիրառելու վերաբերյալ.

8) իր իրավասության սահմաններում ընդունում է որոշումներ, տալիս ցուցումներ:

 

 

V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈԻՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

  1. Ծառայությունը բաղկացած է կենտրոնական մարմնից, Երևանի քաղաքային մարմնից և մարզային մարմիններից:
  2. Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝   

1)    կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժինը,

2) կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը,

3) Երևանի քաղաքային մարմինը,

4) Արագածոտնի մարզային մարմինը,

5) Արարատի մարզային մարմինը,

6) Արմավիրի մարզային մարմինը,

7) Գեղարքունիքի մարզային մարմինը,

8) Լոռու մարզային մարմինը,

9) Կոտայքի մարզային մարմինը,

10) Շիրակի մարզային մարմինը,

11) Սյունիքի մարզային մարմինը,

12) Վայոց ձորի մարզային մարմինը,

13) Տավուշի մարզային մարմինը:

23.  Ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1)     կենտրոնական մարմնի հաշվառման և վիճակագրության բաժինը,

2)    կենտրոնական մարմնի ընդհանուր բաժինը,

3)    կենտրոնական մարմնի նյութատեխնիկական մատակարարման և շահագործման բաժինը:

  1. Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է Ծառայության պետը:

 

VI. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

  1. Ծառայությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

26.  Ծառայության գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով Ծառայության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

  1. Ծառայությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Կառավարությունը:

28.  Ծառայությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն