Դեպի վեր

12/07/2018

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգը և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով ներկայացվող փաստաթղթերի օրինակելի ձևերը հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 336-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 336-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

 «12» ՀՈՒԼԻՍԻ 2018 Թ.                                                     ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 14-րդ և «Պրոբացիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ մասերով և  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական  և պրոբացիայի ծառայությունների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի

2.Հաստատել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով ներկայացվող փաստաթղթերի օրինակելի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:

3.Սահմանել, որ՝

1) մինչև «Մալբրի» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդնումը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների միջև փաստաթղթաշրջանառությունը վարվում է թղթային եղանակով.

2)  մինչև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը տրամադրում է պատիժը կատարող հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման բաժինը.

3) սույն հրամանի N 1 հավելվածի III բաժնի դրույթները տարածվում են դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցների կազմման վրա այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են:

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ժամանակավոր պաշտոնակատար՝ 

 
   

 

 ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն