21/08/2018
Հաշվետվություն՝ ՀՀ արդարադատության նախարարության 2018 թվականի մայիս-օգոստոս ամիսների գործունեության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2018 թվականի մայիս-օգոստոս ամիսների ընթացքում իրականացվել են հետևյալ աշխատանքները.
1. ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
1.1. Օրենսդրական ակտեր
«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ. Նախագիծը ներկայումս գտնվում է համաձայնեցման և լրամշակման փուլում:
Նախագծով հստակեցվում է օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, փաստաբանների վերապատրաստման ընթացակարգերը, ընդլայնվում է անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը, ինչպես նաև առավել համապարփակ կարգավորում են ստացել մի շարք ընթացակարգային հարցեր:
«Հաշտարարության մասին» օրենքի նախագիծ:
Սահմանվել են հաշտարարության ինստիտուտի գոյության իրավական հիմքերը և նախադրյալներ են ապահովվել վեճերի լուծման այլընտրանքային այս միջոցի կիրառումը խթանելու, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:
«Ոստիկանությունում ծառայության մասին» oրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ. նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ոստիկանության ծառայողները և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողները կիրացնեն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված աշխատանքի ազատ ընտրության իրավունքը՝ հնարավորություն ունենալով անարգել, առանց փոխհատուցման և ժամանակային սահմանափակման ծառայության անցնել հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում, դատական մարմիններում կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր. նախագծերը ներկայացվել են ՀՀ վարչապետի աշխատակազմ:
Նախագծի ընդունմամբ կքրեականացվեն ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե առաջացել է այդ հանցանքերը կատարելու իրական վտանգ: Նախագիծը միտված է ահաբեկչության դեմ պայքարում պետության քրեական քաղաքականության խստացմանը, նշված հանցագործությունների կանխմանը և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը:
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ. նախագիծը ներկայացվել է Ազգային Ժողով:
Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N483-Ն որոշման հավելված 1-ի 54-րդ կետի, որի համաձայն՝ անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ՝ սահմանելով հանրային գերակա շահ ճանաչված սեփականության նկարագրության արձանագրության բողոքարկման ողջամիտ ժամկետ: Ի տարբերություն գործող կարգավորմամբ նախատեսված 10-օրյա ժամկետի, նախագծով առաջարկվում է մեկամսյա ժամկետ, որը հնարավորություն կստեղծի սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց արդյունավետորեն իրացնել իրենց բողոքարկման իրավունքը:
«Ազգային փոքրամասնությունների մասին» և «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքների նախագծեր և հարակից նախագծերի փաթեթ. նախագծերը գտնվում են համաձայնեցման և լրամշակման փուլում:
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց շրջանակը, սահմանել ազգային փոքրամասնությունների հիմնական իրավունքները և ազատությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունները դրանց իրականացման ապահովման գործում, կազմավորել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց խնդիրները և իրավունքների իրացման հետ կապված հարցերը քննարկելու համար խորհրդակցական մարմին։ Բացի այդ, «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է երաշխավորել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորությունները, կատարելագործել խտրականության դեմ պայքարի բնագավառի օրենսդրությունը, ապահովել խտրականության կանխարգելման, դրանից իրավական և դատական պաշտպանության իրավական հիմքերը:
«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի նախագիծ:
2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն սահմանվել է Դատական դեպարտամենտի կարգավիճակը և Դատական դեպարտամենտում իրականացվող ծառայությունների տեսակները՝ համապատասխան կարգավորումներով՝ դատական ծառայություն, դատական կարգադրիչների ծառայություն, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում՝ ծառայության այլ տեսակներ: Հիմք ընդունելով վերոգրյալ կարգավորումները մշակվել է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի նախագիծը:
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ:
Սահմանվել է անձին նախկինում ոչ հայտնի՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, իսկ դատական ակտի՝ նոր երևան եկած հանգամանքներով վերանայման հիմքերին վերաբերող առկա դրույթները համապատասխանեցվել են քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա համապատասխան ձևակերպումներին:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ:
Նախատեսվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պաշտպանական որոշման դիմումին ներկայացվող պահանջները, դրանք քննելու կարգը, դատարանի կողմից ընդունվող ակտերը, դրանք բողոքարկելու կարգը և պաշտպանական որոշման դադարման հիմքերը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ:
Սահմանված կարգավորումներն ուղղված են դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելուն, կատարողական թերթ տվող սուբյեկտների շրջանակի, կատարողական թերթ տալը մերժելու հիմքերի, կատարողական վարույթի մասնակիցներին ծանուցելու կարգի և այլ հարցերի հստակեցմանը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ:
Ի թիվս այլնի, սահմանվել են նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի կողմից բաց քվեարկությամբ որոշման ընդունման մասին դրույթներ՝ «դեմ» քվեարկելու հնարավորությունը սահմանափակելով որոշակի հիմքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` գաղտնի քվեարկությամբ որոշում ընդունելը գործնականում հանգեցրել է այնպիսի իրավիճակների, երբ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը Հանրապետության նախագահին ներկայացնելու հարցի քննարկման ժամանակ չի ստացել Բարձրագույն դատական խորհրդի անդամների՝ Օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ քանակի ձայներ, այնինչ դրա արդյունքում, մի կողմից՝ կարող են առաջանալ համալրման ենթակա, սակայն դեռևս չհամալրված՝ համապատասխան ատյանի դատարանի թափուր տեղեր, որն իր բացասական ազդեցությունը կունենա դատարանների ծանրաբեռնվածության վրա, մյուս կողմից՝ կարող է հանգեցնել դատավորների նշանակման գործընթացի նկատմամբ հանրային վստահության կորստի, քանի որ նշանակման բոլոր փուլերն անցած դատավորի թեկնածուն գործնականում երբեմն չի ունենա Հանրապետության նախագահի կողմից դատավոր նշանակվելու հնարավորություն:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ:
Նախատեսված կարգավորումներով ակնկալվում է բարելավել գրավի ինստիտուտը, ինչը կարող է դրականորեն ազդել «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի վարկանշային ցանկում Հայաստանի Հանրապետության դիրքի վրա:
«Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ:
«Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և հարակից օրենքները համապատասխանեցվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հանրաքվեի համար ամրագրված ընդհանուր տրամաբանությանը:
«Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր. Նախագծերը ներկայումս գտնվում է համաձայնեցման և լրամշակման փուլում:
Նախագծով կարգավորվում է ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձանց հետախուզման ընթացակարգը:
«Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր. նախագծերը ներկայումս գտնվում է համաձայնեցման և լրամշակման փուլում:
Նախագծով նշված օրենքները համապատասխանեցվել են «Հանրային ծառայության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքներին, ինչպես նաև կարգավորվել են Քննչական կոմիտեում ծագող վարչաիրավական և աշխատանքային հարաբերությունները:
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ. Նախագիծը 2018 թվականի հունիսի 13-ին ընդունվել է:
Նախագծով սահմանվում են լիազորող նորմեր օրենքի դրույթների բնականոն գործունեությունը և նոտարական գործողությունների շարունակականությունը ապահովելու համար: Մասնավորապես, օրենսդրական փոփոխության արդյունքում սահմանվում է թարգմանիչների որակավորման վկայականի օրինակելի ձևը, միևնույն նոտարական տարածքում ժառանգության վկայագրի տրման հետ կապված հարաբերությունները և նոտարի փոխարինման հարցը՝ պաշտոնից ազատվելու կամ լիազորություններ դադարման դեպքում:
Շարունակվել են իրականացվել նաև «Սնանկության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի լրամշակման աշխատանքները և կազմակերպվել են ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծերի վերաբերյալ քննարկումներ, որոնց ներկա են գտնվել ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներ, պետական կառավարման համակարգի մարմինների, Կենտրոնական բանկի, Բանկերի միության, Փաստաբանների պալատի և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:
Մշակվել են նաև Արդարադատության ակադեմիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագծերը, ինչպես նաև «Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին», «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամներին վճարվող հատուցման չափը սահմանելու մասին», «Մարզում պաշտոնավարող բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի և օրապահիկի չափը և հատուցման կարգը սահմանելու մասին», «Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու մասին», «Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշումների նախագծերը:
1.2. Այլ իրավական ակտեր
«Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների և դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1796-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1797-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ. 2018 թվականի հուլիսի 23-ին ներկայացվել է Վարչապետի աշխատակազմ:
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի թիվ ՀՕ-206-Ն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախատեսվում է հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների պաշտոնների խմբերի համապատասխանությունը սահմանելու մասին» թիվ 1796-Ն և «Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1797-Ն որոշումները:
Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին և «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծերի փաթեթ. 2018 թվականի հուլիսի 30-ին ներկայացվել է Վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետության հաշվին տրամադրվող թարգմանիչը պետք է լինի որակավորված: Թարգմանչի որակավորման կարգը սահմանում է Կառավարությունը: Հաշվի առնելով վերոգրյալը մշակվել է Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որում սահմանվում են որակավորման համար դիմումին ներկայացվող պահանջները, հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը, ստուգումների անցկացման կարգը, վկայականի ձևը և այլն:
Ղեկավարվելով Դատական օրենսգրքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ մասով, Քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով և Վարչական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ մշակվել է «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի կամ տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
«Նորմատիվ իրավական ակտերի հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ. նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:
Կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի: Դրանով սահմանվում են՝ հանրային քննարկման ենթակա իրավական ակտերի նախագծերը, նախագծի հանրային քննարկում իրականացնող իրավասու մարմինները, հանրային քննարկումների տեսակները և ժամկետները, հանրային քննարկումների իրականացման ընթացակարգերը:
«ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 1254-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ. նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում Կառավարության 06.11.2014թ-ի N 1254-Ն որոշման 26-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթը կհամապատասխանեցվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի պահանջին: Առաջարկվող լրացումների և փոփոխությունների արդյունքում կսահմանվեն համայնքային ոստիկանության բաժանմունքների պետի տեղակալի գործառույթներ, որոնց հիման վրա ոստիկանության տարածքային որոշ բաժիններում կնախատեսվեն «համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ» հաստիքներ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ. 2018 թվականի հունիսի 22-ին ներկայացվել է Վարչապետի աշխատակազմ:
Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 17-րդ մասը սահմանում է, որ տեղում ստորագրությունների հավաքմանը կարելի է միանալ նոտարական կարգով տրված հայտարարությամբ, որի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 17-րդ մասով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2018 թվականի ապրիլի 9-ի N 14-Ն որոշմամբ սահմանել է տեղում ստորագրությունների հավաքմանը միանալու վերաբերյալ նոտարական կարգով տրված հայտարարության ձևը: «Նոտարիատի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նոտարական գործողությունների սակագները հաստատում է Կառավարությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է Որոշման հավելվածը լրացնել 24.2-րդ կետով՝ նոտարական գրասենյակում ստորագրություն տալու դեպքում քաղաքացու ստորագրության իսկության վավերացման համար նոտարական ծառայության սակագնի նվազագույն աշխատավարձի նկատմամբ գործակիցը սահմանելով 0.1:
«Քաղաքացիական ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման, զենք տրամադրելու, զենքը պահելու, կրելու, օգտագործելու կարգը, պայմանները, համազգեստների, ուսադիրների և տարբերանշանների նկարագրերը և այդ մարմինների ցանկը սահմանելու և Կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 2085-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ. 2018 թվականի հուլիսի 2-ին նախագիծը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Նախագծի ընդունմամբ ի կատարումն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի կապահովվի համապատասխան քաղաքացիական ծառայողների, մասնավորապես Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի քաղաքացիական ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման, զենքը պահելու, կրելու, օգտագործելու հնարավորությունը, կսահմանվի նրանց զենք տրամադրելու կարգը, պայմանները:
«Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերները Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:
Նախագիծն ուղղված է դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերները Հայաստանի Հանրապետությանը հանձնելու գործընթացի կարգավորմանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:
Առաջարկվել է բացառել իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը:
«Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:
Համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, սահմանվել են նախարարության, Կառավարությանը, վարչապետին և նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունների օրինակելի ձևերը:
2.ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՈԼՈՐՏ
1) Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «ՀՀ անօրինական տեղափոխված կամ ՀՀ-ում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում կհստակեցվեն ՀՀ անօրինական տեղափոխված կամ ՀՀ-ում ապօրինի պահվող երեխայի վերադարձի ընթացակարգերը, կամրագրվեն «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիայով երաշխավորված իրավունքների իրացման անհրաժեշտ մեխանիզմները:
2) Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում կբացառվեն դատական կարգով ամուսնալուծության դեպքերը, եթե ամուսնալուծության պահանջի հետ միաժամանակ դատարան չեն ներկայացվում այլ պահանջներ: Նախագծի ընդունման արդյունքում էականորեն կնվազի դատարանների ծանրաբեռնվածությանը:
3) ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտ միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել են «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով սահմանվել են իրական սեփականատերերին առնչվող հասկացությունները, իրական սեփականատերերի գրանցման կարգը, ժամկետները, իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը:
4) Սույն թվականի հուլիսի 2-ից 5-ը Փարիզում հաստատվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման 4-րդ փուլի արդյունքում կազմված Հայաստանի վերաբերյալ զեկույցը: Զեկույցով արձանագրվել է, որ Հայաստանին ներկայացված և այս փուլում գնահատվող 21 հանձնարարականները կատարվել են, ընդ որում, 3-ը՝ ամբողջությամբ, 8-ը՝ զգալիորեն, 10-ը՝ մասնակի:
5) Սույն թվականի հունիսի 29-ին մեկնարկել է Հայաստանի վերաբերյալ «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի իրականացման դիտարկման երկրորդ փուլի գործընթացը, որի շրջանակներում ներկայումս մշակվում է Հայաստանի վերաբերյալ ինքնագնահատման զեկույցը:
6) Մշակվել և սույն թվականի հուլիսի 12-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը կստեղծվի մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:
3. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏ
1) Սույն թվականի հուլիսի 12-ին ստորագրվել է ՀՀ արդարադատության նախարարի «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգը և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով ներկայացվող փաստաթղթերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 336-Լ հրամանը, որով մանրամասն կանոնակարգման են ենթարկվել Պրոբացիայի ծառայության կողմից պատիժը կրելուց պայմանական ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կանոնները և առանձնահատկությունները:
2) Սույն թվականի հուլիսի 16-ին ստորագրվել է ՀՀ արդարադատության նախարարի թիվ 347-Լ հրամանը, որով հաստատվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կանոնադրությունը:
3) Սույն թվականի մայիսի 21-25-ը ՄԱԿ-ի «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագրի շրջանակներում իրականացվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ծառայողների վերապատրաստում, որի հիմնական նպատակը պրոբացիայի ծառայողներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման համար անհրաժեշտ հմտություններով օժտելն էր:
4) Սույն թվականի հունիսի 4-ից հուլիսի 4-ը ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի կողմից պիլոտային ծրագրի շրջանակներում Երևան քաղաքում, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կիրառվել են էլեկտրոնային հսկողության սարքավորումներ, փորձարկվել է շվեցարական Geosatis Technology ընկերության էլեկտրոնային հսկողության սարքերը:
4. ՆԵՐՄԱՆ ՈԼՈՐՏ
1) Սույն թվականի հունիսի 15-ին ընդունվել է ՀՀ վարչապետի «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 782-Ն որոշումը, որով կարգավորվել են Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի գործունեության հետ կապված հարաբերությունները:
2) Մշակվել և սույն թվականի հուլիսի 9-ին ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Ներման խնդրագրերի քննարկմանն առնչվող նյութերի արխիվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է հաստատել ներման խնդրագրերի քննարկմանն առնչվող նյութերի արխիվացման կարգը:
3) Մշակվել և սույն թվականի հուլիսի 26-ին ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը և ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը, որով առաջարկվում է հաստատել հանձնաժողովի անհատական կազմը, ինչպես նաև ամրագրել հանձնաժողովի կազմում ընդգրկվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անդամակցության կարգը:
4) «Ներման մասին» ՀՀ նոր օրենքի հիման վրա սույն թվականի ապրիլի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել 159 ներման խնդրագիր, ինչի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել 114 անձնական գործ՝ ներման խնդրագրերի հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
5. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ
1) Սույն թվականի մայիսի 23-ին ընդունվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում կատարվել են մոդելային և ընթացակարգային փոփոխություններ՝ ուղղված խնդրո առարկա ինստիտուտի արդյունավետության բարձրացմանը:
2) 2018 թվականի հուլիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվել է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք:
3) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակվել և սույն թվականի մայիսի 25-ին շրջանառվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և «ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերի փաթեթը, որով կբացառվի քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան:
4) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակվել և սույն թվականի հուլիսի 16-ին շրջանառվել է «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որն, ի թիվս այլնի, ուղղված է կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի, ինչպես նաև ձերբակալված և կալանավորված անձանց՝ քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրավունքների պատշաճ իրացման ապահովմանը, ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ուղղությամբ լրացուցիչ երաշխիքների ստեղծմանը:
5) ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի օգոստոսին ընդունվել է ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի 867-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին և ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծերը, որոնցով սահմանվել է կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները և քրեակատարողական ոլորտի առանձնահատկությունների հաշվառմամբ կարգավորել են լիցենզավորման հարցերը:
6) ՀՀ ԱՆ կողմից մշակվել է «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի փաթեթը, որոնց ընդունման արդյունքում կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցումը, կհստակեցվի կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալը, բովանդակությունը, կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրման գործընթացի արդյունավետությունը, կստեղծվեն անհրաժեշտ երաշխիքներ և կառուցակարգեր՝ կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի՝ ներառյալ պատշաճ և պետության կողմից երաշխավորված ամբողջ ծավալով բժշկական օգնության և սպասարկման ապահովման համար:
7) Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության օբյեկտիվ հնարավորություն չունեցող անձանց (հեռավորություն, հարազատի հիվանդություն, այլ երկրի բնակություն և այլն), այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, տեսակցության իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվել է իրավական հնարավորություն՝ հիշյալ անձանց, կարճատև տեսակցության փոխարեն, ամսվա ընթացքում երկու անգամ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու վերաբերյալ: Չնայած նրան, որ որոշումն ուժի մեջ է մտնելու 2018թ-ի նոյեմբերի 1-ին, այնուհանդերձ, արդեն իսկ պիլոտային եղանակով տեսազանգի համակարգը փորձարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր», «Կոշ» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում և գործել առանց խափանումների:
8) ՀՀ արդարադատության նախարարը 2018 թվականի հուլիսի 11-ին ընդունել է Քրեակատարողական բժշկության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության անձնակազմի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ մուտքի և ելքի կարգը սահմանելու մասին» N 328-Ա հրամանը, որով կարգավորվում է Քրեակատարողական բժշկության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության բժշկական անձնակազմի ներկայացուցչի իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ մուտքի և ելքի հետ կապված հարաբերությունները:
9) Սույն թվականի հուլիսի 16-ին ստորագրվել է ՀՀ արդարադատության նախարարի թիվ 348-Լ հրամանը, որով հաստատվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կանոնադրությունը:
10) Սկսվել են եռաստիճան անվտանգության համակարգի մշակման աշխատանքները, որը հնարավորություն է ընձեռում ժամանակակից տեխնիկական միջոցներով անխոցելի դարձնել քրեակատարողական հիմնարկի արտաքին պարագիծը՝ կանխել փախուստի, արտանետման և ներնետման դեպքերը, պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողների հաստիքային միավորները անվտանգության ապահովման ստորաբաժանումներում սահմանելու միջոցով՝ նվազագույնի հասցնել նաև կոռուպցիոն ռիսկերը: Ծրագիրը պիլոտային եղանակով նախատեսվում է ներդնել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:
11) ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել են կոյուղու, արտաքին և ներքին կոյուղու ցանցի կապիտալ շինարարության աշխատանքները: Ավարտվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին և ներքին ջրամատակարարման և էլեկտրամատակարարման ցանցերի, սանհանգույցների, բաղնիքների, ճաշարանի կապիտալ վերանորոգման և ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին պարսպի և արտաքին ջրահեռացման համակարգի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները: Մեկնարկել են ՀՀ ԱՆ «Հրազդան», «Վարդաշեն», «Կոշ», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արթիկ», «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների արտաքին և ներքին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները: ՀՀ արդարադատության նախարարության «Սևան», «Վարդաշեն», «Արմավիր», «Կոշ», «Գորիս», «Աբովյան», «Արթիկ», «Հրազդան», «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում ավարտին են հասցվել բնակելի տեղամասերում, բուժմասերում, ճաշարաններում, արտաքին արգելագոտու պարագծում և կարևորություն ներկայացնող այլ տեղամասերում վերանորոգման և հարդարման աշխատանքները:
6. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով սահմանված լիազորությունների շրջանակներում 12.05.2018-08.08.2018 թվականների ընթացքում իրականացրել է հետևյալ գործառույթները.
Տրամադրել է 43 խորհրդատվություն ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական մարմինների անձնական տվյալներն այլ պետություններ փոխանցելու կանոնների և անձնական տվյալների մշակման բավարար պաշտպանություն ապահովող պետությունների, սոցիալական ցանցերում տվյալների հրապարակման, հարցումների հիման վրա անձնական տվյալներ փոխանցելու, անձնական տվյալների ընդհանուր կանոնակարգի (GDPR) և անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ:
Գործակալությունը հարուցել է 4 վարչական վարույթ, որից
1 վարչական վարույթ հարուցվել է քաղաքացու դիմումի հիման վրա
2 վարույթ հարուցվել է ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի կողմից Գործակալությանը հասցեագրված գրությունների հիման վրա՝ Գործակալության նախաձեռնությամբ
1 վարույթ հարուցվել է ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի կողմից Գործակալությանը ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում՝ Գործակալության նախաձեռնությամբ
2.1. Գործակալությանը հասցեագրված 3 դիմում վերահասցեագրվել է ՀՀ կենտրոնական բանկին՝ որպես հսկողություն իրականացնող մարմնի
Գործակալության աշխատակիցների մասնակցությամբ տեղի են ունեցել 20-ից ավելի քննարկումներ և հանդիպումներ, այդ թվում՝ Գործակալության ներկայացուցիչները մասնակցել են Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի իններորդ նիստին, Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի (T-PD) 36-րդ լիագումար նիստին, PGG Cybercrime@EAP ծրագրի գերատեսչական նիստին և Ինտերնետային կառավարման եվրոպական երկխոսության (EuroDIG) 2018 թվականի հանդիպմանը:
Գործակալությունը FB սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարկել է 10 տեղեկատվական նյութ, այդ թվում՝
Խորհրդատվություն Անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (General Data Protection Regulation (GDPR)) վերաբերյալ
Անիմացիոն մուլտֆիլմ. անձնական տվյալները հրապարակելի զգուշություն ցուցաբերելու վերաբերյալ
Գործակալության և անձնական տվյալներ մշակող (կենցաղային տեխնիկայի սպասարկում և վերանորոգում իրականացնող) կազմակերպությունների համագործակցության արդյունքում անձնական տվյալների պաշտպանության երաշխիքների բարելավման վերաբերյալ
Գործակալության աշխատակիցների հանդիպումների ու դասընթացների վերաբերյալ
Գործակալության աշխատակիցների մասնակցությամբ իրականացվել է 3 ուսուցում
Մայիսի 19-ին տեղի է ունեցել լրագրողների համար նախատեսված «Դատական նիստերի լուսաբանում» դասընթացը, որի շրջանակներում Գործակալության ներկայացուցիչը խոսել է արդարադատության շահի և անձնական կյանքի պաշտպանության իրավունքի հավասարակշռման, ներպետական օրենսդրության և միջազգային փորձի, դատական նիստերին մասնակցող անձանց անձնական կյանքի սահմանների մասին։ Դասընթացին մասնակցել է շուրջ 20 լրագրող և ուսանող:
Հունիսի 8-10-ը Աղվերանում կայացել է ՀՀ-ում պալիատիվ (ամոքիչ) օգնություն, ցավային համախտանիշի կառավարում (ներառյալ ցավային համախտանիշի կառավարման նպատակով թմրամիջոցների նշանակում), մարդու իրավունքներ և ոլորտում իրավական կարգավորումների թեմայով դասընթաց ՀՀ ոստիկանության 20 ներկայացուցիչների համար, որի ժամանակ Գործակալության ներկայացուցիչը խոսել է անձնական տվյալների պաշտպանության թեմայով: Ուսուցմանը մասնակցել է մոտ 30 հոգի:
Հուլիսի 10-ին Երևանում կայացել է «ՀՀ-ում պալիատիվ (ամոքիչ) օգնության, ցավային համախտանիշի կառավարման ոլորտում պացիենտի և բուժաշխատողների իրավունքներ, իրավական կարգավորման ոլորտում փոփոխություններ և անձնական տվյալների պաշտպանություն» թեմայով հանդիպում-քննարկում Երևանի և երեք մարզերի պոլիկլինիկաների շուրջ 30 տնօրենների և ներկայացուցիչների հետ: Գործակալության ներկայացուցիչը մասնակիցների հետ խոսել է անձնական տվյալների պաշտպանության թեմայով, անդրադարձել մարդու առողջական վիճակի մասին տեղեկությանը՝ որպես անձնական տվյալ և բժշկական հաստատություններին՝ որպես անձնական տվյալներ մշակողներ:
Գործակալությունը տրամադրել է իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքներ և մասնակցել իրավական ակտերի նախագծերի մշակմանը, ներկայացրել պարզաբանումներ և պատասխանել հարցումների: Նշված ժամանակահատվածում Գործակալությունը ներկայացրել է շուրջ 40 եզրակացություն, կարծիք կամ պատասխան անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության վերաբերյալ, ինչպես նաև միջազգային պայմանագրերի նախագծերի, տարբեր գերատեսչությունների կողմից մշակված օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր:
7. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ՈԼՈՐՏ
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվել և հաշվառվել է՝
Անհատ ձեռնարկատեր 4923
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն 1599
Փակ բաժնետիրական ընկերություն 18
Առանձնացված ստորաբաժանում 16
Սպառողական կոոպերատիվ 3
Հասարակական կազմակերպություն 127
Համատիրություն 3
Հիմնադրամ 26
Պետական մարմին 22
Կրոնական կազմակերպություն 1
Գործատուների միություն 1
Հիմնարկ 5
Արհեստակցական կազմակերպություն 2
Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն 5
Ինքնակարգավորվող կազմակերպություն 1
Հաշվետու ժամանակաշրջանում գրանցված/հաշվառված փոփոխությունների քանակը
Անհատ ձեռնարկատեր 3718
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն 1965
Փակ բաժնետիրական ընկերություն 136
Բաց բաժնետիրական ընկերություն 43
Առանձնացված ստորաբաժանում 32
Արտադրական կոոպերատիվ 31
Սպառողական կոոպերատիվ 9
Համատիրություն 15
Անհատական ձեռնարկություն 1
Լիակատար (տնտեսական) ընկերակցություն 1
Իրավաբանական անձանց միություն 5
Հիմնադրամ 44
Հասարակական կազմակերպություն 111
Կուսակցություն 5
Կրոնական կազմակերպություն 3
Հիմնարկ 38
Համայնքային կառավարչական հիմնարկ 7
Պետական կառավարչական հիմնարկ 4
Պետական մարմին 3
Արհեստակցական կազմակերպություն 11
Պետական ոչ առևտրային կազմակերպություն 83
Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն 61
Ջրօգտագործողների ընկերություն 2
Բոլոր գրանցումներն ու հաշվառումները կատարվել են օրենքով սահմանված ժամկետներում: Իրականացվել է նաև իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետ. ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրում` 1552:
Հաշվառվել է 9 լրատվամիջոց, որից 3 թերթ, 3 ամսագիր։
Հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը իրականացրել է www.azdarar.am կայք էջերի վարումը և հրապարակել է 21122 հայտարարություն:
Հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը իրականացրել է www.e-register.am կայք էջերի վարումը:
Հաշվետու ժամանակահատվածում գրանցել է 757 ապահովված իրավունք և տրամադրել 53 քաղվածք:
Գործակալությունում ստացվել է 2 քաղաքացիական (որպես երրորդ անձ) և 8 վարչական գործերով հայցադիմումներ:
8. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
1. ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրվել և գործարկվել է էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքը, որի օգնությամբ քաղաքացիները կարող են իրենց հարցումները, դիմումներն ու բողոքները էլեկտրոնային եղանակով ներկայացնել տեղեկատվություն տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ: Հատկանշական է, որ Կայքում առկա վիճակագրական ցուցանիշներից երկուսը ձևավորվում են քաղաքացիների կողմից՝ համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված պատասխանների բովանդակության և ժամանակի գնահատման միջոցով:
2. ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի N 673-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, «Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյանի վարման լիազոր մարմին նշանակելու, այլ անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյաններում պահվող տեղեկությունները առցանց տրամադրելու վճարի չափը, անվճար օգտվող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» և «Լիցենզիաների էլեկտրոնային միասնական գրանցամատյանում լիցենզիաների տրամադրման մասին որոշումների գրանցման, ինքնաշխատ կերպով լիցենզիայի սերիայի և համարի տրամադրման, հրապարակման, լիցենզիաների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, վավերականության ստուգման կարգը, գրանցամատյանից անվճար օգտվող պետական մարմինների ցանկը և այլ անձանց վերաբերյալ գրանցամատյանում պահվող տեղեկություններն առցանց տրամադրելու վճարի չափը սահմանելու, ինչպես նաև գրանցամատյանի վարման լիազոր մարմին նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը: Վերոգրյալ նախագծերի հիման վրա ներդրվում է լիցենզիաների էլեկտրոնային միասնական www.e-license.am գրանցամատյանը:
3. Աշխատանքներ են իրականացվում ՀՀ արդարադատության նախարարության e-notary և ՀՀ կենտրոնական բանկի էլեկտրոնային համակարգի միջև էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից վավերացվող էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերի առցանց եղանակով փոխանցումը ապահովելու նպատակով:
Ընդլայնվել են e-notary էլեկտրոնային համակարգի գործառույթները, էլեկտրոնային եղանակով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ համակցման աշխատանքներ են իրականացվել ՔԿԱԳ և ՀՀ ոստիկանության էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ: Համակարգի արդիականացման արդյունքում ընդլայնվել են այն նոտարական գործողությունների շրջանակը, որոնք մատուցվում են առցանց եղանակով, զարգացել է առցանց հերթագրման համակարգը, ստեղծվել է նաև առցանց եղանակով նոտարին որոշակի հարցումներ ուղարկելու հնարավորություն:
4. ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծվել է դատարանների միասնական էլեկտրոնային e-court համակարգի ներդնման աշխատանքները համակարգող մասնագիտական աշխատանքային խումբ:
Մասնավորապես՝ e-court համակարգի ներդնման աշխատանքների արդյունքում արդեն իսկ ստեղծվել են՝
փաստաբանների ռեեստրի վարման ենթահամակարգը,
նիստերի նշանակման խելացի ենթահամակարգը,
խելացի դատական ակտերի խմբագրիչը,
էլեկտրոնային հայցադիմումի կառուցման ենթահամակարգը,
մակագրության, վարույթ ընդունելու, փաստաբան նշանակելու և մի շարք այլ գործողությունների կառավարման մոդուլները:
5. ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ներդրվել է դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու կարգ, որն ապահովում է գործին մասնակցող անձանց կողմից փաստաթղթերի` դատարան ներկայացման գործընթացի առավել դյուրին և արդյունավետ մեխանիզմ: Վերջինիս հիման վրա գործարկվել է դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև օրենքով սահմանված փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով փոխանցելու համակարգը:
6. ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և փորձնական կիրարկման փուլում է գտնվում ՀՀ պետական մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական www.e-verify.am համակարգը, որը հնարավորություն է ընձեռում ստուգել պետական մարմինների կողմից տրամադրված փաստաթղթերի վավերականությունը: Համակարգի գործարկումը նպատակ ունի բարելավել պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետությունն ու թափանցիկությունը՝ խնայելով ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների ժամանակն ու ֆինանսական միջոցները:
9. ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ՀՀ արդարադատության նախարարություն ստացվել է 963 գործ, որոնց կատարումն ապահովելու նպատակով կազմվել և ուղարկվել է 1004 գրություն:
ՀՀ արդարադատության նախարարությունը` որպես միջազգային պայմանագրերի իրականացման համար նշանակված ՀՀ կենտրոնական մարմին, ստացել կամ օտարերկրյա կենտրոնական մարմիններին կատարման է ներկայացրել 675 Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից և դատարաններից ստացված քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության հարցումներ կամ դատական հանձնարարություններ: 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ իրավական օգնության ծավալն աճել է 22% - ով:
ՀՀ արդարադատության նախարարությունը՝ որպես միջազգային պայմանագրերի իրականացման համար նշանակված ՀՀ կենտրոնական մարմին, համագործակցություն է ապահովել Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Ֆրանսիայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսիայի Հանրապետության, Ուկրաինայի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Ամերիակայի Միացյալ Նահանգների, Լեհաստանի Հանրապետության, Արգենտինայի, Ավստրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել է 31 դատապարտյալի փոխանցման գործ, որոնցից ՀՀ արդարադատության նախարարի կողմից բավարարվել է 11 դատապարտյալի փոխանցում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություններ, այնպես էլ՝ օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն:
Ուսումնասիրվել է էքստրադիցիայի 21 գործ, որոնցից հանցագործություն կատարած անձանց հանձնումը դատարանի կողմից բավարարվել է 3 հետախուզվողի նկատմամբ: ՀՀ արդարադատության նախարարի կողմից օտարերկրյա իրավասու մարմիններին ներկայացվել է 2 հանձնման միջնորդություն, որի բավարարման կամ մերժման մասին ՀՀ արդարադատության նախարարությունը դեռևս չի տեղեկացվել:
Դատական վարույթում գտնվող գործերով օտարերկրյա պետություններում հանցագործություն կատարած ՀՀ քաղաքացիների հայտնաբերման դեպքում վերջիններիս նկատմամաբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու կամ ազատ արձակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությանը տրվել է 26 դիրքորոշում:
Միջազգային պայմանագրերով սահմանված կարգով մերժվել է 13 անձի հանձնում: Դեռևս քննարկման փուլում է գտնվում 3 հանձնման գործ:
Հանձնման նպատակով կալանավորման կամ հանձնումը թույլատրելու մասին ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունների պաշտպանությունը ՀՀ իրավասու դատարաններում իրականացվել է 3 անգամ:
Մշակվել և հետագա ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարություն է ներկայացվել հանձնման, քրեական և քաղաքացիական գործերով իրավական օգնության ոլորտը կարգավորող 5 երկկողմ միջազգային պայմանագրերի նախագծեր՝ Քուվեյթի Պետության, Լիբանանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության հետ:
10. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Հաշվետու ժամանակահատվածում՝ 2018թ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից տրամադրվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ 443 պետական փորձագիտական եզրակացություն, ՀՀ վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ 43 պետական փորձագիտական եզրակացություն, պետական փորձաքննության են ենթարկվել 59 ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի և տեղական ինքնակառավարման մարմինների 144 ակտերի նախագծեր:
Հաշվետու ժամանակաշրջանում գործակալության կողմից մշակվել է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանք¬ների համաներման մասին» օրենքի նախագիծը, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից:
11. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
11.1. Մարդու իրավունքների պաշտպանություն
ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի 2018թ. առաջին կիսամյակի համար նախատեսված՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվությունը:
ՀՀ շահագրգիռ գերատեսչություններից և պետական մարմիններից ստացվել և ամփոփվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի 2018թ. առաջին կիսամյակի համար նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցները:
11.2. ԵՄ բյուջետային աջակցության ծրագրեր
Վեր է հանվել և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն է ներկայացվել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության նախապայմանների իրականացման ներկա իրավիճակի, դրանց հնարավոր վերաձևակերպումների և կատարման ժամկետների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության նախապայմանների լիարժեք և արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով կազմակերպվել են թվով 6 աշխատանքային քննարկումներ՝ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներին. առավել արդյունավետ և արձագանքող հանրային կառավարման միջոցով ծառայությունների մատուցման որակի բարելավում» համաձայնագրի շրջանակներում ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող նախապայմանների իրականացման ներկա իրավիճակի, դրանց հնարավոր վերաձևակերպումների և կատարման ժամկետների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
11.3. Իրականացված միջազգային համագործակցություն
2018թ. մայիսի 17-ին կազմակերպվել և անցկացվել է «Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով» ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 9-րդ նիստը:
2018թ. հունիսի 27-ին կազմակերպվել և անցկացվել է «Ռասայական խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկում:
2018թ. հուլիսի 26-ից 27-ը Եվրոպական միության TAIEX գործիքի շրջանակում կազմակերպվել և անցկացվել է երկօրյա քննարկում` նվիրված Հայաստանի Հանրապետությունում հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց որոշումների կայացման աջակցման համակարգի ներդրմանն առնչվող հիմնախնդիրներին:
2018թ. մայիս-օգոստոս ամիսների ընթացքում կազմակերպվել են 23 հանդիպումներ ՀՀ արդարադատության նախարարության ղեկավար կազմի և միջազգային կազմակերպությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց և ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների միջև:
2018թթ. մայիս-օգոստոս ամիսների ընթացքում կազմվել է ՀՀ արդարադատության նախարարի և նախարարի տեղակալների արտասահմանյան այցերի համար անհրաժեշտ փաստաթղթերի թվով 15 փաթեթ:
2018թթ. հուլիս ամսվա ընթացքում կազմվել են ՀՀ միջազգային կազմակերպություններից ստացված հարցաշարերի, ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված թվով 32 հարցումների պատասխաններ:
Նախապատրաստվել և պատասխանատու պետական մարմիններին է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող թվով 4 ազգային զեկույցների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
Համակարգվել են ՀՀ և Եվրոպական միության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող միջոցառումները:
11.4. Միջազգային պայմանագրերի փորձաքննություն
«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ միջազգային պայմանագրերի նախագծերի վերաբերյալ տրամադրվել է 207 կարծիք,
ԵԱՏՄ և երրորդ կողմի պետությունների հետ ազատ առևտրի շրջանակներում պայմանագրերի նախագծերի, ԵԱՏՄ իրավունքի մաս կազմող միջազգային փաստաթղթերի վերաբերալ տրամադրվել է 168 դիրքորոշում,
«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև համաձայնագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին տրամադրվել է 12 ՀՀ արդարադատության նախարարության եզրակացություն,
«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ տրամադրվել է 17 տեղեկանք,
ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ՀՀ պետական և ոչ պետական մարմինների և պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպություններից, օտարերկրյա պետական և ներկայացուցչական մարմինների, ՀՀ քաղաքացիների կողմից պահանջվող ՀՀ ԱՆ իրավասությանն առնչվող տրամադրվել է 13 տեղեկատվություն,
Ապահովվել է մասնակցություն թվով 12 հանդիպումներին, բանակցություններին, տեսակոնֆերանսներին:
12. ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Հաշվետու ժամանակահատվածում պետական մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել և սահմանված կարգով ընթացք են տրվել ընդհանուր մոտ 2624 դիմում-բողոքների: Համեմատության առումով նշենք, որ ողջ 2017 թվականի ընթացքում Ծառայության կողմից ընթացք տրված բոլոր դիմում-բողոքների քանակը կազմել է 2945:
Ներկայացված դիմում-բողքներից և հարցումներից 1473-ը վերաբերել են ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանը, որոնցից` 551-ն առնչվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությանը, 395-ը՝ քրեակատարողական ոլորտին, թվով 296-ը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջին, 114-ը` նոտարիատի և ՔԿԱԳ ոլորտներին, 117-ը՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործունեությանը, իսկ 1151ը՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությունից դուրս գտնվող ոլորտներին:
Վերադասության կարգով իրականացվել են 4 վարչական վարույթներ, որոնցից 2-ը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, 1-ը՝ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունում, 1-ը՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:
1. Դատավորների կողմից թույլ տրված կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտումների վերաբերյալ կազմվել են թվով 6 տեղեկանքներ, որոնցից 1 տեղեկանքի հիման վրա հարուցվել է կարգապահական վարույթ:
2. Հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից ստուգում է իրականացվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Միաժամանակ, անցկացվել են թվով 2 ծառայողական քննություններ (ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռազմիկ Պետրոսյանի մոտ և ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում իրականացված ստուգման արդյունքներով):
3. Ծառայության կողմից իրականացվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի (ներառյալ Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի) գործունեության ստուգում, որի արդյունքներով ներկայացվելու է զեկուցագիր` մեղավոր անձանց շրջանակը պարզելու նպատակով ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ:
4. Իրականացված 1 նոտարի տարեկան գործունեության ընդհանուր ստուգման և քաղաքացու կողմից ստացված 1 բողոքի հիմքերով 2 նոտարների նկատմամբ հարուցվել և իրականացվել են կարգապահական վարույթներ, որոնց արդյունքներով 2 նոտարների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի միջոցներ:
5. ՀՀ արդարադատության նախարարի հրամանի համաձայն` ՀՀ ԱՆ ՔԿԱԳ տարածքային բաժնում նշանակվել է ուսումնասիրություն:
Կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ, դատապարտյալների անձնական ընդունելություններ, ստուգայցեր քրեակատարողական հիմնարկներ:
Ապահովվել է ՀՀ արդարադատության նախարարության թեժ գծի սպասարկումը, որի շրջանակներում ընթացք է տրվել ընդհանուր 2935 հեռախոսազանգերի:
13 դատական գործերով ապահովվել է ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կառավարության անունից դատական ներկայացուցչություն:
Իրականացվել է Ներդրումային Վեճերի Կարգավորման Միջազգային Կենտրոնի վարույթում 2017 թվականի սեպտեմբերի 27-ին մուտքագրված ICSID No. ARB/17/36 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար գործին առնչվող նյութերի հավաքագրում:
Կատարվել և ՀՀ արդարադատության նախարարին են ներկայացվել վերլուծություններ՝ կապված դատական պրակտիկայում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման, քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման և դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի պատշաճ կիրառման, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից վարչական ակտերի հարկադիր կատարման ընթացքում խնդիրների վերհանման, միջազգային պայմանագրերով սահմանված քաղաքացիական գործերով իրավական օգնության տրամադրման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պատշաճ ապահովման հետ:
13. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՈԼՈՐՏ
«Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի հիման վրա մոտ 120.000 պարտապանների վերաբերյալ կարճման ենթակա 1.470.000 կատարողական վարույթներից 20.08.2018թ. դրությամբ կարճվել են մոտ 86.000 պարտապանների վերաբերյալ 281.685 կատարողական վարույթներ:
14. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրավաբան գործուղելու համար համապատասխան մրցույթի կազմակերպման և անցկացման վերաբերյալ կարգավորումները բացակայում էին, ՀՀ արդարադատության նախարարի՝ 2018թ. հունիսի 29-ի N 302-Լ հրամանով հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրավաբան գործուղելու համար հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը, որտեղ իրենց կարգավորումն են գտել մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները: Նշված կարգով սահմանվել են մրցույթի անցկացման համար ձևավորվող հանձնաժողովի կազմին ներկայացվող պահանջները, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության ընթացակարգը, հանձնաժողովի գործառույթները, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները, վերջիններիս կողմից ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, քվեարկության կարգը, ինչպես նաև տրվել են հանձնաժողովի ձևավորման և մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված այլ կարգավորումներ:
15. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐ
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել և ընթացք է տվել 3547 քաղաքացիների դիմումների: