17/12/2018

Հաշվետվություն՝ՀՀ ԱՆ 2018 թվականի մայիս- նոյեմբեր ամիսների գործունեության վերաբերյալ

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2018 թվականի մայիս-նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

 

1. ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2018 թվականի մայիս-նոյեմբեր ամիսների ընթացքում մշակվել, շրջանառության մեջ են դրվել կամ ներկայացվել են ՀՀ վարչապետի աշխատակազմ հետևյալ իրավական ակտերի նախագծերը.

 

1.1. Օրենսդրական ակտեր 

  • «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ. Նախագիծը ներկայումս գտնվում է համաձայնեցման և լրամշակման փուլում:

Նախագծով հստակեցվում է օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, փաստաբանների վերապատրաստման ընթացակարգերը, ընդլայնվում է անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը, ինչպես նաև առավել համապարփակ կարգավորում են ստացել մի շարք ընթացակարգային հարցեր:

  • «Հաշտարարության մասին» օրենքի նախագիծ: Նախագիծը ներկայումս գտնվում է մշակման փուլում:

Սահմանվել են հաշտարարության ինստիտուտի գոյության իրավական հիմքերը և նախադրյալներ են ապահովվել վեճերի լուծման այլընտրանքային այս միջոցի կիրառումը խթանելու, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:

  •  «Ոստիկանությունում ծառայության մասին» oրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ. նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ոստիկանության ծառայողները և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողները կիրացնեն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված աշխատանքի ազատ ընտրության իրավունքը՝ հնարավորություն ունենալով անարգել, առանց փոխհատուցման և ժամանակային սահմանափակման ծառայության անցնել հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում, դատական մարմիններում կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում:

  • «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր. նախագծերը ներկայացվել են ՀՀ վարչապետի աշխատակազմ:

 Նախագծի ընդունմամբ կքրեականացվեն ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե առաջացել է այդ հանցանքերը կատարելու իրական վտանգ: Նախագիծը միտված է ահաբեկչության դեմ պայքարում պետության քրեական քաղաքականության խստացմանը, նշված հանցագործությունների կանխմանը և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը: 

  • «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախագիծը ներկայացվել է Ազգային Ժողով: 

Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N483-Ն որոշման հավելված 1-ի 54-րդ կետի, որի համաձայն՝ անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ՝ սահմանելով հանրային գերակա շահ ճանաչված սեփականության նկարագրության արձանագրության բողոքարկման ողջամիտ ժամկետ: Ի տարբերություն գործող կարգավորմամբ նախատեսված 10-օրյա ժամկետի, նախագծով առաջարկվում է մեկամսյա ժամկետ, որը հնարավորություն կստեղծի սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց արդյունավետորեն իրացնել իրենց բողոքարկման իրավունքը:

  • «Ազգային փոքրամասնությունների մասին» և «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքների նախագծեր և հարակից նախագծերի փաթեթ: Նախագծերը գտնվում են համաձայնեցման և լրամշակման փուլում:

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց շրջանակը, սահմանել ազգային փոքրամասնությունների հիմնական իրավունքները և ազատությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունները դրանց իրականացման ապահովման գործում, կազմավորել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց խնդիրները և իրավունքների իրացման հետ կապված հարցերը քննարկելու համար խորհրդակցական մարմին։ Բացի այդ, «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է երաշխավորել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորությունները, կատարելագործել խտրականության դեմ պայքարի բնագավառի օրենսդրությունը, ապահովել խտրականության կանխարգելման, դրանից իրավական և դատական պաշտպանության իրավական հիմքերը:

  • «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի նախագիծ: Նախագիծը ներկայումս գտնվում է մշակման փուլում:

 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն սահմանվել է Դատական դեպարտամենտի կարգավիճակը և Դատական դեպարտամենտում իրականացվող ծառայությունների տեսակները՝ համապատասխան կարգավորումներով՝ դատական ծառայություն, դատական կարգադրիչների ծառայություն, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում՝ ծառայության այլ տեսակներ: Հիմք ընդունելով վերոգրյալ կարգավորումները մշակվել է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի նախագիծը:

  • «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ: Նախագիծը ներկայումս գտնվում է մշակման փուլում:

Սահմանվել է անձին նախկինում ոչ հայտնի՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, իսկ դատական ակտի՝ նոր երևան եկած հանգամանքներով վերանայման հիմքերին վերաբերող առկա դրույթները համապատասխանեցվել են քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա համապատասխան ձևակերպումներին:

  • «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Նախագիծը ներկայումս գտնվում է մշակման փուլում:

Նախատեսվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պաշտպանական որոշման դիմումին ներկայացվող պահանջները, դրանք քննելու կարգը, դատարանի կողմից ընդունվող ակտերը, դրանք բողոքարկելու կարգը և պաշտպանական որոշման դադարման հիմքերը:

  • «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Նախագիծը ներկայումս գտնվում է մշակման փուլում:

Ի թիվս այլնի, սահմանվել են նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի կողմից բաց քվեարկությամբ որոշման ընդունման մասին դրույթներ՝ «դեմ» քվեարկելու հնարավորությունը սահմանափակելով որոշակի հիմքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` գաղտնի քվեարկությամբ որոշում ընդունելը գործնականում հանգեցրել է այնպիսի իրավիճակների, երբ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը Հանրապետության նախագահին ներկայացնելու հարցի քննարկման ժամանակ չի ստացել Բարձրագույն դատական խորհրդի անդամների՝ Օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ քանակի ձայներ, այնինչ դրա արդյունքում, մի կողմից՝ կարող են առաջանալ համալրման ենթակա, սակայն դեռևս չհամալրված՝ համապատասխան ատյանի դատարանի թափուր տեղեր, որն իր բացասական ազդեցությունը կունենա դատարանների ծանրաբեռնվածության վրա, մյուս կողմից՝ կարող է հանգեցնել դատավորների նշանակման գործընթացի նկատմամբ հանրային վստահության կորստի, քանի որ նշանակման բոլոր փուլերն անցած դատավորի թեկնածուն գործնականում երբեմն չի ունենա Հանրապետության նախագահի կողմից դատավոր նշանակվելու հնարավորություն:

  • «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Նախագիծը ներկայումս գտնվում է մշակման փուլում:

Նախատեսված կարգավորումներով ակնկալվում է բարելավել գրավի ինստիտուտը, ինչը կարող է դրականորեն ազդել «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի վարկանշային ցանկում Հայաստանի Հանրապետության դիրքի վրա:

  •  «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ: Նախագիծը ներկայումս գտնվում է մշակման փուլում:

 «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և հարակից օրենքները համապատասխանեցվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հանրաքվեի համար ամրագրված ընդհանուր տրամաբանությանը:

  • «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր. Նախագծերը ներկայումս գտնվում է համաձայնեցման և լրամշակման փուլում:

Նախագծով կարգավորվում է ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձանց հետախուզման ընթացակարգը:

  • «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ. Նախագիծը 2018 թվականի հունիսի 13-ին ընդունվել է:

Նախագծով սահմանվում են լիազորող նորմեր օրենքի դրույթների բնականոն գործունեությունը և նոտարական գործողությունների շարունակականությունը ապահովելու համար: Մասնավորապես, օրենսդրական փոփոխության արդյունքում սահմանվում է թարգմանիչների որակավորման վկայականի օրինակելի ձևը, միևնույն նոտարական տարածքում ժառանգության վկայագրի տրման հետ կապված հարաբերությունները և նոտարի փոխարինման հարցը՝ պաշտոնից ազատվելու կամ լիազորություններ դադարման դեպքում:

  • «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության  քննչական  կոմիտեի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր. նախագծերը ներկայումս գտնվում է համաձայնեցման և լրամշակման փուլում:

Նախագծով նշված օրենքները համապատասխանեցվել են «Հանրային ծառայության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքներին, ինչպես նաև կարգավորվել են Քննչական կոմիտեում ծագող վարչաիրավական և աշխատանքային հարաբերությունները:

  • «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր: Նախագծերը ներկայումս գտնվում է մշակման փուլում:

Սահմանված կարգավորումներով ակնկալվում է պարտապանին պատկանող գույքի հայտնաբերման, այդ թվում՝ պարտապանին պատկանող գույքի հայտարարագրման, չգրանցված իրավունքների գրանցման, դատական ակտերի կամավոր կատարման խթանման գործիքակազմի ներդնում, կատարողական թերթին ներկայացվող պահանջների վերանայում, կատարողական վարույթի մասնակիցների ծանուցման մեխանիզմների հստակեցում և կատարողական վարույթի արդյունավետության բարձրացում:

  • «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ: Նախագիծը ներկայումս գտնվում է մշակման փուլում:

Վերանայվել են պարզեցված վարույթի ինստիտուտի իրավակարգավորումները, ինչի արդյունքում ակնկալվում է նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ապահովել պարզեցված վարույթի արդյունավետությունը և կանխատեսելիությունը երաշխավորող նախադրյալներ:

  • «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Նախագիծը ներկայումս գտնվում է մշակման փուլում:

Ի թիվս այլնի, սահմանվել են նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի կողմից բաց քվեարկությամբ որոշման ընդունման մասին դրույթներ՝ «դեմ» քվեարկելու հնարավորությունը սահմանափակելով որոշակի հիմքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` գաղտնի քվեարկությամբ որոշում ընդունելը գործնականում հանգեցրել է այնպիսի իրավիճակների, երբ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը Հանրապետության նախագահին ներկայացնելու հարցի քննարկման ժամանակ չի ստացել Բարձրագույն դատական խորհրդի անդամների՝ Օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ քանակի ձայներ, այնինչ դրա արդյունքում, մի կողմից՝ կարող են առաջանալ համալրման ենթակա, սակայն դեռևս չհամալրված՝ համապատասխան ատյանի դատարանի թափուր տեղեր, որն իր բացասական ազդեցությունը կունենա դատարանների ծանրաբեռնվածության վրա, մյուս կողմից՝ կարող է հանգեցնել դատավորների նշանակման գործընթացի նկատմամբ հանրային վստահության կորստի, քանի որ նշանակման բոլոր փուլերն անցած դատավորի թեկնածուն գործնականում երբեմն չի ունենա Հանրապետության նախագահի կողմից դատավոր նշանակվելու հնարավորություն:

  • «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Նախագիծը ներկայումս գտնվում է մշակման փուլում:

Սահմանվել են կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը նաև լիազորված անձի միջոցով ներկայացնելու իրավակարգավորումներ, ինչպես նաև անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու դեպքում տարին մեկ անգամ բանկ ներկայանալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում լինելու փաստի հաստատման փոխարեն կենսաթոշակի վճարումը շարունակելու մասին համաձայնություն տալու, իսկ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու կամ բանկ ներկայանալու անհնարինության այլ դեպքում, անկախ կենսաթոշակառուի Հայաստանի Հանրապետությունում լինելու հանգամանքից, ողջ լինելու փաստի հաստատման, լիազորագրի հիման վրա դադարեցված կենսաթոշակի վերսկսման և դրա հետագա վճարման կարգավորումներ և այլն: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի կենսաթոշակի՝ որպես սեփականության անարգել տնօրինումը:

  • «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով սահմանվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման իրականացման ընթացակարգը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխան: Նախագիծն ընդունվել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին:
  • «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կիրարկումն ապահովող մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, այդ թվում՝ «Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու մասին», «Մարզում պաշտոնավարող բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի և օրապահիկի չափը եվ հատուցման կարգը սահմանելու մասին», «Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշումների նախագծերը, որոնք ուղղված են նաև դատավորների անկախության և սոցիալական երաշխիքների ապահովմանը:
  •  «Սնանկության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Նախագիծը ներկայումս գտնվում է լրամշակման փուլում:

Նախագծով սահմանված կարգավորումներն ուղղված են սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության, սնանկության վարույթի արդյունավետության բարձրացմանը, օպտիմալացմանը, վարույթի ժամկետների, ծախսատարության կրճատմանը, օրենքում առկա հակասությունների ու թերությունների վերացմանը:

  • «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել են բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու դեպքերը, վկայական տալու լիազոր մարմինը, վկայական տալու գործընթացը և վկայական ստանալու մասին դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը և այլն:
  • «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը և կարգը սահմանելու մասին» Վարչապետի որոշման և «Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների փորձաշրջանի ղեկավարի վարձատրության կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվել են, համապատասխանաբար, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի և Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների փորձաշրջանի ղեկավարի սոցիալական երաշխիքները:
  • «Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների և դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1796-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1797-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ. 2018 թվականի հուլիսի 23-ին ներկայացվել է Վարչապետի աշխատակազմ:

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի թիվ ՀՕ-206-Ն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախատեսվում է հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած  ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների պաշտոնների խմբերի համապատասխանությունը սահմանելու մասին» թիվ 1796-Ն և «Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1797-Ն որոշումները:

  • Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին  և «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծերի փաթեթ. 2018 թվականի հուլիսի 30-ին ներկայացվել է Վարչապետի աշխատակազմ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետության հաշվին տրամադրվող թարգմանիչը պետք է լինի որակավորված: Թարգմանչի որակավորման կարգը սահմանում է Կառավարությունը: Հաշվի առնելով վերոգրյալը մշակվել է Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որում սահմանվում են որակավորման համար դիմումին ներկայացվող պահանջները, հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը, ստուգումների անցկացման կարգը, վկայականի ձևը և այլն:

Ղեկավարվելով Դատական օրենսգրքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ մասով, Քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով և Վարչական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ մշակվել է «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի կամ տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

  •  «ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 1254-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ. նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում Կառավարության 06.11.2014թ-ի N 1254-Ն որոշման 26-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթը կհամապատասխանեցվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի պահանջին: Առաջարկվող լրացումների և փոփոխությունների արդյունքում կսահմանվեն համայնքային ոստիկանության բաժանմունքների պետի տեղակալի գործառույթներ, որոնց հիման վրա ոստիկանության տարածքային որոշ բաժիններում կնախատեսվեն «համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ» հաստիքներ:

  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ. 2018 թվականի հունիսի 22-ին ներկայացվել է Վարչապետի աշխատակազմ:

Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 17-րդ մասը սահմանում է, որ տեղում ստորագրությունների հավաքմանը կարելի է միանալ նոտարական կարգով տրված հայտարարությամբ, որի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 17-րդ մասով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2018 թվականի ապրիլի 9-ի N 14-Ն որոշմամբ սահմանել է տեղում ստորագրությունների հավաքմանը միանալու վերաբերյալ նոտարական կարգով տրված հայտարարության ձևը: «Նոտարիատի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նոտարական գործողությունների սակագները հաստատում է Կառավարությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է Որոշման հավելվածը լրացնել 24.2-րդ կետով՝ նոտարական գրասենյակում ստորագրություն տալու դեպքում քաղաքացու ստորագրության իսկության վավերացման համար նոտարական ծառայության սակագնի նվազագույն աշխատավարձի նկատմամբ գործակիցը սահմանելով 0.1:

«Քաղաքացիական ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման, զենք տրամադրելու, զենքը պահելու, կրելու, օգտագործելու կարգը, պայմանները, համազգեստների, ուսադիրների և տարբերանշանների նկարագրերը և այդ մարմինների ցանկը սահմանելու և Կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 2085-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ. 2018 թվականի հուլիսի 2-ին նախագիծը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Նախագծի ընդունմամբ ի կատարումն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի կապահովվի համապատասխան քաղաքացիական ծառայողների, մասնավորապես Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի քաղաքացիական ծառայողների  կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման, զենքը պահելու, կրելու, օգտագործելու հնարավորությունը, կսահմանվի նրանց զենք տրամադրելու կարգը, պայմանները:

  •  «Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերները Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:

Նախագիծն ուղղված է դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերները Հայաստանի Հանրապետությանը հանձնելու գործընթացի կարգավորմանը:

  • «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:

Առաջարկվել է բացառել իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը:

  • «Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:

Համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, սահմանվել են նախարարության, Կառավարությանը, վարչապետին և նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունների օրինակելի ձևերը:

 

 

1.2.Այլ օրենքներ

  • «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ 
  • «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
  • «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
  • «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
  • «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
  • «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
  • «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
  • «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
  • «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի (չի ընդունվել)
  • ««Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
  • «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
  • «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
  • «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
  • «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր
  • «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
  • «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (պատճառված վնասի հատուցում)
  • «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր
  • «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
  • «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
  • Արդարադատության ակադեմիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագծեր
  • Ի կատարումն փոխվարչապետ Մ. Գրիգորյանի հանձնարարականի՝ մշակվել և շահագրգիռ մարմիններ կարծիքի է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը և «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Վարչապետի որոշման նախագիծը
  • «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր:

 

1.3. Այլ իրավական ակտեր 

 

  • «Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
  • «Մարզում պաշտոնավարող բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի և օրապահիկի չափը և հատուցման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
  • «Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
  • «Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
  • «Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների փորձաշրջանի ղեկավարի վարձատրության կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
  • «Ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը, դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 278-Ն և 306-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
  • «Դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
  • «Դատական կարգադրիչի համազգեստի, տարբերանշանների և խորհրդանշանի նկարագիրը սահմանելու և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Դատական կարգադրիչի համազգեստի, տարբերանշանների և խորհրդանշանների նկարագիրը սահմանելու մասին» N 43-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, փրկարարական ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանությունը սահմանելու մասին» N 550-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
  •  «Դատական կարգադրիչներին հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
  • Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, որակավորումը շնորհելու և որակավորման վկայագիր տրամադրելու կարգը սահմանելու և Կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագիծ
  •  «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Վարչապետի որոշման նախագիծ
  • «Օրենսդրական ակտի և Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառների ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
  • ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 2-ի №235Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի թիվ 163-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:

 

2.ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՈԼՈՐՏ 

1)                Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «ՀՀ անօրինական տեղափոխված կամ ՀՀ-ում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում կհստակեցվեն ՀՀ անօրինական տեղափոխված կամ ՀՀ-ում ապօրինի պահվող երեխայի վերադարձի ընթացակարգերը, կամրագրվեն «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիայով երաշխավորված իրավունքների իրացման անհրաժեշտ մեխանիզմները:

2)               Մշակվել և շրջանառության մեջ է դրվել  «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում կբացառվեն դատական կարգով ամուսնալուծության դեպքերը, եթե ամուսնալուծության պահանջի հետ միաժամանակ դատարան չեն ներկայացվում այլ պահանջներ: Նախագծի ընդունման արդյունքում էականորեն կնվազի դատարանների ծանրաբեռնվածությանը:  

3) Սույն թվականի հուլիսի 2-ից 5-ը Փարիզում հաստատվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման 4-րդ փուլի արդյունքում կազմված Հայաստանի վերաբերյալ զեկույցը: Զեկույցով արձանագրվել է, որ Հայաստանին ներկայացված և այս փուլում գնահատվող 21 հանձնարարականները կատարվել են, ընդ որում, 3-ը՝ ամբողջությամբ, 8-ը՝ զգալիորեն, 10-ը՝ մասնակի:

4)               Սույն թվականի հունիսի 29-ին մեկնարկել է Հայաստանի վերաբերյալ «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի իրականացման դիտարկման երկրորդ փուլի գործընթացը, որի շրջանակներում ներկայումս մշակվում է Հայաստանի  վերաբերյալ ինքնագնահատման զեկույցը:

5)  Մշակվել և սույն թվականի հուլիսի 12-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը կստեղծվի մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:

6)   ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմա­կեր­­պու­­թյունների իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտ միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել են «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Հանրային ծառայության  մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով սահմանվել են իրական սեփականատերերին առնչվող հասկացությունները,  իրական սեփականատերերի գրանցման կարգը, ժամկետները, իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը: Նախագծերը հավանության են արժանացել ՀՀ կառավարության կողմից  սույն թվականի հոկտեմբերի 10-ին:

7)    Մշակվել, շրջանառվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի թիվ 624-Լ որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի ՀՀ նախարարին կից ստեղծվող հասարակական խորհրդի գործունեությունը՝ նպաստելով հանրային մասնակցության և նախարարությունների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը:

8)   Մշակվել և սույն թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունմամբ ընդլայնվել են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը՝ գործող 9 օպերատորներից բացի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հնարավորություն տալով նաև «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությանը:

9)   Սույն թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության  նախաձեռնությամբ  տեղի է ունեցել «Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման» ծրագրին նվիրված համաժողով:  Համաժողովը կայացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող  «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» խորագրով ծրագրի շրջանակում: Ծրագրի շրջանակում գործընկեր «Ներդաշնակ զարգացում» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել է համապատասխան միջազգային փորձը, իրականացվել են հարցումներ, որոնց արդյունքում հավաքագրվել են կոռուպցիայի նվազեցմանն ուղղված նորարար գաղափարներ:  Ծրագրի ընթացքում ստացված առաջարկները վերաբերում են հարկային, մաքսային ոլորտներին, լիցենզիաների, թույլտվությունների ստացման վերաբերյալ կարգավորումներին, գնումների համակարգին, և այլն: Համաժողովի ընթացքում իրականացվել է ծրագրի արդյունքում ստացված նորարար գաղափարների քննարկում, մասնակիցների կողմից ընտրվել է  մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված լավագույն նորարար գաղափարը: Մասնավորապես, որպես լավագույն գաղափար է ընտրվել հակակոռուպցիոն ինովացիոն լաբորատորիայի ստեղծումը, որի կենսագործման ուղղությամբ արդեն իսկ մեկնարկել են համապատասխան աշխատանքներ:

10) Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) հետ  համագործակցության արդյունքում ձեռք է բերվել  նախնական պայմանավորվածություն, որի համաձայն ԵԱՀԿ-ն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացին: Ըստ այդմ, նախնական պայմանավորվածության համաձայն, Հայաստանին կտրամադրվի շուրջ 2 միլիոն եվրո:

11)  Սույն թվականի հունիսի 29-ին մեկնարկել է Հայաստանի վերաբերյալ «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի իրականացման դիտարկման երկրորդ փուլի գործընթացը, որի շրջանակներում մշակվել է Հայաստանի  վերաբերյալ ինքնագնահատման զեկույցը:

 

 

3.ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏ 

 

1)                2018 թվականին հուլիսի 12-ին ստորագրվել է  ՀՀ արդարադատության նախարարի «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգը և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով ներկայացվող փաստաթղթերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 336-Լ  հրամանը, որով մանրամասն կանոնակարգման են ենթարկվել Պրոբացիայի ծառայության կողմից պատիժը կրելուց պայմանական ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կանոնները և առանձնահատկությունները:

2)               Սույն թվականի հուլիսի 16-ին ստորագրվել է ՀՀ արդարադատության նախարարի թիվ 347-Լ հրամանը, որով հաստատվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կանոնադրությունը:

3)               Սույն թվականի մայիսի 21-25-ը ՄԱԿ-ի «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագրի շրջանակներում իրականացվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ծառայողների վերապատրաստում, որի հիմնական նպատակը պրոբացիայի ծառայողներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման համար անհրաժեշտ հմտություններով օժտելն էր:

4)               Սույն թվականի հունիսի 4-ից հուլիսի 4-ը ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի կողմից պիլոտային ծրագրի շրջանակներում Երևան քաղաքում, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կիրառվել են էլեկտրոնային հսկողության սարքավորումներ, փորձարկվել է շվեցարական Geosatis Technology ընկերության էլեկտրոնային հսկողության սարքերը:

5)               սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում ստորագրվել է եռակողմ հուշագիր՝ համագործակցության և փոխադարձ աջակցության մասին, որի հիմնական նպատակն է նախկին դատապարտյալների վերաինտեգրումը, պրոբացիայի շահառուների մասնագիտությունների ձեռքբերումը և աշխատանքի ապահովումը: Հուշագիրը կնքվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի և «Հայաստանի գործատուների հանրապետական միության» միջև:

6)               Մշակվել և 2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: 2018 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ համաներումը կիրառվել է 1012 պրոբացիայի շահառուների նկատմամբ:

7)               2018 թվականի նոյեմբերի 2-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կողմից պիլոտային ծրագրի շրջանակներում կիրառվել են էլեկտրոնային հսկողության սարքավորումներ։ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում փորձարկվել է ամերիկյան «Track Group» ընկերության էլեկտրոնային հսկողության սարքերը:

8)              Թարմացվել և վերափոխվել  է պրոբացիայի շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը, որն ամբողջությամբ կսկսի կիրառվել պրոբացիայի ծառայողների կողմից 2018 թվականի դեկտեմբեր ամսից:

9)               2018 թվականի սեպտեմբեր ամսից ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը, դատապարտյալներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու նպատակով, կազմել և քրեակատարողական հիմնարկներին է ներկայացրել 180 զեկույց:

10)            ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը, համագործակցելով մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, իրականացրել է պրոբացիայի շահառուների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, մշակութային միջոցառումներ, որի արդյունքում պրոբացիայի 15 շահառուներ վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում մասնակցել են «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Համակարգչային հմտություններ» և «Առողջ ապրելակերպ» դասընթացներին: Դասընթացները կազմակերպվել են ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ:

11)             Ավարտին են հասցվել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պաշտոնական կայքէջի՝ probation.am-ի գործարկման աշխատանքները։

12)             Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում իրականացվել են տեխնիկական հագեցվածությանն ուղղված քայլերը: Ծառայությունը վերազինվել է համակարգիչներով և տպիչներով:

 

 

4.ՆԵՐՄԱՆ ՈԼՈՐՏ 

 

1)                Սույն թվականի հունիսի 15-ին ընդունվել է ՀՀ վարչապետի «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 782-Ն որոշումը, որով կարգավորվել են Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի գործունեության հետ կապված հարաբերությունները:

2)               Մշակվել և սույն թվականի հուլիսի 9-ին ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Ներման խնդրագրերի քննարկմանն առնչվող նյութերի արխիվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է հաստատել ներման խնդրագրերի քննարկմանն առնչվող նյութերի արխիվացման կարգը:

3)               Մշակվել և սույն թվականի հուլիսի 26-ին ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը և ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը, որով առաջարկվում է հաստատել հանձնաժողովի անհատական կազմը, ինչպես նաև ամրագրել հանձնաժողովի կազմում ընդգրկվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անդամակցության կարգը:

4)            ՀՀ վարչապետի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1287-Ա որոշումը:

5)            «Ներման մասին» ՀՀ նոր օրենքի հիման վրա սույն թվականի օգոստոսի 3-ից նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացված ներման խնդրագրերի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել 196 անձնական գործ՝  ներման խնդրագրերի հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

6)            2018 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննվել է 120 անձնական գործ:

 

5.ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ

1)                Սույն թվականի մայիսի 23-ին ընդունվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփո­խություններ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում փոփո­խություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում կատարվել են մոդելային և ընթացակարգային փոփոխություններ՝ ուղղված խնդրո առարկա ինստիտուտի արդյունավետության բարձրացմանը:

2)               2018 թվականի հուլիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվել է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք:

3)               ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակվել և սույն թվականի մայիսի 25-ին շրջանառվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և «ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերի փաթեթը, որով կբացառվի քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան:

4)               ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակվել և սույն թվականի հուլիսի 16-ին շրջանառվել է «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որն, ի թիվս այլնի, ուղղված է կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի, ինչպես նաև ձերբակալված և կալանավորված անձանց՝ քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրավունքների պատշաճ իրացման ապահովմանը, ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ուղղությամբ լրացուցիչ երաշխիքների ստեղծմանը:

5)               ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի օգոստոսին ընդունվել է ՀՀ  կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի 867-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին և ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի  5-ի  թիվ 1936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծերը, որոնցով սահմանվել է կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող  բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները և քրեակատարողական ոլորտի առանձնահատկությունների հաշվառմամբ կարգավորել են լիցենզավորման հարցերը:

6)               ՀՀ ԱՆ կողմից մշակվել է «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ  1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի փաթեթը, որոնց  ընդունման արդյունքում կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցումը, կհստակեցվի կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալը, բովանդակությունը, կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրման գործընթացի արդյունավետությունը, կստեղծվեն անհրաժեշտ երաշխիքներ և կառուցակարգեր՝ կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի՝ ներառյալ պատշաճ և պետության կողմից երաշխավորված ամբողջ ծավալով բժշկական օգնության և սպասարկման ապահովման համար:

7)               Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության օբյեկտիվ հնարավորություն չունեցող անձանց  (հեռավորություն, հարազատի հիվանդություն, այլ երկրի բնակություն և այլն), այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, տեսակցության իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվել է իրավական հնարավորություն՝ հիշյալ անձանց, կարճատև տեսակցության փոխարեն, ամսվա ընթացքում երկու անգամ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու վերաբերյալ: Չնայած նրան, որ որոշումն ուժի մեջ է մտնելու 2018թ-ի նոյեմբերի 1-ին, այնուհանդերձ, արդեն իսկ պիլոտային եղանակով տեսազանգի համակարգը փորձարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր», «Կոշ» և «Արթիկ»  քրեակատարողական հիմնարկներում և գործել առանց խափանումների:

8)              ՀՀ արդարադատության նախարարը 2018 թվականի հուլիսի 11-ին ընդունել է  Քրեակատարողական բժշկության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության անձնակազմի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ մուտքի  և ելքի կարգը սահմանելու մասին»  N 328-Ա հրամանը, որով կարգավորվում է Քրեակատարողական բժշկության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության բժշկական անձնակազմի ներկայացուցչի  իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ մուտքի և ելքի հետ կապված հարաբերությունները:

9)               Սույն թվականի հուլիսի 16-ին ստորագրվել է ՀՀ արդարադատության նախարարի թիվ 348-Լ հրամանը, որով հաստատվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կանոնադրությունը:

10)                      Սկսվել են եռաստիճան անվտանգության համակարգի մշակման աշխատանքները, որը հնարավորություն է ընձեռում ժամանակակից տեխնիկական միջոցներով անխոցելի դարձնել քրեակատարողական հիմնարկի  արտաքին պարագիծը՝ կանխել փախուստի, արտանետման և ներնետման դեպքերը, պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողների հաստիքային միավորները անվտանգության ապահովման ստորաբաժանումներում սահմանելու միջոցով՝ նվազագույնի հասցնել  նաև կոռուպցիոն ռիսկերը:  Ծրագիրը պիլոտային եղանակով նախատեսվում է ներդնել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:

11)             ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել են կոյուղու, արտաքին և ներքին կոյուղու ցանցի կապիտալ շինարարության աշխատանքները: Ավարտվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին և ներքին ջրամատակարարման և էլեկտրամատակարարման ցանցերի, սանհանգույցների, բաղնիքների, ճաշարանի կապիտալ վերանորոգման և ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին պարսպի և արտաքին ջրահեռացման համակարգի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները: Մեկնարկել են ՀՀ ԱՆ «Հրազդան», «Վարդաշեն», «Կոշ», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արթիկ», «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների արտաքին և ներքին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները: ՀՀ արդարադատության նախարարության «Սևան», «Վարդաշեն», «Արմավիր», «Կոշ», «Գորիս», «Աբովյան», «Արթիկ», «Հրազդան», «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում ավարտին են հասցվել բնակելի տեղամասերում, բուժմասերում, ճաշարաններում, արտաքին արգելագոտու պարագծում և կարևորություն ներկայացնող այլ տեղամասերում վերանորոգման և հարդարման աշխատանքները:

12) ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի օգոստոսին ընդունվել են ՀՀ  կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի 867-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին և ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի  5-ի  թիվ 1936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծերը, որոնցով սահմանվել է կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող  բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները և քրեակատարողական ոլորտի առանձնահատկությունների հաշվառմամբ կարգավորել են լիցենզավորման հարցերը:

13) ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1398-Ա/2 հրամանով հաստատվել է ազատությունից զրկված անչափահասների հետ իրականացվող ուսումնական պլանը: Ազատությունից զրկված անչափահասների կրթության կազմակերպման վերաբերյալ հարկ է նշել, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի մարտի 21-ի թիվ 251-Ա/2 հրամանով ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրվել է միջնակարգ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի նախատեսվող սահմանային 12 տեղով գործունեության լիցենզիա, իսկ 2018 թվականի մարտի 21-ի թիվ 250-Ա/2 հրամանով հիմնական հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի նախատեսվող սահմանային 16 տեղով գործունեության լիցենզիա: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ դատապարտյալների շրջանում կրթական իրավունքի իրացման նպատակով իրականացվել են իրազեկման աշխատանքներ, պատրաստվել են հաղորդաշարեր, ինչպես նաև կազմակերպվել են հանրային քննարկումներ:

14) Մշակման փուլում է  գտնվում քրեակատարողական հիմնարկներում իրականացվող  կրթական ծրագրերին մասնակցած դատապարտյալների գրանցման միասնական շտեմարանը, ինչպես նաև կրթական ծրագրերին մասնակցած դատապարտյալների կրթության գնահատման մեթոդաբանությունը: Վերջինիս հիման վրա հնարավոր կլինի գնահատել կրթական ծրագրերի արդյունավետությունը, ինչպես նաև դրանց մասնակցելու դեպքում՝ դատապարտյալների արձանագրած արդյունքները:

15) Մշակվել և 2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: 2018 թվականի դեկտեմբերի 14-ի դրությամբ համաներման հիմքով պատժից ազատվել է 553 դատապարտյալ:

16) Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության օբյեկտիվ հնարավորություն չունեցող անձանց  (հեռավորություն, հարազատի հիվանդություն, այլ երկրի բնակություն և այլն) անձանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, տեսակցության իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվել է իրավական հնարավորություն՝ հիշյալ անձանց, կարճատև տեսակցության փոխարեն, ամսվա ընթացքում երկու անգամ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու վերաբերյալ: Տեսազանգի համակարգը պիլոտային եղանակով փորձարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր», «Կոշ» և «Արթիկ»  քրեակատարողական հիմնարկներում և գործել առանց խափանումների: Տեսազանգի իրավական հնարավորությունը նախատեսող որոշումն ուժի մեջ է մտել 2018 թվականի նոյեմբերի 1-ին:

17) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակվել և սույն թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որն, ի թիվս այլնի, ուղղված է կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի, ինչպես նաև ձերբակալված և կալանավորված անձանց՝ քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրավունքների պատշաճ իրացման ապահովմանը, ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ուղղությամբ լրացուցիչ երաշխիքների ստեղծմանը: Փաթեթը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:

18) ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի համաձայն՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պահվող կալա­նավորված անձանց և դատապարտյալների բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման և անվտանգության համակարգերի հուսալիության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է ՀՀ կառավարության 2018 թվականի պահուստային ֆոնդից հատկացնել 270,858.4 հազար ՀՀ դրամ:

19) ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և շրջանառվել է «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ  1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի փաթեթը, որի  ընդունման արդյունքում կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցումը, կհստակեցվի կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալը, բովանդակությունը, կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրման գործընթացի արդյունավետությունը, կստեղծվեն անհրաժեշտ երաշխիքներ և կառուցակարգեր՝ կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի՝ ներառյալ պատշաճ և պետության կողմից երաշխավորված ամբողջ ծավալով բժշկական օգնության և սպասարկման ապահովման համար:

20)                ՀՀ արդարադատության նախարարության կողմից վերջնական լրամշակվել և շահագրգիռ մարմիններին ևս մեկ անգամ կարծիքի է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարության և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը:

21) ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժինների անձնակազմը շարունակում է իրականացնել «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում ազատազրկման վայրերում գտնվողների շրջանում» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը թմրամոլությանը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին արդյունավետ հակազդման ապահովումն է: Հաշվետու ժամանակահատվածում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում անցկացվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի  2500 խորհրդատվություններ և հետազոտություններ. Ծրագիրն իրականացվում է թվով 9 քրեակատարողական հիմնարկներում:

22)  Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են քրեակատարողական հիմնարկներ բժշկական անձնակազմերի համար նախատեսված մի շարք վերապատրաստումներ և սեմինարներ՝ այդ թվում «Հոգեկան առողջություն», Ստամբուլյան արձանագրության կատարումը և նախնական բժշկական զննությունը՝ որպես վատ վերաբերմունքի դեմ պայքարի երաշխիք թեմաներով, մասնագիտական 4 մոդուլներով (մոդուլ 1-ին՝ Վարակիչ հիվանդությունների կանխարգելում, մոդուլ 2-րդ՝ Ախտահանում, միջատազերծում և կրծողազերծում, մոդուլ 3-րդ՝ Վարակի հսկողություն, մոդուլ 4-րդ՝ Հանրային սննդի կազմակերպման պահանջներ):

23)                 2018 թվականին իրականացված բարեփոխումների արդյունքում 2018 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ 236 անձ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է, առկա են նաև ընթացիկ գործեր, որոնք գտնվում են դատարանների վարույթներում: Գրանցվել է նաև աննախադեպ դեպք. պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է ցմահ ազատազրկման դատապարտված անձ:

 

6.ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ 

 

1)    «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել է համաժողով: Համագործակցության արդյունքներով  մշակվել է Երեխաների հանդեպ բռնության վերաբերյալ ռազմավարական ծրագրային առաջարկ, որը վերոնշյալ կազմակերպությունների տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ  կիրականացվի 2019 թվականի ընթացքում:

2)    Երեխաների հանդեպ բռնության վերաբերյալ ռազմավարական ծրագրային առաջարկի շրջանակներում առկա է համաձայնություն երեխաների նկատմամբ բռնության դեպքերի տեղեկատվական շտեմարան ստեղծելու վերաբերյալ: Այս համատեքստում հարկ է նշել նաև, որ մշակվել է իրավական ակտերի նախագծերի փաթեթ՝  ուղղված բռնությունից տուժած երեխաների վերաբերյալ վարչական վիճակագրության հավաքագրման գործընթացի բարելավմանը:

3)    Մշակվել և տպագրության են ներկայացվել երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ձեռնարկներ:

 

7.ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ 

 

1)     ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաշվետու ժամանակահատվածում տրամադրել է 108 խորհրդատվություն ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական մարմինների պետական մարմինների անձնական տվյալներն այլ պետություններ փոխանցելու կանոնների և անձնական տվյալների մշակման բավարար պաշտպանություն ապահովող պետությունների, սոցիալական ցանցերում տվյալների հրապարակման, հարցումների հիման վրա անձնական տվյալներ փոխանցելու, անձնական տվյալների ընդհանուր կանոնակարգի (GDPR), աշխատանքային հարաբերություններում անձնական տվյալների, սոցիալական ծրագրերի շահառուների անձնական տվյալների, կենսաչափական տվյալների հավաքագրման և համապատասխան ծանուցման ներկայացման կարգի և անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ:

2)    Գործակալությունը ֆեյսբուք (facebook.com) սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակել է 3՝5 տեղեկատվական նյութ, այդ թվում՝

  • Հանրային Wi-Fi մասին
  • Հիշողության սարքեր պարունակող սարքավորումների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայություններ մատուցողների կողմից անձնական տվյալների մշակման վերաբերյալ
  • Գործակալության խորհուրդները քաղաքացիների կորած փաստաթղթերը համացանցում հրապարակելու վերաբերյալ
  • Ֆոտոտպագրություն, տպագրություն, պատճենահանում և նման բնույթի այլ ծառայություններ մատուցողների կողմից անձնական տվյալների մշակման վերաբերյալ
  • Գործակալության հայտարարությունը Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ապանձնավորման վերաբերյալ
  • Հանրային միջոցառումների ընթացքում անձնական տվյալների պաշտպանության իրավունքի վերաբերյալ
  • Գործակալության հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրողների անձնական տվյալների հրապարակումների վերաբերյալ
  • Խորհուրդներ, թե ինչպես պաշտպանվել հաքերներից և գաղտնալսումներից
  • Հանրամատչելի անձնական տվյալների վերաբերյալ
  • Google-ի ինքնաոչնչացող նամակների ֆունկցիան Gmail-ի բոլոր օգտատերերի համար միացնելու վերաբերյալ
  • Գործակալության հայտարարությունը «Հասմիկ ճամբար»-ում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցած երեխաների լուսանկարների հրապարակման վերաբերյալ
  • Սմարթֆոնները անվտանգ օգտագործելու անհրաժեշտության վերաբերյալ

3)    Գործակալության աշխատակիցների մասնակցությամբ՝

  • իրականացվել է 4 ուսուցում: Հատկանշական է, որ սույն թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության ներկայացուցիչը թեմատիկ դասընթացով հանդես եկավ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայք մասնաճյուղի հոգեբանա-մանկավարժական թիմի և ընտանիքների ամրապնդման սոցիալական կենտրոնի աշխատակիցների համար։ Դասընթացի ընթացքում քննարկվեցին անձնական տվյալների մշակման ընթացակարգերը, անձնական տվյալների մշակման օրինականության և համաչափության ապահովման պայմաններն, ինչպես նաև երեխաների անձնական տվյալների մշակման առանձնահատկությունները:
  • Մայիսի 19-ին տեղի է ունեցել լրագրողների համար նախատեսված «Դատական նիստերի լուսաբանում» դասընթացը, որի շրջանակներում Գործակալության ներկայացուցիչը խոսել է արդարադատության շահի և անձնական կյանքի պաշտպանության իրավունքի հավասարակշռման, ներպետական օրենսդրության և միջազգային փորձի, դատական նիստերին մասնակցող անձանց անձնական կյանքի սահմանների մասին։ Դասընթացին մասնակցել է շուրջ 20 լրագրող և ուսանող:
  • Հունիսի 8-10-ը Աղվերանում կայացել է ՀՀ-ում պալիատիվ (ամոքիչ) օգնություն, ցավային համախտանիշի կառավարում (ներառյալ ցավային համախտանիշի կառավարման նպատակով թմրամիջոցների նշանակում), մարդու իրավունքներ և ոլորտում իրավական կարգավորումների թեմայով դասընթաց ՀՀ ոստիկանության 20 ներկայացուցիչների համար, որի ժամանակ Գործակալության ներկայացուցիչը խոսել է անձնական տվյալների պաշտպանության թեմայով: Ուսուցմանը մասնակցել է մոտ 30 հոգի:
  • Հուլիսի 10-ին Երևանում կայացել է «ՀՀ-ում պալիատիվ (ամոքիչ) օգնության, ցավային համախտանիշի կառավարման ոլորտում պացիենտի և բուժաշխատողների իրավունքներ, իրավական կարգավորման ոլորտում փոփոխություններ և անձնական տվյալների պաշտպանություն» թեմայով հանդիպում-քննարկում Երևանի և երեք մարզերի պոլիկլինիկաների շուրջ 30 տնօրենների և ներկայացուցիչների հետ: Գործակալության ներկայացուցիչը մասնակիցների հետ խոսել է անձնական տվյալների պաշտպանության թեմայով, անդրադարձել մարդու առողջական վիճակի մասին տեղեկությանը՝ որպես անձնական տվյալ և բժշկական հաստատություններին՝ որպես անձնական տվյալներ մշակողներ:
  1.           Գործակալությունը տրամադրել է իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքներ և մասնակցել իրավական ակտերի նախագծերի մշակմանը, ներկայացրել պարզաբանումներ և պատասխանել հարցումների: Նշված ժամանակահատվածում Գործակալությունը ներկայացրել է շուրջ 40 եզրակացություն, կարծիք կամ պատասխան անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության վերաբերյալ, ինչպես նաև միջազգային պայմանագրերի նախագծերի, տարբեր գերատեսչությունների կողմից մշակված օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր:
    1. Գործակալությունը հարուցել է 4 վարչական վարույթ, որից
  • 1 վարչական վարույթ հարուցվել է քաղաքացու դիմումի  հիման վրա
  • 2 վարույթ հարուցվել է ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի կողմից Գործակալությանը հասցեագրված գրությունների հիման վրա՝ Գործակալության նախաձեռնությամբ
  • 1 վարույթ հարուցվել է ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի կողմից Գործակալությանը ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում՝ Գործակալության նախաձեռնությամբ

2.1. Գործակալությանը հասցեագրված 3 դիմում վերահասցեագրվել է ՀՀ կենտրոնական բանկին՝ որպես հսկողություն իրականացնող մարմնի:

 

 

  8. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1) Հաշվետու  ժամանակահատվածում  սկզբնական պետական գրանցման հաշվառում.

  1. Անհատ ձեռնարկատեր                       12205
  2. Առանձնացված ստորաբաժանում                  40
  3. Արտադրական կոոպերատիվ               1
  4. Սպառողական կոոպերատիվ               4
  5. Համատիրություն                                4
  6. Գյուղատնտեսական կոոպերատիվ                3
  7. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն    3865
  8. Փակ բաժնետիրական ընկերություն              51
  9. Ինքնակարգավորվող կազմակերպություն     1
  10. Հիմնադրամ 67
  11. Հասարակական կազմակերպություն   280
  12. Կուսակցություն                                   7
  13. Կրոնական կազմակերպություն            2
  14. Գործատուների միություն                    1
  15. Հիմնարկ                                           4
  16. Համայնքային կառավարչական հիմնարկ      1
  17. Հիմնարկ                                            2
  18. Պետական մարմին                                       34
  19. Արհեստակցական կազմակերպություն 3
  20. Պետական ոչ առեւտրային կազմակերպություն       2
  21. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն   13

 

2) Հաշվետու ժամանակաշրջանում գրանցված փոփոխությունների քանակը

1        Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանում      3662

2        Անհատ ձեռնարկատիրոջ փոփոխություն                2257

3        Իրավաբանական անձան, նրանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների փոփոխությունների պետական գրանցում հաշվառում    7168

4        Իրավաբանական անձանց, նրանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների լուծարման պետական գրանցում         320

 

Հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության www.azdarar.am կայքում  հրապարակվել է  48861  հայտարարություն:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է  ապահովված 1592 իրավունք և տրամադրվել 146  քաղվածք:

Իրականացվել է նաև իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետ. ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրում` 3817:

 

 

9. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈԼՈՐՏ 

  1. ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրվել և գործարկվել է էլեկտրոնային հարցումների միասնական կայքը, որի օգնությամբ քաղաքացիները կարող են իրենց հարցումները, դիմումներն ու բողոքները էլեկտրոնային եղանակով ներկայացնել տեղեկատվություն տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ: Կայքում առկա վիճակագրական ցուցանիշներից երկուսը ձևավորվում են քաղաքացիների կողմից՝ համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված պատասխանների բովանդակության և ժամանակի գնահատման միջոցով:  
  2.  ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի N 673-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, «Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյանի վարման լիազոր մարմին նշանակելու, այլ անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյաններում պահվող տեղեկությունները առցանց տրամադրելու վճարի չափը,  անվճար օգտվող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» և «Լիցենզիաների էլեկտրոնային միասնական գրանցամատյանում լիցենզիաների տրամադրման մասին որոշումների գրանցման, ինքնաշխատ կերպով լիցենզիայի սերիայի և համարի տրամադրման, հրապարակման, լիցենզիաների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, վավերականության ստուգման կարգը, գրանցամատյանից անվճար օգտվող պետական մարմինների ցանկը և այլ անձանց վերաբերյալ գրանցամատյանում պահվող տեղեկություններն առցանց տրամադրելու վճարի չափը սահմանելու, ինչպես նաև գրանցամատյանի վարման լիազոր մարմին նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը: Վերոգրյալ իրավակարգավորումների հիման վրա ներդրվում է լիցենզիաների էլեկտրոնային միասնական www.e-license.am  գրանցամատյանը: 

3.  Աշխատանքներ են իրականացվում ՀՀ արդարադատության նախարարության e-notary և ՀՀ կենտրոնական բանկի էլեկտրոնային համակարգի միջև էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից վավերացվող էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերի առցանց եղանակով փոխանցումը ապահովելու նպատակով:

Ընդլայնվել են e-notary էլեկտրոնային համակարգի գործառույթները, էլեկտրոնային եղանակով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ համակցման աշխատանքներ են իրականացվել, ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի, ՀՀ ոստիկանության էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ: Համակարգի արդիականացման արդյունքում ընդլայնվել են այն նոտարական գործողությունների շրջանակը, որոնք մատուցվում են առցանց եղանակով, զարգացել է առցանց հերթագրման համակարգը, ստեղծվել է նաև առցանց եղանակով նոտարին որոշակի հարցումներ ուղարկելու  հնարավորություն: 

4.  ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծվել է դատարանների միասնական էլեկտրոնային e-court  համակարգի ներդրման աշխատանքները համակարգող մասնագիտական աշխատանքային խումբ: Իրականացված աշխատանքների արդյունքում արդեն իսկ ստեղծվել են՝

  • փաստաբանների ռեեստրի վարման ենթահամակարգը,  
  • նիստերի նշանակման  խելացի ենթահամակարգը,  
  • խելացի դատական ակտերի խմբագրիչը,  
  • էլեկտրոնային հայցադիմումի կառուցման ենթահամակարգը,  
  • մակագրության, վարույթ ընդունելու, փաստաբան նշանակելու և մի շարք այլ գործողությունների կառավարման մոդուլները: 

5.  ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և փորձնական կիրարկման փուլում է գտնվում ՀՀ պետական մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական www.e-verify.am համակարգը, որը հնարավորություն է ընձեռում ստուգել պետական մարմինների կողմից տրամադրված փաստաթղթերի վավերականությունը: Համակարգի գործարկումը նպատակ ունի բարելավել պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետությունն ու թափանցիկությունը՝ խնայելով ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների ժամանակն ու ֆինանսական միջոցները:

6. ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ներդրման փուլում է գտնվում անչափահասների արդարադատության www.forchild.am կայքը, որի նպատակն է անչափահասների իրազեկվածության, խնդիրների կամ հարցերի դեպքում առցանց դիմելու հնարավորության ապահովումը, ոլորտին առնչվող օրենսդրության, ինչպես նաև անչափահասների արդարադատության խորհրդի գործունեության արդյունքում առկա փաստաթղթերի հասանելիության ապահովումը: Կայքում առկա են վիճակագրական գործիքներ, ընդ որում դրանցից երկուսը ձևավորվում են օգտատերերի կարծիքների հիման վրա: Կայքում առկա են բաժիններ, որտեղ առկա են խորհուրդներ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների համար:

7.  ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ներդրման փուլում է գտնվում ազդարարման միասնական www.azdararir.am  էլեկտրոնային հարթակը, որի օգնությամբ քաղաքացիները կարող են անանուն ազդարարել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին: 

 

10.ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ  ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՈԼՈՐՏ 

 

1)    Մշակվել և սույն թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել  «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: Նախագծի ընդունմամբ  կբարելավվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացը:

2)    Մշակվել և  սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել  «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում կբացառվեն դատական կարգով ամուսնալուծության դեպքերը, եթե ամուսնալուծության պահանջի հետ միաժամանակ դատարան չեն ներկայացվում այլ պահանջներ: Նախագծի ընդունման արդյունքում էականորեն կնվազի դատարանների ծանրաբեռնվածությանը:   Նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:

 

11. ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Վերը նշված ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչություն ստացվել է 1894 գործ, որոնց կատարումն ապահովելու նպատակով կազմվել և ուղարկվել է 2020 գրություն:

ՀՀ արդարադատության նախարարությունը` որպես միջազգային պայմանագրերի իրականացման համար նշանակված ՀՀ կենտրոնական մարմին, ստացել կամ օտարերկրյա կենտրոնական մարմիններին կատարման է ներկայացրել 1372 Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից և դատարաններից ստացված քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության հարցումներ կամ դատական հանձնարարություններ:

ՀՀ արդարադատության նախարարությունը՝ որպես միջազգային պայմանագրերի իրականացման համար նշանակված ՀՀ կենտրոնական մարմին, համագործակցություն է ապահովել Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Ֆրանսիայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսիայի Հանրապետության, Ուկրաինայի, Վրաստանի, Լատվիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության,  Ամերիկայի Միացյալ Նահանգների, Լեհաստանի Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության, Ավստրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության հետ:

Նշված ժամանակահատվածում Իրավական փոխօգնության վարչության դատապարտյալների փոխանցման բաժնում ուսումնասիրվել է 66 դատապարտյալի փոխանցման գործ, որոնցից ՀՀ արդարադատության նախարարի կողմից բավարարվել է 13 դատապարտյալի փոխանցում: Միաժամանակ բաժին մուտքագրվել է 234 գրություն, որոնց վերաբերյալ կազմվել և ուղարկվել է 274 գրություն՝ դրանց կատարումն ապահովելու նպատակով:

ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի կողմից նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել է էքստրադիցիայի 40 գործ, որոնցից հանցագործություն կատարած անձանց հանձնումը դատարանի կողմից բավարարվել է 5 հետախուզվողի նկատմամբ, սակայն հանձնումը դեռևս իրականացված չէ: ՀՀ արդարադատության նախարարի կողմից օտարերկրյա իրավասու մարմիններին ներկայացվել է 4 հանձնման միջնորդություն, որի բավարարման կամ մերժման մասին ՀՀ արդարադատության նախարարությունը դեռևս չի տեղեկացվել: 

Հանձնման նպատակով կալանավորման կամ հանձնումը թույլատրելու մասին ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունների պաշտպանությունը ՀՀ իրավասու դատարաններում իրականացվել է 7 անգամ:

Մշակվել և հետագա ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարություն է ներկայացվել հանձնման, քրեական և քաղաքացիական գործերով իրավական օգնության ոլորտը կարգավորող 5 երկկողմ միջազգային պայմանագրերի նախագծեր՝ Քուվեյթի Պետության, Լիբանանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության հետ:

 

12. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

Հաշվետու ժամանակահատվածում՝ 2018 թվականի օգոստոսի 17-ից մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից տրամադրվել են ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ 565, ՀՀ կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ 286,  ՀՀ վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ 93,  ՀՀ փոխվարչապետների որոշումների նախագծերի վերաբերյալ 48 պետական փորձագիտական եզրակացություններ, պետական փորձաքննության  են ենթարկվել 184 հրամանների և որոշումների, տեղական ինքնակառավարման մարմինների 394 ակտերի նախագծեր:

Կատարվել է նաև  բարեգործական ծրագրերի նախագծերի վերաբերյալ 52 եզրակացությունների տրամադրում:

 

13. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

13.1. Մարդու իրավունքների պաշտպանություն 

 

  • ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի 2018թ. առաջին կիսամյակի համար նախատեսված՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվությունը:
  • ՀՀ շահագրգիռ գերատեսչություններից և պետական մարմիններից ստացվել և ամփոփվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի 2018թ. առաջին կիսամյակի համար նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցները:
  • Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. Գործողությունների ծրագրով (ՄԻՊ ԳԾ) նախատեսված Համակարգող խորհրդի գործունեության արդյունավետ շարունակականությունն ապահովելու նպատակով՝ իրականացվել են ՄԻՊ ԳԾ Համակարգող խորհրդի նոր անհատական կազմի ձևավորման հետ կապված աշխատանքները, որի արդյունքում 2018թ. օգոստոսի 22-ին ընդունվել է «2017 թվականի հուլիսի 4-ի N 694-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 1122 – Ա որոշումը, որով հաստատվել է ՄԻՊ ԳԾ Համակարգող խորհրդի անհատական կազմը:  
  • Ի կատարումն ՀՀ կառավարության 2018թ. սեպտեմբերի 6-ի թիվ N 1030-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 54-րդ կետի, որով նախատեսվում է մինչև այս տարվա վերջ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկխոսության միջոցով փոփոխության ենթարկել Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. Գործողությունների ծրագիրը,  նախաձեռնվել են ՄԻՊ ԳԾ վերանայմանն ուղղված միջոցառումներ, ստացվել և շրջանառվել են հասարակական կազմակերպություններից և ՀՀ պետական գերատեսչություններից ստացված առաջարկությունները:  
  • 2018թ. հոկտեմբերի 16-ին կազմակերպվել և անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի համակարգման և մշտադիտարկման նպատակով ստեղծված Համակարգող խորհրդի հերթական նիստը: 
  • 2018թ. նոյեմբերի 13-ից 14-ը ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում կազմակերպվել և անցկացվել է «ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության Գործողությունների ծրագրի մշտադիտարկման և հաշվետվությունների համակարգի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը:
  • 2018թ. նոյեմբերի 16-ից 17-ը ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում կազմակերպվել և անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի 2017թ. երկրորդ և 2018թ. առաջին կիսամյակների համար նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի, ինչպես նաև Գործողությունների ծրագրի լրամշակմանը նվիրված հանրային քննարկում: 

13.2. ԵՄ բյուջետային աջակցության ծրագրեր 

 

  • Վեր է հանվել և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն է ներկայացվել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության նախապայմանների իրականացման ներկա իրավիճակի, դրանց հնարավոր վերաձևակերպումների և կատարման ժամկետների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
  • Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության նախապայմանների լիարժեք և արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով կազմակերպվել են թվով 6 աշխատանքային քննարկումներ՝ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
  • «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներին. առավել արդյունավետ և արձագանքող հանրային կառավարման միջոցով ծառայությունների մատուցման որակի բարելավում» համաձայնագրի շրջանակներում ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող նախապայմանների իրականացման ներկա իրավիճակի, դրանց հնարավոր վերաձևակերպումների և կատարման ժամկետների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

 

13.3. Իրականացված միջազգային համագործակցություն  

 

  • 2018թ. մայիսի 17-ին կազմակերպվել և անցկացվել է «Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով» ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 9-րդ նիստը:
  • 2018թ. հունիսի 27-ին կազմակերպվել և անցկացվել է «Ռասայական խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկում:
  • 2018թ. հուլիսի 26-ից 27-ը Եվրոպական միության TAIEX գործիքի շրջանակում կազմակերպվել և անցկացվել է երկօրյա քննարկում` նվիրված Հայաստանի Հանրապետությունում հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց որոշումների կայացման աջակցման համակարգի ներդրմանն առնչվող հիմնախնդիրներին:
  • 2018թ. մայիս-օգոստոս ամիսների ընթացքում կազմակերպվել են 23 հանդիպումներ ՀՀ արդարադատության նախարարության ղեկավար կազմի և միջազգային կազմակերպությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց և ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների միջև:
  • 2018թթ. մայիս-օգոստոս ամիսների ընթացքում կազմվել է ՀՀ արդարադատության նախարարի և նախարարի տեղակալների արտասահմանյան այցերի համար անհրաժեշտ փաստաթղթերի թվով 15 փաթեթ:
  • 2018թթ. հուլիս ամսվա ընթացքում կազմվել են ՀՀ միջազգային կազմակերպություններից ստացված հարցաշարերի, ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված թվով 32 հարցումների պատասխաններ:
  • 2018թ. սեպտեմբերի 26-ին կազմակերպվել և անցկացվել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության ղեկավար կոմիտեի հերթական նիստը:
  • 2018թ. սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել «ՀՀ արդարադատության ոլորտում բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով ԵՄ-ՀՀ ռազմավարական քաղաքականության երկխոսության վերաբերյալ աշխատաժողովը:
  • 2018թ. հոկտեմբերի 12-ին կազմակերպվել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն:
  • Մշակվել են «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» և «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերի նախապայմանների վերաձևակերպումների և կատարման ժամկետների վերանայման վերաբերյալ առաջարկությունները:
  • Իրականացվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (ՀԸԳՀ) բխող մի շարք միջոցառումներ (աջակցություն և մասնակցություն ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով նախատեսված միջոցառումների կիրարկման գործողությունների ճանապարհային քարտեզի մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական խմբի աշխատանքներին, ՀԸԳՀ կիրարկման գործողությունների ճանապարհային քարտեզի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող միջոցառումների մշակում, ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի ամփոփ տարբերակի վերանայում, ՀԸԳՀ կիրարկմանն ուղղված այլ միջոցառումներ):  
  • Մշակվել  և պատասխանատու մարմնին է ներկայացվել ԵՄ-Հայաստան 2019թ.-ի գործողությունների ծրագրի արդարադատության ոլորտի կարիքների ու հնարավոր ծրագրերի շրջանակը:
  • Մշակվել և պատասխանատու մարմնին է ներկայացվել ՀՀ-ԵԽ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրով՝ ՀՀ ԱՆ իրավասությանն առնչվող միջոցառումների վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները:
  •  Կազմվել և պատասխանատու մարմիններին է ներկայացվել ԵՄ ֆինանսավորման համաձայնագրերի ("EU4Citizen",  "EU4Armenia" և "Consolidated Justice") վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության դիտողություններն ու առաջարկությունները:
  • ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն արդարադատության ոլորտին» Ծրագրի շրջանակներում մշակվել են «Դատական և իրավական բարեփոխումների վերաբերյալ Հաշվետախտակ»-ի և «Դատական և իրավական բարեփոխումների հաղորդակցության ռազմավարություն» փաստաթղթերի նախագծերը: 
  • Կազմակերպվել են թվով 25 հանդիպումներ ՀՀ արդարադատության նախարարության ղեկավար կազմի և միջազգային կազմակերպությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց և ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների միջև:
  • Կազմվել է ՀՀ արդարադատության նախարարի և նախարարի տեղակալների արտասահմանյան այցերի համար անհրաժեշտ փաստաթղթերի թվով 17 փաթեթ:
  • Կազմվել են միջազգային կազմակերպություններից (Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ-ի մոնիթորինգային մարմիններ, ԵԱՀԿ, Եվրոպական միություն և այլն)  և այլ պետություններից (ԱՄՆ,Ղազախստանի Հանրապետություն, Արաբական միացյալ Էմիրություններ) ստացված թվով 14 հարցաշարերի պատասխաններ:
  • Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և ԵՄ-ի ՍԻԳՄԱ գործիքի կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության համակարգի համապարփակ գնահատման շրջանակներում կատարվել են համապատասխան հարցաշարերի լրացման և համակարգման աշխատանքներ, կազմակերպվել և անցկացվել են թվով 5 հանդիպումներ ՀՀ արդարադատության նախարարության ղեկավար կազմի հետ, հանդիպումների արդյունքներով ՍԻԳՄԱ-ի քարտուղարությանն են փոխանցվել ՀՀ ԱՆ իրավասությանն առնչվող լրացուցիչ հարցադրումների պատասխաններ:
  • Մշակվել և պատասխանատու պետական մարմիններին է ներկայացվել թվով 9 ազգային զեկույցների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող տեղեկատվությունը, համապատասխան դիտողություններն ու առաջարկությունները:
  •  Կազմվել են ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված թվով 9 հարցումների պատասխաններ:

 

13.4. Միջազգային պայմանագրերի փորձաքննություն 

 

  • «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ միջազգային պայմանագրերի նախագծերի վերաբերյալ տրամադրվել է 335 կարծիք:
  • ԵԱՏՄ և երրորդ կողմի պետությունների հետ ազատ առևտրի շրջանակներում պայմանագրերի նախագծերի, ԵԱՏՄ իրավունքի մաս կազմող միջազգային փաստաթղթերի վերաբերալ տրամադրվել է 491 դիրքորոշում:
  •  «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև համաձայնագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին տրամադրվել է 13 ՀՀ արդարադատության նախարարության եզրակացություն:
  • «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ տրամադրվել է 38 տեղեկանք:
  • ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ՀՀ պետական և ոչ պետական մարմինների և պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետական և ներկայացուցչական մարմինների, ՀՀ քաղաքացիների կողմից պահանջվող ՀՀ ԱՆ իրավասությանն առնչվող տրամադրվել է 25 տեղեկատվություն:
  • Ապահովվել է մասնակցություն թվով 38 հանդիպումներին, բանակցություններին, տեսակոնֆերանսներին:

 

 

14. ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Հաշվետու ժամանակահատվածում պետական մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել և սահմանված կարգով ընթացք են տրվել ընդհանուր մոտ 3986 դիմում-բողոքների:

Ներկայացված դիմում-բողոքներից և հարցումներից 2365-ը վերաբերել են ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանը, որոնցից` 874-ն առնչվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությանը, 550-ը՝ քրեակատարողական ոլորտին, թվով 564-ը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջին, 170-ը` նոտարիատի և ՔԿԱԳ ոլորտներին, 207-ը՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմինների և սնանկության վարույթների և սնանկության գործերով կառավարիչների գործունեությանը, իսկ 1621-ը՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությունից դուրս գտնվող ոլորտներին:

1. Վերադասության կարգով իրականացվել են 7 վարչական վարույթներ, որոնցից 3-ը՝ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունում, 3-ը՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:

2. Հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից ստուգում է իրականացվել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ տարածքային բաժնում, որի արդյունքներով կազմվել է եզրակացություն և իրավասու պաշտոնատար անձին հասցեագրվել է գրություն՝ համապատասխան աշխատակցին պատասխանատվության ենթարկելու առաջարկությամբ:

3. Քաղաքացիների կողմից ստացված 2 բողոքների հիմքերով 2 նոտարների նկատմամբ հարուցվել և իրականացվել են կարգապահական վարույթներ, որոնց արդյունքներով կարգապահական վարույթները կարճվել են:

4. Կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ:

  Ապահովվել է ՀՀ արդարադատության նախարարության թեժ գծի սպասարկումը, որի շրջանակներում ընթացք է տրվել ընդհանուր 5197 հեռախոսազանգերի:

25 դատական գործերով ապահովվել է ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կառավարության անունից դատական ներկայացուցչություն:

 

 

15. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1)      Գումարների բռնագանձում, կատարողական վարույթների հարուցում, կարճում, ավարտ.

Ծառայության կողմից հաշվետու ժամանակաշրջանում գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 8.825.630.525 ՀՀ դրամ, որը գերազանցել է 2017 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գրեթե 30%-ով: 

Հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից ընդամենն ընթացք է տրվել 1.702.801 կատարողական վարույթների, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել է շուրջ 300%-ով: 

Կարճվել են 1 372 939, ավարտվել՝ 273 907 կատարողական վարույթներ:

2018 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ 108 916 անձանց նկատմամբ համաներման հիմքով կարճված կատարողական վարույթների թիվը կազմում է 1 259 177:

 

2)    Հարկադիր էլեկտրոնային աճուրդ.

Ծառայության կողմից 2018 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվել է 2087 լոտ՝ 903.706.172 ՀՀ դրամ ընդհանուր գումարով:  Հիշյալ ժամանակահատվածում իրացված լոտերի թիվը շուրջ 20%‑ով ավել է նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ։

Ծառայությունը կարևորում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունը և ձեռնարկում է քայլեր, որոնք միտված են քաղաքացիների համար առավել դյուրինացնելու աճուրդային գործընթացը: Մասնավորապես, հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացում աճուրդի մասնագիտացված կայքի խափանումները բացառելու նպատակով համապատասխան տեխնիկական աշխատանքներ են տարվել՝ նոր սերվերային հանգույցի գործարկմամբ, որի արդյունքում գրեթե ամբողջությամբ բացառվել է կայքի որևէ տեսակ խափանում:

Ս/թ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Ծառայությունը կազմակերպել և անցկացրել է մրցույթ՝ համաձայն ՀՀ կառավարության սահմանած կարգի: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքվել է Ծառայության Երևանի քաղաքի և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթներով անշարժ գույքի գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիր՝ մեկ տարի ժամկետով: Եվս մեկ մրցույթի անցկացում նախատեսված է նոյեմբեր ամսին: 

 

3)   Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում.

Ծառայությունն ավարտին է հասցրել այն կատարողական վարույթների կարճման գործընթացը, որոնք հարուցվել են 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա՝ համաձայն ս/թ հուլիսի 26-ին ուժի մեջ մտած «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի դրույթների:  Այդ նպատակով Ծառայությունը կատարողական վարույթների վարման էլեկտրոնային համակարգում կատարել է համապատասխան ծրագրային փոփոխություն: Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի համարները, որոնց հիման վրա հարուցված կատարողական վարույթները կարճվել են, ցանկով տեղադրված են Ծառայության պաշտոնական կայք-էջում՝ «Համաներում» հղմամբ (http://harkadir.am/hamanerum/): 

2018 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում տեխնիկական վերազինման աշխատանքներ են տարվել Ծառայության պաշտոնական կայք-էջի՝ www.harkadir.am- ի բարելավման ուղղությամբ, որոշակիորեն փոխվել է կայք-էջի ինտերֆեյսը, բարձրացվել է անվտանգությունը:

Պաշտոնական կայք-էջում ներդրվել է «Կատարողական վարույթների տեղեկատու» պատուհանը (http://harkadir.am/harcum/), որը մուտք գործելով՝ պարտապան-ֆիզիկական անձը կարող է ստուգել իր վերաբերյալ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթ(ներ)ի առկայությունը՝ պատուհանում ներբեռնելով իր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի 10-նիշանոց թիվը):

Ծառայությունում գործարկվել է միասնական՝ 060 570-500 տեղեկատու հեռախոսահամարը, որի միջոցով քաղաքացին կարող է ուղիղ կապ հաստատել Ծառայության բոլոր բաժինների հետ և ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի սպառիչ պատասխանները:

Հաշվետու ժամանակահատվածում բարելավվել է նաև առևտրային բանկերի հետ տարվող աշխատանքը, մասնավորապես՝ ծրագրային արձանագրության փոփոխության արդյունքում հնարավորություն է ընձեռվել բանկերի կողմից ստանալ պարտապանի արգելադրված հաշիվների վրա գումարի ավելացման մասին ավտոմատ կերպով տվյալների ներմուծումը Ծառայության էլեկտրոնային վարույթների համակարգ, ինչն էականորեն բարձրացրել է երկուստեք իրականացվող աշխատանքների արդյունավետությունը:

 Փոփոխվել է նաև բանկերի հետ աշխատելու մեխանիզմը, մասնավորապես՝ ապահովվել է, որ Ծառայության կողմից ուղարկվող տվյալների մեծ քանակությունն ու ծանրաբեռնված աշխատանքը որևէ կերպ չխոչընդոտեն բանկերի բնականոն աշխատանքը ու չպարալիզացնեն այն:

Ծառայության էլեկտրոնային համակարգում ներդրվել է պարտապանի գույքի վրա արգելանք դնելուց կամ սահմանափակում կիրառելուց հետո այդ մասին անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին (e-citizen համակարգով), կամ պարտապանի ցանկությամբ անձնական էլեկտրոնային փոստին ինչպես նաև բջջային հեռախոսին ծանուցում ուղարկելու մոդուլը:

Կատարելագործվել է Ծառայության էլեկտրոնային համակարգում համապարտ վարույթների վարման ընթացակարգը: Ծառայության էլեկտրոնային համակարգում ներդրվել է նաև կատարողական վարույթների արխիվացման մոդուլը:

 

4)     Օրենսդրական բարեփոխման նախաձեռնություններ.

Մշակվել և ներկայացվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով,

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և պետական եկամուտների կոմիտեի միջև տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ,

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և սոցիալական ապահովության ծառայության միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ,

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 15‑ի № 2275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ – ընդունման նպատակն է՝ ստեղծել իրավական հիմք վերոնշյալ աշխատանքային պայմանագրերի հիման վրա ընդունված աշխատակիցներին Ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդից վճարելու համար:

ՀՀ արդարադատության նախարարի 2015թ. ապրիլի 13-ի  թիվ 156-Ն և 2008թ. ապրիլի 21 թիվ 30-Ն, ՀՀ արդարադատության նախարարի 2004թ. հունիսի 7-ի  թիվ 80-Ն հրամաններում փոփոխություններ կատարելու  մասին Հայաստանի  Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի նախագիծ – ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով.

09.04.2018թ. ուժի մեջ են մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին թիվ ՀՕ 281-Ն և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքները, համաձայն որոնց՝ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության անվանումը փոխվել և դարձել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:

 Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նաև նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում կատարել համապատասխան փոփոխություններ՝ դրանք համապատասխանեցնելով հիշյալ օրենքներին:

ՀՀ արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 7-ի թիվ 31-Ն հրամանում փոփոխություններ կատարելու  մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի նախագիծ – ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայացված նախագիծն էապես կբարելավի Ծառայությունում ծառայողին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգի և ժամկետների հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման մակարդակը՝ ծառայողների կողմից ամենօրյա համազգեստի կրման իրավունքի լիարժեք ապահովման տեսանկյունից:

 

  1. 1.    Կադրային քաղաքականություն.

Ծառայության անձնակազմը բաղկացած է 413 հաստիքային միավորներից։ Ներկայում Ծառայությունում աշխատում են նաև 241 պայմանագրային աշխատակիցներ։

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի՝ 13.08.2018 թվականի թիվ 461 հրամանով Ծառայության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով՝ հաստիքներն ըստ ծանրաբեռնվածության վերաբաշխելու և Ծառայության ֆինանսական ծախսերն օպտիմալացնելու համար: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի համապատասխան գրության հիման վրա՝ ՀՀ արդարադատության նախարարը 31.08.2018 թվականին հաստատել է Ծառայության նոր կառուցվածքը:

2018 թվականի սեպտեմբերին կազմակերպվել և անցկացվել է Ծառայության թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթը, որի արդյունքում 12 մասնակից նշանակվել է հարկադիր կատարողի պաշտոնին, իսկ Ծառայության 30 աշխատակից ընդգրկվել է հատուկ ուսուցման դասընթացներում։

2018 թվականի հոկտեմբերին Ծառայությունում անցկացվել է ողջ սպայական անձնակազմի շարային ստուգատես և նորանշանակ 13 հարկադիր կատարողների երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն։ Նույն ամսին անցկացվել է նաև Ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող 98 հարկադիր կատարողների ատեստավորում։ Ս/թ նոյեմբերի 5-ից 16-ը ներառյալ Ծառայության 60 աշխատակից ընդգրկվել են վերապատրաստման դասընթացներում։

Ս/թ օգոստոսի 1-ից մինչև նոյեմբերի 9-ը նշանակվել է 6 ծառայողական քննություն։ Կատարված ուսումնասիրությունների և ծառայողական քննությունների արդյունքներով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով 8 աշխատակից ենթարկվել Է կարգապահական պատասխանատվության, այդ թվում՝ 1 գործավար, 6 հարկադիր կատարող և 1 բաժնի պետի տեղակալ:

Ս/թ օգոստոսի 1-ից մինչև նոյեմբերի 9-ը Ծառայության 2 աշխատակցից հանվել է կարգապահական տույժը:

Կարևորելով մարզային այցելությունները, որոնց նպատակն է հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին տեղում ծանոթանալը, կատարողական վարույթներին և այլ ընթացիկ խնդիրներին առնչվող հարցերի քննարկումը, լուծումն ու խնդրահարույց կատարողական վարույթներով քաղաքացիների ընդունելության կազմակերպումը՝ 2018 թվականի օգոստոսի 9-10-ն աշխատանքային այց է կատարվել Ծառայության Սյունիքի մարզային բաժին, իսկ ս/թ նոյեմբերի 6-ին Արարատի մարզային բաժին:

 

2. Քաղաքացիների ընդունելության պայմանների բարելավում.

Կահավորվել է Ծառայության վարչական շենքում գտնվող քաղաքացի – հարկադիր կատարող հանդիպման սենյակը:

Ծառայության վարչական շենքում գտնվող արագ սպասարկման գրասենյակում առանձնացվել է «Տեղեկատու» պատուհանը, որի միջոցով քաղաքացիներին տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն կատարողական վարույթների առկայության մասին:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի՝ 09.07.2018 թվականի թիվ 355 հրամանով սահմանվել է Ծառայությունում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների կողմից քաղաքացիների ընդունելության կարգը:

 

  1. 3.   Ծառայության գործառույթների և նոր ծրագրերի մասին քաղաքացիներին իրազեկում.

Ծառայության գործառույթների և նոր ծրագրերի մասին քաղաքացիներին իրազեկելու նպատակով թարմացվում է տեղեկատվական բուկլետը, որը տրամադրվելու է քաղաքացիներին Ծառայության բոլոր ստորաբաժանումներում:

Ծառայությունը հասարակությանն իրազեկելու նպատակով պարբերաբար հրապարակում է վիճակագրություն՝ ստացված դիմումների, թեժ գծի զանգերի ու Ծառայությունում սպասարկված քաղաքացիների թվի վերաբերյալ շաբաթական և ամսական կտրվածքով:

 

  1. 4.   Միջազգային կապերի ամրապնդում.

Ս/թ սեպտեմբերի 10-12-ը Ծառայության պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Արցախում՝ մասնակցելով Արցախի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 19-րդ տարեդարձի և հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այցի ընթացքում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանի հանդիպումը, ինչպես նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հանդիպումն Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ: Երկու պետությունների հարկադիր կատարման ծառայությունները ս/թ սեպտեմբերի 11‑ին Ստեփանակերտում ստորագրել են նաև լրացուցիչ համաձայնագիր:

           Ս/թ սեպտեմբերի 17-20-ը Ծառայությունը հյուրընկալել է Էստոնիայի դատական կատարողների և սնանկության գործերով կառավարիչների պալատի պաշտոնական պատվիրակությանը՝ Պալատի նախագահ Մատի Կադակի գլխավորությամբ: Այցի շրջանակներում էստոնացի գործընկերներն այցելել են նաև Ծառայության Արարատի մարզային բաժին, ինչպես նաև հանդիպումներ ունեցել ՀՀ փաստաբանների պալատի և Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիայի հետ:

2018 թվականի հոկտեմբերի 10-13-ը Ծառայության պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Սոչիում՝ մասնակցելով ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության կողմից կազմակերպված՝ «Պետական և մասնավոր հարկադիր կատարման համակարգեր. համեմատական վերլուծություն և լավագույն փորձ» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին, որին մասնակցել են պատվիրակություններ 38 երկրներից:

Ծառայության կազմավորման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ պատրաստվել է Ծառայության 20-ամյակին նվիրված ֆիլմ, որի ռուսերեն և անգլերեն տարբերակները պատրաստվել են ս/թ սեպտեմբերին:

Ծառայությունը ս/թ նոյեմբերի 13-16-ը մասնակցել է Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության կողմից կազմակերպվող միջազգային գիտաժողովին, ինչպես նաև նախատեսում է ս/թ նոյեմբերի 28‑30-ը մասնակցել Փարիզում անցկացվող Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա մշտական լիագումար նիստին:

 

16. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության (այսուհետ նաև՝ Վարչություն) կողմից 2018 թվականի օգոստոսի 17-ից մինչ օրս[1] իրականացվել են հետևյալ աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոմունիկացված գործերով կառավարության պաշտոնական դիրքորոշումների նախագծերի նախապատրաստում

2018 թվականի օգոստոսի 17-ից մինչ օրս Վարչությունն իրականացրել է ՀՀ կառավարությանը կոմունիկացված 45 գործերով դիրքորոշումների նախագծերի նախապատրաստման աշխատանքներ: Մասնավորապես՝ յուրաքանչյուր գանգատի առնչությամբ Եվրոպական դատարանի կողմից ներկայացված հարցերը կոմունիկացվել են ներպետական շահագրգիռ մարմիններին վերջիններիս կարծիքն ստանալու նպատակով: Նշված բոլոր գործերով ստացված կարծիքները ամփոփվել և վերլուծվել են Վարչությունում, ուսումնասիրվել են դրանց նյութերը, անհրաժեշտության դեպքում կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

 

Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռների կատարում.

2018 թվականի օգոստոսի 17-ից մինչ օրս կայացվել է թվով 7 վճիռ: 2018 թվականի նոյեմբերի 13-ի դրությամբ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից վերահսկվում է թվով 32 գործերի կատարման ընթացքը:

Հաշվետու ժամանակահատվածում Եվրոպական դատարանի վերջնական վճիռների և որոշումների կատարման շրջանակներում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ` շարունակելով ակտիվ և անմիջական համագործակցությունը Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ: Մասնավորապես`

  • նախագծվել (այդ թվում՝ վերանայվել) և/կամ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե ներկայացվել են թվով 5 գործողությունների ծրագրեր և հաշվետվություններ կատարման փուլում գտնվող 9 գործերի վերաբերյալ: Ներկայացված համապարփակ գործողությունների հաշվետվությունների հիման վրա քննարկվող ժամանակահատվածում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ավարտել է 1 վճռի կատարողական-վերահսկողական վարույթը: Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում ԵԽ նախարարների կոմիտեի եզրափակիչ բանաձևերով արդեն իսկ ավարտվել է 8 վճռի կատարողական-վերահսկողական վարույթ.
  • կազմակերպվել են Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռներով արդարացի փոխհատուցման վճարման, ինչպես նաև վճիռների թարգմանությունների կատարման աշխատանքները.
  • հնարավոր օրենսդրական և գործնական խնդիրների վերաբերյալ կատարվել են վերլուծություններ և կազմվել տեղեկանքներ:

 

Կոնվենցիոն պահանջների ապահովում և այլ աշխատանք. 

Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT-ԽԿԿ) 2019 թվականի Հայաստան պարբերական այցին ընդառաջ կատարվել են նախապատրաստական աշխատանքներ: Մասնավորապես, ԽԿԿ-ի 2015 թվականին Հայաստան կատարած այցի վերաբերյալ զեկույցը ևս մեկ անգամ շրջանառվել է՝ նոր զարգացումների և առկա խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Բացի այդ, Վարչության կողմից ուսումնասիրվել են միջազգային կառույցների, պետական կառավարման համակարգի մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված ռազմավարական և ծրագրային փաստաթղթեր, դրանց վերաբերյալ ներկայացվել են դիտողություններ և առաջարկություններ: Մասնավորապես՝

  • վերանայվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը.
  • առաջարկություններ են ներկայացվել ԵԽ Հայաստանի վերաբերյալ 2019-2022 թվականների գործողությունների ծրագրի նախագծի առնչությամբ.
  • դիտողություններ են ներկայացվել ԵՄ-Հայաստան Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի (ՀԸԳՀ) ճանապարհային քարտեզի վերաբերյալ:

Վերոգրյալից բացի, Նախարարի անմիջական հանձնարարականների կատարման շրջանակներում կատարվել է միջազգային փորձի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրություն, կազմվել են համապատասխան տեղեկատվական-վերլուծական փաստաթղթեր:

Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքի պահպանման շրջանակներում կազմվել են տեղեկատվական, վիճակագրական և այլ անհրաժեշտ նյութեր:

Ի հավելումն, հաշվետու ժամանակահատվածում Վարչության աշխատակիցները պատասխանել են տարբեր կառույցներից և անհատներից ստացված դիմումների և հարցումների:

Բացի այդ, Վարչության աշխատանքները համակարգող փոխնախարարը ընդգրկված է հետևյալ հանձնաժողովների և խորհուրդների կազմում`

  • Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողով,
  • Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով,
  • Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով,
  • ՀՀ-ում Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ,
  • Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհուրդ,
  • Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհուրդ:

Այս առնչությամբ Վարչության աշխատակիցներն աջակցել են նախարարի տեղակալի գործունեությանը:

Քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրավաբան գործուղելու համար համապատասխան մրցույթի կազմակերպման և անցկացման վերաբերյալ կարգավորումները բացակայում էին, ՀՀ արդարադատության նախարարի՝ 2018թ. հունիսի 29-ի N 302-Լ հրամանով հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրավաբան գործուղելու համար հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը, որտեղ իրենց կարգավորումն են գտել մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները: Նշված կարգով սահմանվել են մրցույթի անցկացման համար ձևավորվող հանձնաժողովի կազմին ներկայացվող պահանջները, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության ընթացակարգը, հանձնաժողովի գործառույթները, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները, վերջիններիս կողմից ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, քվեարկության կարգը, ինչպես նաև տրվել են հանձնաժողովի ձևավորման և մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված այլ կարգավորումներ:

 

17. ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ 

 

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018

թվականի հունվարի 22-ի N 10-Ա հրամանով հաստատված ուսումնական ծրագրով իրականացվել է 158 քրեակատարողական ծառայողի հատուկ ուսուցում:

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018

թվականի հունվարի 22-ի N 10-Ա հրամանով հաստատված ուսումնական ծրագրով իրականացվել է 473 քրեակատարողական ծառայողի վերապատրաստում:

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի օգոստոսի 27-ի N 454-Ա հրամանով հաստատված ուսումնական ծրագրով իրականացվել է 30 դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողի հատուկ ուսուցում:
  • ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 02-ի N 521-Ա հրամանով հաստատված ուսումնական ծրագրով իրականացվել է 60 դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողի վերապատրաստում:
  • Հայաստանի   Հանրապետության   արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 11-Ա հրամանով հաստատված ուսումնական ծրագրով իրականացվել է 32 հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուի վերապատրաստում:
  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 12-Ա հրամանով հաստատված «Իրավախախտում կատարած անձանց 2018 թվականի գեղագիտական դաստիարակության և կրթություն» ծրագրին մասնակցել են 5 դատապարտյալ:
  •  Ձեռնարկատիրական գործունեության հիման վրա 393 ծառայողի հատուկ ուսուցում:
  •  ՅՈԻՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացվող «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում' ուղղված երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագրի շրջանակներում.

Ա) 2018 թվականի սեպտեմբերի 28-ից 29-ը տեղի է ունեցել աշխատանքային սեմինար ՀՀ ընտանեկան օրենսգրքից բխող երեխաների պաշտպանության իրազեկման աշխատանքների վերաբերյալ (ընդհանուր 40 մասնակից):

Բ) 2018 թվականի հոկտեմբերի 29-ից 30-ը տեղի է ունեցել կարողությունների զարգացման դասընթաց քաղաքացիական գործերով երեխաների պաշտպանության ուղղությամբ ԴԱՀԿ ծառայողների, սոցիալական աջակցման տարածքային գործակալության աշխատողների, ոստիկանության ծառայողների և այլ աշխատակիցերի համար (ընդհանուր 40 մասնակից).

Գ) Իրականացվել է արդարադատության ոլորտում հանրային հոգեբանների ինստիտուցիոնալ ներդրման բյուջետային ծախսատարության գնահատում.

Դ) Իրականացվել է անչափահասներին առնչվող ցուցանիշների հավաքագրում, վերջնականացում' իրավական ակտերում համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարման նպատակով.

Ե) Պատրաստվել է անչափահասների արդարադատության խորհրդի վեբ-կայքը:

Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի կառավարությանը պատշաճ իրականացնելու Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագիրը հասարակությանը կրթելու և շահագրգիռ մարմիններին ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրների վերաբերյալ վերապատրաստելու նպատակով» ծրագրի շրջանակներում.

Ա) 2018 թվականի նոյեմբերի 26-ին Երևանում և Վանաձորում տեղի է ունեցել ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց   պաշտպանության հաղորդակցության ռազմավարության նախագծի մշակում-հանրային քննարկում (ընդհանուր 45 մասնակից).

Բ) Մշակվել է ընտանիքում բռնության հետ կապված խնդիրներով զբաղվող հանրային ծառայողների և սոցիալական աշխատողների համար վերապատրաստման ծրագիր:

 

18. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐ

 

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել և ընթացք է տվել 6037 քաղաքացիների դիմումների:

 

 


[1] 13.11.2018թ.-ի դրությամբ