10/03/2020
Սիրարփի Գառնիկի Մուղդուսյանին Պրոբացիայի Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-3-22.3-Ղ5-3) պաշտոնում նշանակվելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մարտի 10-ի N 202-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 202-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«10» ՄԱՐՏԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՍԻՐԱՐՓԻ ԳԱՌՆԻԿԻ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.3-Ղ5-3) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-3-22.3-Ղ5-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի մարտի 9-ի եզրակացությունը և Ս. Մուղդուսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Սիրարփի Գառնիկի Մուղդուսյանին 2020 թվականի մարտի 11-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-3-22.3-Ղ5-3) պաշտոնում։
2. Փորձաշրջանի ընթացքում Ս. Մուղդուսյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի ընդհանուր բաժնի պետ (ծածկագիր՝ 12-3-23.2-Ղ4-1) Աստղիկ Խաչատրյանին:
3. Աշխատավարձը սահմանել՝ 233 474 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։