Դեպի վեր

10/03/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Սիրարփի Գառնիկի Մուղդուսյանին Պրոբացիայի Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-3-22.3-Ղ5-3) պաշտոնում նշանակվելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մարտի 10-ի N 202-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 202 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «10» ՄԱՐՏԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ՍԻՐԱՐՓԻ ԳԱՌՆԻԿԻ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.3-Ղ5-3) ՊԱՇՏՈՆՈՒՄ            ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի           16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-3-22.3-Ղ5-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի մարտի 9-ի եզրակացությունը և Ս. Մուղդուսյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Սիրարփի Գառնիկի Մուղդուսյանին 2020 թվականի մարտի 11-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-3-22.3-Ղ5-3) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Ս. Մուղդուսյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի ընդհանուր բաժնի պետ (ծածկագիր՝ 12-3-23.2-Ղ4-1) Աստղիկ Խաչատրյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 233 474 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

4.  Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Գլխավոր քարտուղար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն