Դեպի վեր

20/07/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Մարգարիտա Կարապետյանին Արդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի պետի (ծածկագիր՝ 12-34.4-Ղ4-4) պաշտոնում նշանակվելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 729-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 729 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

«16» ՀՈՒԼԻՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՄԱՐԳԱՐԻՏԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-34.4-Ղ4-4)  ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով և 16-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի պետի (ծածկագիր՝ 12-34.4-Ղ4-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 16-ի եզրակացությունը և  Մ. Կարապետյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Մարգարիտա Ֆելիքսի Կարապետյանին 2020 թվականի հուլիսի 17-ից նշանակել Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի պետի (ծածկագիր՝ 12-34.4-Ղ4-4) պաշտոնում։

2.  Աշխատավարձը սահմանել՝  256 623 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

3.  Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Գլխավոր քարտուղար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն