13/08/2020
Սասուն Սերժիկի Մեսրոպյանին Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-4) պաշտոնում նշանակվելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի օգոստոսի 12-ի N 871-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 871-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«12» ՕԳՈՍՏՈՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՍԱՍՈՒՆ ՍԵՐԺԻԿԻ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ
(ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.9-Մ3-4) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 11-ի եզրակացությունը և Ս. Մեսրոպյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Սասուն Սերժիկի Մեսրոպյանին 2020 թվականի օգոստոսի 13-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-4) պաշտոնում։
2. Փորձաշրջանի ընթացքում Ս. Մեսրոպյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-2) Զոհրակ Ստեփանի Ղազարյանին:
3. Աշխատավարձը սահմանել՝ 175 932 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: