08/07/2005

ՀՀ օրենքը քրեակատարողական ծառայության մասին


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Oրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է քրեակատարողական գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնումքրեակատարողական ծառայության (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) հիմնական սկզբունքները,քրեակատարողական ծառայության մարմինների և հիմնարկների համակարգը, դրանց գործունեության կազմակերպման հիմունքները, ծառայություն անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները,ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2.

Քրեակատարողական ծառայությունը

 

1. Քրեակատարողական ծառայությունն ապահովում է սույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացումը:

2. Քրեակատարողական ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում:

Մարզպետները քրեակատարողական ծառայության գործունեության համակարգման լիազորություններ չունեն:

3. Քրեակատարողական ծառայությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

Քրեակատարողական ծառայությունում ծառայող քաղաքացին պետական ծառայող է:

3.1. Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայությունը (այսուհետ` քաղաքացիական հատուկ ծառայություն) պետական ծառայության տեսակ է:

Քաղաքացիական հատուկ ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է` ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քրեակատարողականծառայությանը վերապահված առանձին խնդիրների և գործառույթների իրականացմանը:

Քրեակատարողական ծառայության խնդիրների և պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության կարող են անցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

4. Քրեակատարողական ծառայությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

5. Քրեակատարողական ծառայությունն իրականացվում է`

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանկենտրոնական մարմնում (այսուհետ` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին).

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ):

6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնման, գիտահետազոտական, բուժական, կրթական և այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

7. Քրեակատարողական ծառայողի և քաղաքացիական ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում էքրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(2-րդ հոդվածը լրաց. 15.11.06 ՀՕ-178-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն)

 

Հոդված 3.

Քրեակատարողական ծառայության մասին օրենսդրությունը

 

1. Քրեակատարողական ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

3. Քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե քրեակատարողականծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

(3-րդ հոդվածը խմբ. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Գ Լ ՈՒ Խ  2

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 4.

Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրները

 

1. Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժները (այսուհետ` պատիժներ) կատարելը` օրենքով սահմանված կարգով.

2) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա և պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի դրած պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.

3) անձանց` օրենքով սահմանված հիմքերով և կարգով կալանքի տակ պահելը.

4) քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանավորվածներին փոխադրելը.

5) քրեակատարողական հիմնարկներում օրինականություն, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների` իրենց իրավունքներից և ազատություններից օգտվելու երաշխիքներ ապահովելը.

6) քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այդ հիմնարկների անձնակազմերի և այնտեղ գտնվող այլ անձանց անվտանգությունն ապահովելը.

7) կալանավորվածների և դատապարտյալների կյանքի ու առողջության պահպանման, անձնական և մշակութային, կրթական ու հոգևոր զարգացման պատշաճ պայմաններ ապահովելը.

8) կալանավորվածների և դատապարտյալների` քրեակատարողական հիմնարկում գտնվելու կապակցությամբ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ կազմակերպելը.

9) քրեակատարողական հիմնարկների ու մարմինների նյութատեխնիկական և սոցիալական պայմանների զարգացում ապահովելը.

10) կալանավորվածների և դատապարտյալների զբաղվածությունն ապահովելը:

Քրեակատարողական ծառայությունն իրականացնում է նաև օրենքով նախատեսված այլ խնդիրներ:

2. Քրեակատարողական ծառայության` խնդիրների իրականացման նպատակով ըստ ոլորտների կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդված 5.

Քրեակատարողական տեսչությունը

 

(5-րդ հոդվածն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)

 

Հոդված 6.

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը

 

1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն է, որն ապահովում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված խնդիրների իրականացումը իր կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողականհիմնարկների միջոցով:

2. Քրեակատարողական վարչությունը ղեկավարում է քրեակատարողական վարչության պետը:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պետական հիմնարկ է, որը գործում է սույն օրենքին և իր կանոնադրությանը համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում է: Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումն ունի տարածքային մարմիններ, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքի համայնքներում: Այլընտրանքային պատիժների կատարման մարզային ստորաբաժանումը մարզի ենթատարածքներում կարող է ունենալ նստավայրեր:

6. Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումն իրականացնում է ազատությունից զրկելու հետ չկապված քրեական պատիժների կատարումը և վերահսկողություն պատժից պայմանական վաղաժամկետ կամ պատժի հետաձգումով ազատված անձանց նկատմամբ:

7. Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման գործունեության կարգը  սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումը քրեակատարողականծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում է և գործում է քրեակատարողականվարչության պետի անմիջական ղեկավարությամբ:

9. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումն իրականացնում է արագ արձագանքման աշխատանքներ` քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով, ինչպես նաև աջակցում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության, ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթների և ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումների իրականացմանը:

Հոդված 7.

Քրեակատարողական հիմնարկները

 

1. Քրեակատարողական հիմնարկներ են ուղղիչ հիմնարկները և կալանավորվածներին պահելու վայրերը:

2. Քրեակատարողական հիմնարկների տեսակները և լրակազմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քրեակատարողական վարչության պետի ներկայացմամբ:

3. Քրեակատարողական հիմնարկները ստեղծում, վերակազմակերպում և դրանց գործունեությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Քրեակատարողական հիմնարկը պետական հիմնարկ է, որը գործում է սույն օրենքին և իր կանոնադրությանը համապատասխան:

Հոդված 8.

Քրեակատարողական ծառայության համակարգում գործող հիմնադրամը

 

Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, դատապարտյալներին և կալանավորվածներին պահելու պայմանները բարելավելու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների սոցիալական, մշակութային ոլորտները զարգացնելու նպատակով քրեակատարողական ծառայության համակարգում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծում է հիմնադրամ, որը գործում է հիմնադրամի կանոնադրության համաձայն:

Գ Լ ՈՒ Խ  3

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 9.

Քրեակատարողական ծառայության պաշտոնները

 

1. Քրեակատարողական ծառայության պաշտոնները աստիճանական համակարգով` բարձրից ցածր, դասակարգվում են ըստ բարձրագույն, գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի: Յուրաքանչյուր խմբի պաշտոնները նույնպես դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր: Նույն  աստիճանի պաշտոնները բերված են ստորև՝ նույն տողում՝

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`

- քրեակատարողական վարչության պետ,

- քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ,

- քրեակատարողական վարչության պետի տեղակալ.

2) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`

- քրեակատարողական հիմնարկի պետ, քրեակատարողական վարչության բաժնի պետ,

- քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ,քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական վարչության բաժանմունքի պետ.

3) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ`

- քրեակատարողական վարչության գլխավոր մասնագետ, քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ,

- քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ,քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ,

- քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար,

- քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ.

4) քրեակատարողական ծառայության միջին խմբի պաշտոններ`

- քրեակատարողական վարչության առաջատար մասնագետ,

- քրեակատարողական վարչության առաջին կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ,

- քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ.

5) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ`

- քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մասնագետ,

- քրեակատարողական վարչության երրորդ կարգի մասնագետ,

- քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ,

- քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ,

- քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ:

2. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

(9-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, լրաց., փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն)

 

Հոդված 10.

Քրեակատարողական ծառայողների կոչումները

 

1. Քրեակատարողական ծառայողներին շնորհվում են արդարադատության հետևյալ կոչումները.

- արդարադատության գեներալ-լեյտենանտ,

- արդարադատության գեներալ-մայոր,

- արդարադատության գնդապետ,

- արդարադատության փոխգնդապետ,

- արդարադատության մայոր,

- արդարադատության կապիտան,

- արդարադատության ավագ լեյտենանտ,

- արդարադատության լեյտենանտ,

- արդարադատության ավագ ենթասպա,

- արդարադատության ենթասպա,

- արդարադատության ավագ,

- արդարադատության ավագ սերժանտ,

- արդարադատության սերժանտ,

- արդարադատության կրտսեր սերժանտ:

Կոչումները դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողքրեակատարողական ծառայողների համար սահմանված արդարադատության գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Քրեակատարողական ծառայության պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների կոչումները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով և սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի, շնորհում էքրեակատարողական վարչության պետը:

Քրեակատարողական հիմնարկի կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողներին կոչումներ շնորհում է քրեակատարողական հիմնարկի պետը:

4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան, սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույնօրենքով նախատեսված դեպքերի:

5. Կոչումները շնորհվում են անհատական կարգով, ցմահ:

6. Քրեակատարողական ծառայողը, ինչպես նաև քրեակատարողական ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին կարող է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(10-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 17.11.09 ՀՕ-218-Ն)

 

Հոդված 11.

Քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները

 

Քրեակատարողական ծառայության պաշտոնների համար սահմանվում են հետևյալ առավելագույն կոչումները.

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական վարչության պետ` արդարադատության գեներալ-լեյտենանտ,

բ. քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական վարչության պետի տեղակալ` արդարադատության գեներալ-մայոր.

2) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական հիմնարկի պետ, քրեակատարողական վարչության բաժնի պետ` արդարադատության գնդապետ,

բ. քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական վարչության բաժանմունքի պետ` արդարադատության փոխգնդապետ.

3) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական վարչության գլխավոր մասնագետ, քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ,քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ` արդարադատության փոխգնդապետ,

բ. քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ,քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար, քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ` արդարադատության մայոր.

4) քրեակատարողական ծառայության միջին խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական վարչության առաջատար մասնագետ, քրեակատարողական վարչության առաջին կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ` արդարադատության մայոր.

5) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մասնագետ, քրեակատարողական վարչության երրորդ կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ` արդարադատության ավագ ենթասպա,

բ. քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ` արդարադատության ենթասպա:

(11-րդ հոդվածը խմբ. 17.11.09 ՀՕ-218-Ն)

 

Հոդված 12.

Կոչումների շնորհման ժամկետները

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են ծառայությանհետևյալ ժամկետները.

- արդարադատության կրտսեր սերժանտ` 1 տարի,

- արդարադատության սերժանտ` 2 տարի,

- արդարադատության ավագ սերժանտ` 3 տարի,

- արդարադատության ավագ` 3 տարի,

- արդարադատության ենթասպա` 4 տարի,

- արդարադատության լեյտենանտ` 2 տարի,

- արդարադատության ավագ լեյտենանտ` 3 տարի,

- արդարադատության կապիտան` 3 տարի,

- արդարադատության մայոր` 4 տարի,

- արդարադատության փոխգնդապետ` 5 տարի:

Արդարադատության ավագ ենթասպայի և արդարադատության գնդապետի կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:

2. Պետական այլ մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխան կոչում:

3. Պետական այլ մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների, դասային աստիճանների, որակավորման դասերի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը քրեակատարողականծառայության կոչումներին, ինչպես նաև դրանք շնորհելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դասային աստիճանների և քրեակատարողական ծառայության կոչումների համապատասխանությունը հաշվի է առնվում քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների նշանակելիս կամքրեակատարողական ծառայողին սույն օրենքի 51.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնների նշանակելիս:

4. Քրեակատարողական ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է, երբ`

1) քրեակատարողական ծառայողի նկատմամբ ատեստավորման արդյունքում ընդունվել է սույն օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում.

2) քրեակատարողական ծառայողն ունի կարգապահական տույժ.

3) քրեակատարողական ծառայողը գտնվում է քրեական հետապնդման կամ ծառայողական քննության մեջ:

Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում քրեակատարողական ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն մասի 1-ին պարբերությամբ նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:

(12-րդ հոդվածը լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն)

 

Հոդված 13.

Կոչումներով ծառայության ժամկետի հաշվարկումը

 

1. Կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման մասին հրամանի ստորագրման հաջորդ օրվանից:

Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում:

2. Քրեակատարողական ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է սույն օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվություն:

Գ Լ ՈՒ Խ  4

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 14.

Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները

1. Քրեակատարողական ծառայությունում, որպես քրեակատարողական ծառայող, ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով, անկախ սեռից, ազգությունից, ռասայից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների կամ սույն մասի  երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի).

2) տիրապետում է հայերենին.

3) իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները.

4) դիմելու պահին նրա 30 տարեկանը չի լրացել, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի:

Քրեակատարողական ծառայությունում միջին և կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն հոդվածի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:

2. Քրեակատարողական ծառայողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար դիմած և քրեակատարողականծառայությունում պաշտոնի անցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների) բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները  մինչև պաշտոնի նշանակվելը կարող են ներգրավվել մեկամսյա ուսումնական դասընթացների` նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգն ու պայմանները սահմանում է  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

4. Քրեակատարողական ծառայությունում, որպես քրեակատարողական ծառայող, ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) (ենթակետն ուժը կորցրել է 17.11.09 ՀՕ-218-Ն)

4) գտնվում է քրեական հետապնդման մեջ.

5) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին.

6) դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից.

7) դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

(14-րդ հոդվածը լրաց., փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Հոդված 15.

Քրեակատարողական ծառայողի երդումը

 

1. Քրեակատարողական ծառայությունում առաջին անգամ որպես քրեակատարողական ծառայող պաշտոնի նշանակվող անձինք Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով, տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայությունում պաշտոն ստանձնելով` երդվում եմ. հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել պարտականություններս»:

2. Քրեակատարողական ծառայողը երդում տալիս է մեկ անգամ, անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Քրեակատարողական ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

Հոդված 16.

Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելը

1. Քրեակատարողական վարչության պետին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:

2. Քրեակատարողական վարչության պետի տեղակալներին, քրեակատարողական հիմնարկների պետերին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը`քրեակատարողական վարչության պետի առաջարկությամբ:

(2-րդ և 3-րդ պարբերություններն ուժը կորցրել են 08.04.08 ՀՕ-11-Ն)

3. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և քրեակատարողական ծառայությանկենտրոնական մարմնի կրտսեր խմբի պաշտոններում նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողականվարչության պետը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

Քրեակատարողական հիմնարկի կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նշանակում, տվյալքրեակատարողական հիմնարկում այլ պաշտոնի փոխադրում և պաշտոնից ազատում է քրեակատարողական հիմնարկի պետը:

4. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, այդ թվում՝ տարածքային մարմինների վարձու աշխատողների աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է քրեակատարողական վարչության պետը:

5. Քրեակատարողական հիմնարկի վարձու աշխատողների աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում էքրեակատարողական հիմնարկի ղեկավարը:

(16-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-125-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Հոդված 17.

Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները

1. Քրեակատարողական վարչության պետ կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել էքրեակատարողական ծառայության բարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:

2. Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում, բացառությամբ քրեակատարողականվարչության պետի պաշտոնի, կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայությանբարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:

3. Քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր խմբի կամ առնվազն երեք տարի առաջատար խմբի պաշտոն:

4. Քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար խմբի կամ առնվազն մեկ տարի միջին խմբի պաշտոն, բացառությամբ բժշկական սպասարկման ոլորտի պաշտոնների:

5. Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբում պաշտոնում կարող է նշանակվել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացին: Վերջինիս շնորհվում է արդարադատության կրտսեր սերժանտի կոչում կամ ունեցած ավելի բարձր զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխանող կոչում:

6. Քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և միջին խմբերի պաշտոններում կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:

7. Քրեակատարողական ծառայության միջին խմբի պաշտոններում առաջին անգամ նշանակված քաղաքացիներին, լեյտենանտից ցածր զինվորական կամ հատուկ կոչում, դասային աստիճան, որակավորման դաս ունենալու, ինչպես նաև կոչում չունենալու դեպքում շնորհվում է արդարադատության լեյտենանտի կոչում:

8. Քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության լիազոր մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար քրեակատարողական ծառայողներին ներկայացվող պահանջները:

Այլ մարմնում ծառայություն անցած և քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի թափուր պաշտոնի նշանակված քրեակատարողական ծառայողին ավելի բարձր պաշտոնի նշանակելիս հաշվի է առնվում նաև այլ մարմնում ծառայության ժամկետը:

Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության լիազոր մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարմանծառայության պաշտոնների համապատասխանությունը քրեակատարողական ծառայության պաշտոններին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

Քրեակատարողական ծառայությունում ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, այդ թվում` ծառայողական քննության դեպքում, կին ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև ծառայողի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել`քրեակատարողական ծառայության այլ փոխարինող ծառայողին տվյալ պաշտոնին գործուղելով կամքրեակատարողական ծառայությունում կադրերի ռեզերվում գտնվող ծառայողին կամ քրեակատարողականծառայությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:

Սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում փոխարինող ծառայողը սույնօրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր կամ իր համաձայնությամբ ավելի ցածր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:

(17-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-122-Ն)

Հոդված 18.

Փորձաշրջանի նշանակումը և անցկացումը

1. Քրեակատարողական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև 6 ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի տևողությունը յուրաքանչյուր ծառայողի համար սահմանում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

2. Փորձաշրջանի ընթացքում ծառայողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված են քրեակատարողական ծառայողների համար:

3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.

1) սահմանված կարգով աշխատողի չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը.

2) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը:

4. Եթե քրեակատարողական ծառայողը սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը ազատվել ծառայությունից, որի մասին գրավոր տեղեկացվում է երեք օր առաջ:

Եթե փորձաշրջանն անցնելուց հետո ծառայողը շարունակում է ծառայությունը, ապա նա համարվում է փորձաշրջան անցած:

Գ Լ ՈՒ Խ  5

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 19.

Քրեակատարողական ծառայողի ատեստավորման կարգը և պայմանները

1. Յուրաքանչյուր տարի քրեակատարողական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

3. Արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Արտահերթ ատեստավորումն անցկացվում է քրեակատարողական վարչության պետի պատճառաբանված հրամանի հիման վրա:

(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)

5. Ատեստավորումն անցկացվում է քրեակատարողական ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն`

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողները.

2) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քրեակատարողական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քրեակատարողականծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

4) սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով տվյալ տարում ծառայությունից ազատվողները:

Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քրեակատարողական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի անց, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակքրեակատարողական ծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո` երկամսյա ժամկետում:

7. Ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քրեակատարողականծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քրեակատարողական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը:

Քրեակատարողական ծառայողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդելքրեակատարողական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Ելնելով ծառայության առանձնահատկություններից` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կարող է ձևավորել մեկից ավելի ատեստավորման հանձնաժողովներ:

Ատեստավորման անցկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ատեստավորումը հետաձգել և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման.

3) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Սույն մասի 2-րդ կետին համապատասխան` վերապատրաստման գործուղված քրեակատարողական ծառայողի ատեստավորումն անցկացվում է վերապատրաստման ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, որի մասինքրեակատարողական ծառայողը տեղեկացվում է ոչ ուշ, քան ատեստավորման անցկացման օրվանից 5 օր առաջ:

11. Քրեակատարողական ծառայողն ատեստավորման արդյունքներին ծանոթանում է դրա անցկացման օրը:Քրեակատարողական ծառայողն իրավունք ունի ատեստավորման հանձնաժողովին բողոքարկելու ատեստավորման արդյունքները դրանց ծանոթանալու օրվանից հետո` մեկ օրվա ընթացքում:

12. Ատեստավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքները, այդ թվում` բողոքարկումները և դրանց քննարկման արդյունքներն ու կայացված որոշումներն ատեստավորման օրվանից հետո` 7 օրվա ընթացքում, ներկայացնում է քրեակատարողական վարչության պետին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

13. Ատեստավորման արդյունքները հավաստող փաստաթղթերը պահվում են քրեակատարողական ծառայողի անձնական գործում:

(19-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-122-Ն, 08.04.08 ՀՕ-11-Ն, 17.11.09 ՀՕ-218-Ն)

Հոդված 20.

Քրեակատարողական ծառայողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը

1. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնողքրեակատարողական ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 3 տարին մեկ և հատուկ ուսուցման` առնվազն տարին մեկ:

2. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում քրեակատարողականծառայողներն անցնում են մինչև երեք ամիս ժամկետով վերապատրաստում:

3. Հատուկ ուսուցում անցնելուց հետո քրեակատարողական ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ:

4. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

5. Քրեակատարողական ծառայողը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին վերապատրաստվելուց կամ հատուկ ուսուցում անցնելուց հետո մեկ տարուց պակաս ծառայություն անցնելու դեպքում պարտավոր է, ծառայություն չանցած ամիսներին համապատասխան, կատարված ծախսը,  12 ամսվա կտրվածքով բաժանելով յուրաքանչյուր ամսվա վրա, փոխհատուցել իր վերապատրաստման կամ հատուկ ուսուցման համար կատարված ծախսերը:

(20-րդ հոդվածը փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Գ Լ ՈՒ Խ  6

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ

Հոդված 21.

Քրեակատարողական ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը

1. Քրեակատարողական ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված կամ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել`

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` նվազագույնը երեք և առավելագույնը 5 տարի ծառայելուց հետո.

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

3) զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճանով ցածր պաշտոնի, եթե ատեստավորումից հետո կայացվել է որոշում` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին.

4) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` քրեակատարողական ծառայողի մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, պապ, տատ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր, պապ և տատ) քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու կամ կալանքի տակ գտնվելու ընթացքում.

5) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի` առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա:

2. Առանց իր համաձայնության այլ մարզ ծառայության փոխադրելը թույլատրվում է, եթե տվյալ ծառայողի նկատմամբ վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն մեկ տարի առաջ:

3. Քրեակատարողական ծառայողն իր դիմումի համաձայն կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ցածր այլ պաշտոնի կամ ծառայության այլ վայր:

4. Քրեակատարողական հիմնարկների պետերի պարտադիր ռոտացիան քրեակատարողական վարչության պետի առաջարկությամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

(21-րդ հոդվածը լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Հոդված 22.

Այլ պաշտոնի փոխադրելը

1. Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում, ինչպես նաև քրեակատարողականհիմնարկների պետերին սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քրեակատարողական վարչության պետի առաջարկությամբ:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերումքրեակատարողական ծառայողներին սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում էքրեակատարողական վարչության պետը, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի:

(22-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 15.06.06 ՀՕ-125-Ն)

Գ Լ ՈՒ Խ  7

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 23.

Քրեակատարողական ծառայողի իրավունքները

Քրեակատարողական ծառայողի հիմնական իրավունքներն են`

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին` իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.

5) դրամական բավարարում ստանալը.

6) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

7) իրավական պաշտպանությունը.

8) կոչումի` սահմանված կարգով բարձրացումը.

9) պաշտոնի նշանակման և ատեստավորման արդյունքները բողոքարկելը.

10) ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

Քրեակատարողական ծառայողը կարող է ունենալ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

Հոդված 24.

Քրեակատարողական ծառայողի պարտականությունները

1. Քրեակատարողական ծառայողի հիմնական պարտականություններն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը.

4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով ընդունած հրամաններն ու որոշումները, տրված կարգադրություններն ու ցուցումները կատարելը.

5) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկությունները, դիմումները և բողոքները քննության առնելը և դրանց ընթացք տալը.

6) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը.

7) օրենքով նախատեսված դեպքում եկամուտների հայտարարագիր ներկայացնելը.

8) կարգապահական կանոնակարգը պահպանելը:

Քրեակատարողական ծառայողի համար սույն օրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:

2. Քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(24-րդ հոդվածը լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Գ Լ ՈՒ Խ  8

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հոդված 25.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության լիազորությունները քրեակատարողական ծառայության կազմակերպման գործում

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կազմակերպում, վերահսկում և մեթոդական ղեկավարում է իրականացնում քրեակատարողական ծառայության գործունեության նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը`

1) ընդհանուր կազմակերպում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում քրեակատարողականծառայության գործունեության նկատմամբ.

2) արձակում է քրեակատարողական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է ցուցումներ.

3) օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կարգով և իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց հրամանները, որոշումներն ու ցուցումները.

4) հաստատում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների, կառուցվածքները և հաստիքացուցակները.

5) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննություններ, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.

6) իրականացնում է պարտականությունների բաշխում քրեակատարողական վարչության պետի տեղակալների միջև.

7) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնելքրեակատարողական ծառայողի լիազորությունները.

8) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

(25-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, 17.11.09 ՀՕ-218-Ն)

Հոդված 26.

Քրեակատարողական վարչության պետը

1. Քրեակատարողական վարչության պետը`

1) ղեկավարում և հսկում է քրեակատարողական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայությանգործունեությունը.

2) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.

3) ընդունում է քրեակատարողական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ, անհրաժեշտության դեպքում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին`ծառայության կառուցվածքի, իր տեղակալների միջև պարտականությունների բաշխման, քրեակատարողականծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում նշանակելու կամ պաշտոնից ազատելու վերաբերյալ.

5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայողների պաշտոնի անձնագրերը.

6) իր իրավասությունների շրջանակներում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայողներին.

7) շնորհում է քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճաններ, բացառությամբ սույն օրենքի 51.4-րդ հոդվածով նախատեսված դեպքերի.

8) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին`քրեակատարողական ծառայողներին և քաղաքացիական ծառայողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.

9) քննարկում է քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական ծառայողների նկատմամբ բերված բողոքները.

10) վերացնում է քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական ծառայողների անօրինական հրամանները և ցուցումները.

11) նշանակում և անցկացնում է ծառայողական քննություններ.

12) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկումքրեակատարողական ծառայողներին, քաղաքացիական ծառայողներին և քրեակատարողական ծառայությանկենտրոնական մարմնի վարձու աշխատողներին.

13) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողի կամ քաղաքացիական ծառայողի լիազորությունները.

14) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով, ինչպես նաև քրեակատարողական ծառայությանկենտրոնական մարմնի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

2. Քրեակատարողական վարչության պետը պատասխանատվություն է կրում քրեակատարողական ծառայությանխնդիրների իրականացման համար:

(26-րդ հոդվածը լրաց., փոփ. 15.06.06 ՀՕ-125-Ն, 08.04.08 ՀՕ-11-Ն, խմբ. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Հոդված 27.

Քրեակատարողական տեսչության պետը

(27-րդ հոդվածն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)

Հոդված 28.

Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը

1. Քրեակատարողական հիմնարկը ղեկավարում է պետը, որը`

1) կազմակերպում և հսկում է քրեակատարողական հիմնարկի` օրենքով սահմանված խնդիրների իրականացման աշխատանքները.

2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և քրեակատարողականվարչության պետի հրամանների և ցուցումների կատարումը, առաջարկություններ է ներկայացնում քրեակատարողականվարչության պետին քրեակատարողական հիմնարկի ծառայողների թեկնածությունների վերաբերյալ.

3) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև.

4) համակարգում է քրեակատարողական հիմնարկի քրեակատարողական ծառայողների և վարձու աշխատողների աշխատանքները.

5) միջնորդություններ է ներկայացնում քրեակատարողական վարչության պետին` քրեակատարողականծառայողներին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

6) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկումքրեակատարողական ծառայողներին և վարձու աշխատողներին, նշանակում և անցկացնում է ծառայողական քննություն, սահմանված կարգով քրեակատարողական ծառայողներին տրամադրում է արձակուրդ.

7) կազմակերպում է քրեակատարողական հիմնարկում և դրան հարող տարածքներում անվտանգության և պահպանության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.

8) սահմանված կարգով միջնորդություններ է ներկայացնում քրեակատարողական վարչության պետին`քրեակատարողական հիմնարկի կառուցվածքի և հաստիքների վերաբերյալ.

9) դատապարտյալներին աշխատանքի ներգրավելու, քրեակատարողական հիմնարկի սոցիալական ոլորտը զարգացնելու նպատակով կազմակերպում է քրեակատարողական հիմնարկի և այլ կազմակերպությունների համագործակցությունը.

10) իր իրավասության սահմաններում ընդունում է հրամաններ և տալիս է ցուցումներ, անհրաժեշտության դեպքումքրեակատարողական հիմնարկում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն.

11) (ենթակետն ուժը կորցրել է 17.11.09 ՀՕ-218-Ն)

12) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատասխանատվություն է կրում հիմնարկի խնդիրների իրականացման համար:

(28-րդ հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-125-Ն, խմբ. 15.11.06 ՀՕ-178-Ն, փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Գ Լ ՈՒ Խ  9

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ  ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 29.

Քրեակատարողական ծառայողի դրամական բավարարումը

1. Քրեակատարողական յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք դրամական բավարարման, ինչպես նաև հանդերձանքի և իր ցանկությամբ պարենային ապահովման կամ դրա փոխարեն դրամական փոխհատուցման իրավունք:

2. Քրեակատարողական ծառայողի դրամական բավարարումը ձևավորվում է`

1) հիմնական աշխատավարձից` պաշտոնային դրույքաչափից, որը պայմանավորվում է քրեակատարողականծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով և ծառայողի ունեցած աշխատանքային ստաժով.

2) լրացուցիչ աշխատավարձից` աշխատանքի հատուկ պայմանների և աշխարհագրական միջավայրի համար տրվող հավելավճարից.

3) կոչման համար տրվող դրույքաչափից.

4) նյութական խրախուսման համար տրվող լրացուցիչ վճարից.

5) երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարից.

6) այլ պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման համար տրվող հավելավճարից:

3. Քրեակատարողական ծառայության հիմնական աշխատավարձի համակարգում`

1) պաշտոնների համար սահմանվում է հիմնական աշխատավարձի սանդղակ` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը.

2) պաշտոնային դրույքաչափերի սանդղակի համար սահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ, յուրաքանչյուր մակարդակում` պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից (տես աղյուսակ 1):

Աղյուսակ 1. Քրեակատարողական ծառայության պաշտոնային դրույքաչափերի համակարգը

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՈՆՆԵՐ

Աշխատավարձի բնականոն աճը և մակարդակները

 Յուրաքանչյուր տարի

երկու տարին մեկ 

երեք տարին մեկ 

աճ չկա

 1

 2

 3

 4

 5

 6

 7

 8

 9

 10

 11

1. Բարձրագույն խմբի պաշտոններ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

քրեակատարողականվարչության պետ 

4,38 

4,53 

4,68 

4,83 

4,98 

5,13 

5,28 

 5,43

5,58 

 5,73

5,88 

քրեակատարողականվարչության պետի առաջին տեղակալ,
քրեակատարողականվարչության պետի տեղակալ

 4,0

 4,15

4,30 

 4,45

 4,60

 4,75

 4,90

5,05 

 5,20

5,35 

5,50 

2. Գլխավոր խմբի պաշտոններ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

քրեակատարողականհիմնարկի պետ,քրեակատարողական
վարչության բաժնի պետ,քրեակատարողական
հիմնարկի պետի տեղակալ,
քրեակատարողականհիմնարկի պատասխանատու հերթապահ

3,78 

 3,88

3,98 

 4,08

4,18 

4,28 

 4,38

4,48 

 4,58

 4,68

 4,78

քրեակատարողական
վարչության բաժնի պետի տեղակալ 

 3,3

 3,4

 3,5

 3,6

 3,7

 3,8

 3,9

 4,0

4,1 

4,2 

 4,3

քրեակատարողական
վարչության բաժանմունքի պետ

 3,1

 3,2

 3,3

 3,4

 3,5

 3,6

 3,7

 3,8

 3,9

 4,0

 4,1

3. Առաջատար խմբի պաշտոններ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

քրեակատարողական
վարչության գլխավոր մասնագետ

 2,81

 2,90

 2,99

 3,08

 3,17

 3,26

 3,35

 3,44

 3,53

 3,62

 3,71

քրեակատարողական
հիմնարկի բաժնի պետ,քրեակատարողական
հիմնարկի բաժնի պետի տեղակալ 

 2,41

 2,49

 2,57

 2,65

 2,73

 2,81

 2,89

 2,97

 3,05

 3,13

 3,21

քրեակատարողական
հիմնարկի բաժանմունքի պետ

 2,31

 2,38

 2,45

 2,52

 2,59

 2,66

 2,73

 2,80

 2,87

 2,94

 3,01

քրեակատարողական
հիմնարկի տեղամասի պետ,քրեակատարողական
հիմնարկի խմբի ղեկավար

 2,21

 2,28

 2,35

 2,42

 2,49

 2,56

 2,63

 2,70

 2,77

 2,84

 2,91

քրեակատարողական
հիմնարկի գլխավոր մասնագետ

 2,01

 2,07

 2,13

 2,19

 2,25

 2,31

 2,37

 2,43

 2,49

 2,55

 2,61

4. Միջին խմբի պաշտոններ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

քրեակատարողականվարչության առաջատար մասնագետ,քրեակատարողական
վարչության առաջին կարգի մասնագետ

 2,01

 2,07

 2,13

 2,19

 2,25

 2,31

 2,37

 2,43

 2,49

 2,55

 2,61

քրեակատարողական
հիմնարկի առաջատար մասնագետ

 1,91

 1,97

 2,03

 2,09

 2,15

 2,21

 2,27

 2,33

 2,39

 2,45

 2,51

քրեակատարողական
հիմնարկի առաջին կարգի մասնագետ

 1,81

 1,87

 1,94

 2,01

 2,08

 2,15

 2,22

 2,29

 2,36

 2,43

 2,50

5. Կրտսեր խմբի պաշտոններ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

քրեակատարողականվարչության երկրորդ կարգի մասնագետ

 1,34

 1,38

 1,43

 1,47

 1,51

 1,56

 1,6

 1,65

 1,70

 1,75

 1,81

քրեակատարողականվարչության երրորդ կարգի մասնագետ

 1,25

 1,29

 1,34

 1,38

 1,42

 1,47

 1,51

 1,56

 1,61

 1,66

 1,72

քրեակատարողական
հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ

 1,16

 1,19

 1,23

 1,27

 1,30

 1,34

 1,38

 1,43

 1,47

 1,51

 1,56

քրեակատարողականհիմնարկի երրորդ կարգի մասնագետ 

 1,08

 1,11

 1,15

 1,19

 1,22

 1,26

 1,30

 1,35

 1,39

 1,43

 1,48

քրեակատարողականհիմնարկի կրտսեր մասնագետ

 1,0

 1,03

 1,06

 1,09

 1,13

 1,16

 1,19

 1,23

 1,27

 1,30

 1,34

(Աղյուսակը փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն)

3) որոշակի պաշտոնում ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է` բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցով, որը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից.

4) աշխատավարձի հաշվարկման ժամանակ քրեակատարողական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում անցումը հերթական մակարդակին կատարվում է աղյուսակով նախատեսված քրեակատարողականծառայողի աշխատանքային ստաժին համապատասխան` տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

5) աշխատավարձի հաշվարկման համար քրեակատարողական ծառայողի աշխատանքային ստաժի մեջ ներառվում է հատուկ կամ զինվորական կոչում, դասային աստիճան կամ որակավորման դաս կրելու ընթացքում եղած աշխատանքային ստաժը:

4. Բազային պաշտոնային դրույքաչափը համապատասխանում է պաշտոնային դրույքաչափերի սանդղակի ստորին մակարդակին` 1.0 գործակցին, որի նկատմամբ համապատասխան գործակիցներով էլ հաշվարկվում են բոլոր մյուս դրույքաչափերը:

Քրեակատարողական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված քրեակատարողական ծառայողը ստանում է աշխատավարձի համապատասխան սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին առնվազն հավասար դրույքաչափ:

5. Բազային պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով: Բազային պաշտոնային դրույքաչափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա համար սահմանվածից:

6. Լրացուցիչ աշխատավարձի հավելումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Կոչման համար սահմանվում է դրույքաչափ` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ, հետևյալ չափերով.

Արդարադատության գեներալ-լեյտենանտ

2.6

Արդարադատության գեներալ-մայոր

2.2

Արդարադատության գնդապետ

1.8

Արդարադատության փոխգնդապետ

1.7

Արդարադատության մայոր

1.4

Արդարադատության կապիտան

1.3

Արդարադատության ավագ լեյտենանտ

1.2

Արդարադատության լեյտենանտ

1.1

Արդարադատության ավագ ենթասպա

0.8

Արդարադատության ենթասպա

0.7

Արդարադատության ավագ

0.6

Արդարադատության ավագ սերժանտ

0.5

Արդարադատության սերժանտ

0.4

Արդարադատության կրտսեր սերժանտ

0.3

 

8. Այլ պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման համար հավելավճարը վճարվում է տվյալ պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով, եթե տվյալ պաշտոնն զբաղեցնող քրեակատարողական ծառայողն այդ պարտականությունների կատարումը համատեղում է իր պաշտոնեական պարտականությունների հետ:

Քրեակատարողական ծառայության պաշտոնների խմբերում ընդգրկված հաստիքային տեղակալներին իրենց անմիջական պետերի պարտականությունների ժամանակավոր կատարման համար հավելավճար չի վճարվում:

(29-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-122-Ն, լրաց., փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, խմբ., փոփ. 19.03.12 ՀՕ-33-Ն) 

Հոդված 30.

Քրեակատարողական ծառայողի և նրա ընտանիքի անդամների իրավական պաշտպանությունը և սոցիալական ապահովությունը 

1. Քրեակատ արողական ծառայողը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո, և նրանց անվտանգությունը երաշխավորվում է օրենքով:

2. Քրեակատարողական ծառայողի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:

Հոդված 31.

Քրեակատարողական ծառայողի հանդերձանքը, վկայականը 

1. Քրեակատարողական ծառայողին անվճար տրվում է քրեակատարողական ծառայողի հանդերձանք, այդ թվում` համազգեստ, որի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը և պայմանները, ինչպես նաև այն կրելու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Քրեակատարողական ծառայողին տրվում է սահմանված ձևի վկայական, որի ձևը և տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 32.

Քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները 

1. Քրեակատարողական ծառայողն իրավունք չունի`

1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական ու տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

6) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումար կամ ծառայություններ.

7) լինելու որևէ կուսակցության, կրոնական կազմակերպության անդամ.

8) կազմակերպելու գործադուլներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կամ մասնակցելու դրանց:

2. Քրեակատարողական ծառայողին արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ և պապ) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:

3. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում,քրեակատարողական ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Քրեակատարողականծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:

4. Քրեակատարողական ծառայողին չի տրվում իր` պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի փոխադրման, ազատման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանից քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:

(32-րդ հոդվածը փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, 19.03.12 ՀՕ-121-Ն)

Գ Լ Ո Ւ Խ  10

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հոդված 33.

Քրեակատարողական ծառայողի աշխատաժամանակի տևողությունը 

1. Քրեակատարողական ծառայողի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ կամ հերթափոխային ծառայություն:

2. Քրեակատարողական ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության՝ քրեակատարողականհիմնարկներում օրենքով նախատեսված դեպքերում արտակարգ իրավիճակ հայտարարվելու, ինչպես նաևքրեակատարողական ծառայությունում այլ անհետաձգելի կամ հրատապ խնդիրներ առաջանալու դեպքերում:

3. Քրեակատարողական ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Քրեակատարողական ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը: Արտաժամյա ծառայության համար վճարվում է հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով, որով սահմանվում է նաև արտաժամյա ծառայության ժամանակի հաշվարկման կարգը:

 

Հոդված 34.

Քրեակատարողական ծառայողին ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից ազատելը 

Քրեակատարողական ծառայողը ժամանակավոր անաշխատունակության դեպքում առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքի հիման վրա կարող է ժամանակավորապես ազատվել իր պաշտոնեական պարտականությունների կատարումից ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր:

Գ Լ ՈՒ Խ  11

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 35.

Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) արտահերթ կոչման շնորհում.

4.1) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը.

5) կրծքանշանով պարգևատրում:

2. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը տույժը կիրառած ղեկավարի կամ նրա վերադասի կողմից: Եթե կարգապահական տույժը նշանակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, ապա նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ կարող է հանել միայն նա:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 4.1-րդ կետերով նախատեսված խրախուսանքը քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:

4. Միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 4.1-րդ կետերով նախատեսված խրախուսանքի:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 4.1-րդ կետերով նախատեսված խրախուսանքը կիրառում է  քրեակատարողականվարչության պետը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:

(3-րդ պարբերությունն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կարող է կիրառել նաևքրեակատարողական վարչության պետը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խրախուսանքը կարող են կիրառել նաև քրեակատարողական հիմնարկների ղեկավարները:

(5-րդ պարբերությունն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)

6. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կրծքանշանի տեսակները և ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:

(35-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, լրաց., փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Հոդված 36.

Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու դեպքերումքրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) պաշտոնի իջեցում.

4) կոչման իջեցում մեկ աստիճանով.

5) ծառայությունից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառում է քրեակատարողականվարչության պետը (բացառությամբ արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողականծառայողի նկատմամբ)` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:

(3-րդ պարբերությունն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաևքրեակատարողական վարչության պետը: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժը քրեակատարողական վարչության պետը կարող է կիրառել միայն իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողների նկատմամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող են կիրառել նաևքրեակատարողական հիմնարկների ղեկավարները:

(6-րդ պարբերությունն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քրեակատարողական վարչության պետի նկատմամբ չի կիրառվում:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քրեակատարողական վարչության պետի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

 Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քրեակատարողական վարչության պետի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ:

(36-րդ հոդվածը խմբ., լրաց. 15.06.06 ՀՕ-125-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, խմբ. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Հոդված 37.

Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը 

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից` չհաշված քրեակատարողական ծառայողի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:

1.1. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե մեկ տարուց ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:

2. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մասին քրեակատարողական ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, քրեակատարողականծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա կարգապահական տույժը համարվում է մարված:

5. Կարգապահական տույժը կիրառող պաշտոնատար անձի կամ նրա վերադասի կողմից կարող է հանվել նշանակումից վեց ամիս հետո` մինչև մեկ տարին լրանալը, եթե քրեակատարողական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

Բացառիկ դեպքերում մեկից ավելի կարգապահական տույժերը կարող է հանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:

6. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

7. Քրեակատարողական ծառայողը պարտավոր է տալ գրավոր բացատրություններ, եթե իր նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն:

Ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

8. Ծառայողական քննության ժամանակահատվածում քրեակատարողական ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում:

9. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում դրամական բավարարումը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է անմեղության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում:

(37-րդ հոդվածը լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Հոդված 38.

Քրեակատարողական ծառայողին հրամաններ տալու սահմանափակումները 

1. Քրեակատարողական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ կամ ցուցումներ, որոնք`

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին.

2) հրամաններ կամ ցուցումներ տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից դուրս են:

2. Քրեակատարողական ծառայողը սույն հոդվածի 1-ին մասում նշված հրամաններ կամ ցուցումներ ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

3. Ակնհայտ անօրինական հրամանը կամ ցուցումը չկատարելը քրեակատարողական ծառայողին ազատում է հրամանը կամ ցուցումը չկատարելու համար պատասխանատվությունից:

Գ Լ ՈՒ Խ  12

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 39.

Քրեակատարողական ծառայությունից ազատելը 

1. Քրեակատարողական ծառայողը քրեակատարողական ծառայությունից ազատվում է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա.

3) սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

4) առողջական վիճակի պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում.

5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է երեք և ավելի կարգապահական տույժ, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված տույժերից է.

7) սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված տույժը կիրառելու դեպքում.

8) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու դեպքում.

9) օրենքով նախատեսված դեպքում իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու դեպքում.

10) քրեակատարողական ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

11) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված նախածննդյան ու հետծննդյան և երեխային խնամելու համար արձակուրդը.

12) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում.

13) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.

14) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում:

2. Քրեակատարողական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:

3. Քրեակատարողական ծառայողին ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

(39-րդ հոդվածը փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Հոդված 40.

Քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը 

1. Քրեակատարողական ծառայողը քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում է`

1) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա.

2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում` այլ պաշտոնի նշանակվելիս.

3) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթեքրեակատարողական ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է տվյալ կառուցվածքային ստորաբաժանման հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

4) առողջական վիճակի պատճառով` տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

5) ատեստավորման արդյունքների հիման վրա.

6) սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.

7) սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Հոդված 41.

Քրեակատարողական ծառայությունում տարիքային սահմանափակումները 

1. Քրեակատարողական ծառայողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնողների համար 50 տարեկանը, միջին և առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնողների համար` 55 տարեկանը, գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնողների համար` 60 տարեկանը, իսկ բարձրագույն խմբերի պաշտոններ զբաղեցնողների համար` 65 տարեկանը:

2. Քրեակատարողական ծառայությունից ազատումը, սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան, կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամսվա 1-ին:

(41-րդ հոդվածը խմբ. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Հոդված 42.

Քրեակատարողական ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները և կենսաթոշակի ապահովումը 

Քրեակատարողական ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները սահմանվում են զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:

Հոդված 43.

Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվը 

1. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները: Քրեակատարողականծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում չեն գրանցվում:

2. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը 6 ամիս է, սակայն ոչ ավելի, քան ծառայողի 65 տարին լրանալը:

3. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին 4 ամսվա համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային և կոչման համար տրվող դրույքաչափերը, իսկ վերջին երկու ամսվա համար` միայն ունեցած կոչման համար նախատեսված դրամական բավարարում:

Եթե քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է քրեակատարողական ծառայությունից, ապա սույն մասի առաջին պարբերությունում նշված ստաժը և վճարումն իրականացվում են կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:

4. Սույն օրենքի հիման վրա քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Գ Լ ՈՒ Խ  13

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Հոդված 44.

Ծառայության կամ պաշտոնում վերականգնումը 

Ծառայությունից կամ պաշտոնից անհիմն կամ անօրինական ազատված կամ փոխադրված քրեակատարողականծառայողը ենթակա է իր ծառայությունում կամ պաշտոնում վերականգնման: Անհիմն կամ անօրինական իջեցված կոչումը ենթակա է վերականգնման:

Հոդված 45.

Վեճերի լուծման համար դիմելու կարգը և ժամկետները 

Ծառայությունում փոխադրելու, պաշտոնը կամ կոչումն իջեցնելու, կարգապահական տույժի ենթարկելու, ծառայությունից ազատելու հետ չհամաձայնվելու դեպքում քրեակատարողական ծառայողը կարող է վերադասության կամ դատական կարգով բողոքարկել այդ հրամանը` հրամանին ստորագրությամբ ծանոթանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:

Հոդված 46.

Կոչման շնորհումը և ծառայության ժամկետի հաշվարկը ծառայությանվերականգնումից հետո 

1. Ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված և հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անհիմն կամ անօրինական ազատումից մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածը:

2. Ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրան չվճարված դրամական բավարարման չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Քրեակատարողական այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, ստանում են հատուցում, եթե այլ աշխատանքից ստացած ամսական եկամուտը ավելի քիչ է, քան զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պաշտոնային դրույքաչափը: Հատուցումը վճարվում է նրանց` ծառայությունում զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Գ Լ ՈՒ Խ  14

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

Հոդված 47.

Քրեակատարողական ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելը 

 

1. Քրեակատարողական ծառայողի օրինական պահանջները չկատարելու կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու` սույն օրենքով նախատեսված դեպքերում քրեակատարողական ծառայողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք:

2. Անձնական անվտանգության ապահովման համար քրեակատարողական ծառայողն իրավունք ունի օգտագործելու անհատական պաշտպանության միջոցներ:

3. Քրեակատարողական ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբքրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ զենքի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների տեսակը, ձևը, մոդելը և քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)

(47-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն)

Հոդված 48.

Քրեակատարողական հիմնարկներում ֆիզիկական ուժ գործադրելը 

Քրեակատարողական ծառայողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձի կողմից քրեակատարողական ծառայողի օրինական պահանջները չկատարելու կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպքում:

Հոդված 49.

Քրեակատարողական հիմնարկներում քաղաքացիական զենք կամ հատուկ միջոցներ գործադրելը 

1. Քրեակատարողական հիմնարկներում քաղաքացիական զենք կամ հատուկ միջոցներ կարող են գործադրվել հետևյալ դեպքերում.

1) քրեակատարողական ծառայողների կամ այլ անձանց վրա քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց հարձակումը հետ մղելիս.

2) քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի խմբակային խախտումների կամ զանգվածային անկարգությունների ժամանակ.

3) քրեակատարողական ծառայողների և կարգուկանոն հաստատելուն ներգրավված այլ անձանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում` քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց հակաօրինական գործողությունները կանխելիս.

4) պատանդներին, զավթված շենքերը, շինությունները, կառույցները և տրանսպորտային միջոցներն ազատելիս.

5) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի` շրջապատին վնաս հասցնելու փորձը կանխելիս.

6) սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում որպես քաղաքացիական զենք կարող են կիրառվել կայծային պարպիչ, էլեկտրահարող սարք, ինչպես նաև գազային ատրճանակ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում որպես հատուկ միջոցներ կարող են կիրառվել ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ և ոտնաշղթաներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելքներ քանդող միջոցներ, ջրանետեր կամ զրահամեքենաներ, ծառայողական շներ, ինչպես նաև մարդու առողջությանը վնաս չպատճառող յուրաքանչյուր այլ միջոց:

4. Արգելվում է քաղաքացիական զենք կամ հատուկ միջոցներ գործադրել հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և քրեակատարողական ծառայողի կյանքին կամ առողջությանը սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

Հոդված 50.

Քրեակատարողական հիմնարկներում մարտական կամ ծառայողական զենք գործադրելը 

1. Քրեակատարողական հիմնարկներում մարտական կամ ծառայողական զենք գործադրվում է հետևյալ դեպքերում.

1) քրեակատարողական ծառայողների, քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումները հետ մղելիս, ինչպես նաև զենքին տիրելու փորձերը խափանելիս.

2) քրեակատարողական հիմնարկների շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա խմբակային կամ զինված հարձակումը խափանելիս.

3) զինված դիմադրություն ցույց տվող, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի կամ քրեակատարողականհիմնարկում գտնվող այլ անձի կյանքի և առողջության դեմ ուղղված ծանր հանցանք կատարող անձանց դեպքի վայրում ձերբակալելիս.

4) պատանդներին, զավթված շենքերը, շինությունները, կառույցները և տրանսպորտային միջոցներն ազատելիս.

5) քրեակատարողական ծառայողի՝ զենքը հանձնելու պահանջը կատարելուց հրաժարվող անձին ձերբակալելիս.

6) քրեակատարողական հիմնարկում պահվող անձին բռնի ուժով ազատելու փորձը կանխելիս.

7) զինված կամ տրանսպորտային միջոցի գործադրմամբ հարձակումը հետ մղելիս.

8) քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց կողմից քրեակատարողական ծառայողին զենքով կամ այնպիսի առարկաներով մոտենալիս, որոնցով հնարավոր է մարդու առողջությանը վնաս հասցնել՝ տվյալ ծառայողի նշած տարածության սահմանը խախտելու դեպքում.

9) քրեակատարողական հիմնարկներից կամ փոխադրման ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց փախուստի փորձը կանխելիս.

10) հրազեն գործադրելու մտադրության մասին նախազգուշացնելիս, տագնապի ազդանշան տալիս և օգնություն կանչելիս:

2. Արգելվում է զենք գործադրել հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների կամ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու ևքրեակատարողական ծառայողի կյանքին կամ առողջությանը սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

3. Զենք գործադրելիս քրեակատարողական ծառայողները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ այլ անձանց անվտանգությունն ապահովելու և տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

4. Քրեակատարողական ծառայողներն իրավունք ունեն բացելու և մարտական վիճակի բերելու զենքը, եթե գտնում են, որ ստեղծված իրավիճակում կարող են ծագել զենք գործադրելու՝ սույն հոդվածով նախատեսված հիմքեր:

Հոդված 51.

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման պայմաններն ու սահմանները 

1. Քրեակատարողական ծառայողը, սույն օրենքի 48-50-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում և կարգով, իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:

2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելիս քրեակատարողական ծառայողը պարտավոր է`

1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծումքրեակատարողական ծառայողի կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.

2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ.

3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն: 

3. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման դեպքում քրեակատարողական ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի գործադրման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին:

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին քրեակատարողական վարչության պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:

4. Լիազորությունների վերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրումն առաջացնում էօրենքով սահմանված պատասխանատվություն:

(51-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-93-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 14.1


ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
(
Գլուխը լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն)

 

Հոդված 51.1.

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների դասակարգումը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է: Քաղաքացիական հատուկծառայության բարձրագույն խումբը ենթախմբերի չի դասակարգվում:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:

 

Հոդված 51.2.

Քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանները

 

1. Քաղաքացիական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների`

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան,

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների`

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոնների`

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան,

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:

2. Բարձրագույն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի, շնորհում է քրեակատարողական վարչության պետը:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայությանբարձրագույն պաշտոնի) նշանակման հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողին շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի քաղաքացիական հատուկ ծառայությանհամապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան:

5. Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան (բացառությամբ քաղաքացիական հատուկծառայության բարձրագույն դասային աստիճանի) շնորհվում է համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի, և ոչ ուշ, քան հինգ տարի հետո:

6. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայությանբարձրագույն պաշտոնի) առաջին անգամ զբաղեցնող անձին քաղաքացիական հատուկ ծառայությանհամապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

7. Սույն օրենքի 51.27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 17-րդ և 19-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողը զրկվում է քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:

 

Հոդված 51.3.

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելը (փոփոխելը)

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների հաստիքացուցակը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելուց (փոփոխելուց) հետո` 15-օրյա ժամկետում:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Հոդված 51.4.

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում (փոփոխում) է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ` բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության ստաժ և քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության ստաժ և քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիականծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում կամ քաղաքացիականծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ` առանց աշխատանքային ստաժի:

3. Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև աշխատանքային ստաժի և փորձի հետևյալ չափանիշները.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերով կարող են նախատեսվել նաև այլ չափանիշներ:

5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստման արդյունքով:

 

Հոդված 51.5.

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

 

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած այն քաղաքացին, որը բավարարում է սույն օրենքի 51.4-րդ հոդվածի պահանջները:

 

Հոդված 51.6.

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

 

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է պետական կամ համայնքային ծառայության որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքով սահմանված կարգի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն:

 

Հոդված 51.7.

Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը

 

Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնը զբաղեցվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:

 

Հոդված 51.8.

Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը

 

Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առնվազն մեկամսյա ժամկետում` մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու`

1) այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ`

ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,

բ. համարվում է քաղաքացիական հատուկ ծառայության միևնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է քաղաքացիական հատուկ ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթախմբերի պաշտոն,

գ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն.

2) սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձին կամ քաղաքացիական հատուկծառայության կադրերի ռեզերվում գրանցված այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ`

ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,

բ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

 

Հոդված 51.9.

Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

1. Նոր ստեղծված քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում (բացառությամբ սույն օրենքի 51.24-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր թափուր պաշտոնների), ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններում սույն օրենքի 51.8-րդ հոդվածով և 51.24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է քրեակատարողական վարչության համապատասխան ստորաբաժանումը:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասինհայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 51.5-րդ հոդվածով և 51.28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 51.6-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:

7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

8. Թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.

2) քաղաքացիական հատուկ ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն.

3) քրեական, քրեադատավարական և քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրություն.

4) համապատասխան պետական մարմնի իրավասությունը կանոնակարգող, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականություններին վերաբերող պահանջները սահմանող օրենսդրություն (մասնագիտական հարցեր):

9. Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ պետք է հրապարակվի:

10. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան:

11. Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

12. Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

13. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` քաղաքացիական հատուկ ծառայությանտվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

14. Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքի հիման վրա յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

15. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքով հավաքել են մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

16. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:

17. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:

18. Գրավոր բողոքի քննության ժամանակ ուսումնասիրվում են մասնակցի տված պատասխանները, դրանց վերաբերյալ մրցութային հանձնաժողովի գնահատականները (դրանց ճիշտ կամ սխալ լինելը)` դրանք համադրելով քվեարկության արդյունքների հետ և որոշելով տվյալ մասնակցի` մրցույթի արդյունքով հաղթող ճանաչվելու հարցը:

19. Բողոքի վերաբերյալ ընդունված որոշումը հրապարակվում է դա ընդունվելուց հետո` նույն օրը:

20. Գրավոր բողոք ներկայացնելու, դա քննության առնելու և որոշում կայացնելու կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

21. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում մրցութային հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

22. Գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն հոդվածի 21-րդ մասով նախատեսված կարգով, եզրակացության հետ ուղարկվում է նաև սույն հոդվածի 18-րդ մասով նախատեսված որոշումը` դա ստանալուց անմիջապես հետո:

23. Եթե մրցույթի արդյունքով մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքով չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ համապատասխան մարմնի ղեկավարը սույն հոդվածի 18-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող չճանաչելու մասին որոշում, ապա անցկացվում է նոր մրցույթ:

24. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

25. Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:

26. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ:

27. Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

28. Նոր մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

29. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

30. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքով հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

31. Մրցույթի հետ կապված և սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:

 

Հոդված 51.10.

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակումը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է քրեակատարողական վարչության պետը:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 51.11.

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելիս քաղաքացիական ծառայողի երդումը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում իրեն պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցիչների ներկայությամբ տրված հետևյալ երդմամբ.

«Ես` (անուն, ազգանուն, հայրանուն), ստանձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկծառայության պաշտոնը, երդվում եմ. անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս և պահպանել պետական ու ծառայողական գաղտնիքը»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով` յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Քաղաքացիական ծառայողն ստորագրում է երդման իր ընթերցած տեքստը, որը կցվում է նրա անձնական գործին:

 

Հոդված 51.12.

Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը ներառում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը քրեակատարողական ծառայության, ինչպես նաև այլ պետական մարմիններում քաղաքացիական կամ քաղաքացիական հատուկ ծառայության,քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու և քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ողջ ժամանակահատվածը:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը չի ներառում սույն հոդվածի 1-ին մասում նշված` օրենքով սահմանված կարգի խախտմամբ աշխատած ժամանակահատվածի ստաժը:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը հաշվարկվում է քաղաքացիական ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:

4. Սույն օրենքի 51.27-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական հատուկ ծառայության ստաժին:

5. Քաղաքացիական հատուկ ծառայությունում ժամանակահատվածը համարվում է քրեակատարողականծառայությունում ծառայության ստաժ և հաշվի է առնվում քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների նշանակելիս:

 

Հոդված 51.13.

Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, մինչև քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն օրենքի 51.15-րդ հոդվածի 7-րդ մասով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է`

1) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից մինչև վեց ամիս ժամկետով կամ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու եղանակով սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձանց կողմից, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն օրենքի 51.15-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործուղման դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության կամ սույն կետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում.

2) քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում հաշվի առնելով սույն օրենքի 51.5-րդ հոդվածի, 51.19-րդ հոդվածի 3-րդ մասի և 51.28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

2. Չի թույլատրվում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա` այդ պաշտոնից սույն օրենքի 51.27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ և 19-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով:

 

Հոդված 51.14.

Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը

 

1. Յուրաքանչյուր տարի քաղաքացիական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Քաղաքացիական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

3. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:

5. Ատեստավորումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն`

1) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

7. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

9. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը չի տարածվում սույն օրենքի 51.8-րդ և 51.24-րդ հոդվածներով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:

10. Ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

11. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագիրը:

12. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քաղաքացիական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

13. Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ատեստավորման արդյունքով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում` հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակահատվածի երկու երրորդից ավելին, ապա քաղաքացիական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

14. Քաղաքացիական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

15. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

16. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.

1) փաստաթղթային.

2) թեստավորման և հարցազրույցի:

17. Այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

18. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

19. Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն հոդվածի 20-րդ մասի 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը:

20. Փաստաթղթային ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:

21. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները`

1) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

2) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետում նշված որոշումը:

22. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

23. Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը` սույն օրենքի 51.9-րդ հոդվածով սահմանված կարգով:

24. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

25. Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն հոդվածի 24-րդ մասի 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն հոդվածի 24-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը:

26. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը պարտադիր է քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համար, բացառությամբ ատեստավորման հանձնաժողովի որոշման բողոքարկման դեպքերի:

27. Քաղաքացիական ծառայողը, ինչպես նաև ատեստավորման հանձնաժողովի անդամն իրավունք ունեն ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և բողոքարկելու դրանք սույն օրենքի 51.9-րդ հոդվածով սահմանված կարգով:

28. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 51.9-րդ հոդվածի 21-րդ և 23-րդ մասերով սահմանված կարգով եռօրյա ժամկետում ներկայացվում են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որը քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:

29. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը սույն հոդվածի 28-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 30. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 28-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

31. Ատեստավորման հետ կապված և սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:

 

Հոդված 51.15.

Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը

 

1. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

2. Վերապատրաստումն անցկացվում է նաև քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման որոշակի պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` քաղաքացիական ծառայողի կամ քրեակատարողական վարչության պետի նախաձեռնությամբ:

3. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է քրեակատարողական վարչության պետի հայտի հիման վրա:

4. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած ծրագրերով:

5. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

6. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղումն իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ:

8. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Հոդված 51.16.

Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը վարում է քրեակատարողական վարչությունը:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 51.27-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 7-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձինք.

2) 20-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

4. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Հոդված 51.17.

Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքները

 

1. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքներն են`

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.

5) սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.

6) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանությունը, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

7) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

8) իրավական պաշտպանությունը, այդ թվում` քաղաքական հետապնդումներից.

9) քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանի սահմանված կարգով բարձրացումը.

10) պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

11) մրցույթի և ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում` դատական կարգով.

12) քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մասնակցելը և առաջարկություններ ներկայացնելը:

2. Քաղաքացիական ծառայողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

 

Հոդված 51.18.

Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականությունները

 

1. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականություններն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը.

4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.

5) օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.

6) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը նաև ծառայությունը դադարեցնելուց հետո.

8) օրենքով նախատեսված դեպքում իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը.

9) սահմանված կարգով և ժամկետներում մասնակցել ատեստավորմանը և վերապատրաստմանը:

2. Քաղաքացիական ծառայողն ունի նաև սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

 

Հոդված 51.19.

Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի`

1) կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և բուժական աշխատանքից.

2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքըծառայության մեջ է, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) իրականացնելու քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ` իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական միավորումների (այդ թվում` կրոնական) շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու.

5) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, քաղաքացիական ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:

3. Քաղաքացիական ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

 

Հոդված 51.20.

Քաղաքացիական ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

 

1. Քաղաքացիական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք`

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.

2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են:

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում քաղաքացիական ծառայողը պարտավոր է հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում է հանձնարարականը, ապա քաղաքացիական ծառայողը պարտավոր է դա կատարել (բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության) և այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին: Քաղաքացիական ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը:

 

Հոդված 51.21.

Քաղաքացիական ծառայողի սոցիալական երաշխիքները

 

1. Պետությունը քաղաքացիական ծառայողի համար երաշխավորում է`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.

3) ամենամյա վճարովի արձակուրդ.

4) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը.

5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում` նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, քաղաքացիական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված` նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված` տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:

2. Քաղաքացիական ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:

 

Հոդված 51.22.

Քաղաքացիական ծառայողի վարձատրությունը

 

Քաղաքացիական ծառայողի աշխատանքի վարձատրությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 51.23.

Քաղաքացիական ծառայողի սոցիալական ապահովությունը

 

Քաղաքացիական ծառայողի սոցիալական (այդ թվում` կենսաթոշակային) ապահովությունն իրականացվում էօրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 51.24.

Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ

 

1. Քրեակատարողական ծառայության կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաստիքների կրճատմամբ: Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական հատուկ ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական հատուկ ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին:

2. Քրեակատարողական ծառայության կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո` սույն օրենքի 51.8-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով և ժամկետում նշանակումներ չկատարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով նախատեսված մրցույթով:

 

Հոդված 51.25.

Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

5) կարգապահական տույժի հանում:

2. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:

3. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

 

Հոդված 51.26.

Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) զբաղեցրած պաշտոնից ազատում.

4) քաղաքացիական հատուկ ծառայության ավելի բարձր դասային աստիճանի (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դասային աստիճանի) իջեցում` մեկ աստիճանով:

2. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քաղաքացիական ծառայողից: Բացատրություն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն: Բացատրություն տալուց հրաժարվելը հիմք չէ կարգապահական տույժ չկիրառելու համար:

3. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելը:

4. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե մեկ տարուց ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:

5. Կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

7. Եթե քաղաքացիական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող:

8. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

9. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

10. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո: Ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

11. Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել քաղաքացիական ծառայողի վարձատրության պահպանմամբ:

 

Հոդված 51.27.

Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

 

1. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են`

1) անձնական դիմումը.

2) օրենքով սահմանված դեպքում իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

3) սույն օրենքի 51.26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

4) սույն օրենքի 51.26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.

5) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.

6) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.

7) հաստիքների կրճատումը.

8) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը` չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.

9) քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական կամ քրեակատարողական ծառայության պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

10) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.

11) սույն օրենքի 51.19-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

12) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

13) մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնելը.

14) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը.

15) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

16) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

17) դատական կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

18) սույն օրենքի 51.6-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.

19) սույն օրենքի 51.26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելը.

20) սույն օրենքի 51.24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը.

21) սույն օրենքի 51.8-րդ հոդվածի հիմքով արտամրցութային կարգով քաղաքացիական հատուկ ծառայությանթափուր պաշտոնին նշանակվելը:

2. Քաղաքացիական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան դեպքում:

3. Քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին մասի 2-21-րդ կետերով նախատեսված` պաշտոնից ազատման հիմքերից որևէ մեկը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով քաղաքացիական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ:

 

Հոդված 51.28.

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ քաղաքացիական ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

 

Հոդված 51.29.

Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

 

1. Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատելու որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում քաղաքացիական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

 

Հոդված 51.30.

Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթը և քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխանաբար քաղաքացիական հատուկ ծառայությանմրցութային և ատեստավորման հանձնաժողովները:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերում ներգրավվում են նաև գիտական կամ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ անհատական կազմերը` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

 

Հոդված 51.31.

Վեճերի լուծումը և պատասխանատվությունը քաղաքացիական հատուկ ծառայությանմասին օրենսդրությունը խախտելու համար

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից կամ դատական կարգով:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(Գլուխը լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Գ Լ ՈՒ Խ  15

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 52.

Քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պահպանումը 

Քրեակատարողական ծառայողը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն օգտագործել օրենքին համապատասխան և իր գործունեության մեջ թույլ չտալ քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի որևէ խախտում:

Հոդված 53.

Քրեակատարողական ծառայողի պահանջների կատարման պարտադիր լինելը 

1. Քրեակատարողական ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար:

2. Քրեակատարողական ծառայողի օրինական պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 54.

Քրեակատարողական ծառայողի պատասխանատվությունը, հսկողությունը նրա գործունեության նկատմամբ 

 

1. Քրեակատարողական ծառայողի գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով կամ դատարան:

2. Քրեակատարողական ծառայողը, օրենքին համապատասխան, պատասխանատվություն է կրում իր կատարած զանցանքների և այլ իրավախախտումների համար:

3. Քրեակատարողական ծառայողի կողմից անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

4. Քրեակատարողական ծառայողի կողմից հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունն իրականացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Հոդված 55.

Քրեակատարողական ծառայությունում տեխնիկական սպասարկում  իրականացնող քաղաքացիները 

 

1. Քրեակատարողական ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք, ինչպես նաևքրեակատարողական հիմնարկներում օրենքով սահմանված կարգով տեխնիկական-տնտեսական սպասարկման աշխատանքներ իրականացնող դատապարտյալները քրեակատարողական ծառայողներ չեն համարվում, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Քրեակատարողական ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած նմուշի վկայականներ:

Հոդված 56.

Քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական ապահովումը 

Քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 57.

Oրենքի խախտման համար պատասխանատվությունը 

Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  16

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 58.

Oրենքի ուժի մեջ մտնելը 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2003 թվականի նոյեմբերի 18-ին ընդունված «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

3. Սույն օրենքի ընդունումը չի կարող հանգեցնել ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողի դրամական բավարարման չափի նվազեցման:

Հոդված 59.

Քրեակատարողական ծառայողների առաջին ատեստավորումը 

Քրեակատարողական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամիս անց, և ավարտվում է 2007 թվականի հուլիսի  1-ին, ընդ որում, յուրաքանչյուր տարի ատեստավորվում էքրեակատարողական ծառայողների մեկ երրորդը:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն առանց բարձրագույն կրթության քրեակատարողական ծառայության միջին, առաջատար և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեստավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեստավորումն իրականացվում է առաջին հերթին:

Հոդված 60.

Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը 

1. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են:

2. Քրեակատարողական ծառայողին սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով ծառայությունից կամ պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված և սահմանված կարգով չմարված կարգապահական տույժերը:

Հոդված 61.

Նախկինում շնորհված կոչումները 

1. Քրեակատարողական ծառայությունում ծառայության անցնելու կապակցությամբ քրեակատարողականծառայողներին նախկինում շնորհված կոչումները, անկախ քրեակատարողական ծառայողների զբաղեցրած պաշտոններից, պահպանվում և համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:

2. Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կրտսեր լեյտենանտի կոչում ստացած քրեակատարողական ծառայողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, շնորհվում է լեյտենանտի կոչում, իսկ շարքային կամ եֆրեյտորի կոչում ստացած ծառայողին` կրտսեր սերժանտի կոչում: Այդ քրեակատարողական ծառայողների հերթական կոչում շնորհելը, ինչպես նաև ծառայության մեջ առաջխաղացումը կատարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. օգոստոսի 4
Երևան
ՀՕ-160-Ն