Դեպի վեր

28/06/2013

Հաշվետվություն՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության 2012 թ. բարեփոխումների ընթացքի և գործունեության արդյունքների վերաբերյալ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության 2012 թ. բարեփոխումների ընթացքի եվ գործունեության արդյունքների

 

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը (այսուհետ՝ Գոր­ծակալություն) քաղաքացիներին և օտարերկրյա ներդրողներին ծառայություններ է մատու­ցում իրավաբանական անձանց պետական գրանցման բնագավառում. իրականացնում է ՀՀ տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց /բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների/, գրանցումը  անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումն, ինչպես նաև մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հաշվառումը:

Գործակալությունն ապահովում է նաև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնա­կան ինտերնետային կայքի՝ www.azdarar.am, վարումը, էլեկտրոնային ռեգիստրի հետագա զարգացումը, գրանցված իրավաբանական անձանց մասին տեղեկատվության տրամադրումը:

2.  Հաշվետվության նպատակն ու խնդիրները.

Արդարադատության նախարարությունը, որդեգրելով բաց և թափանցիկ աշխատաոճի սկզբունքը, սույն և հետագայում նախատեսվող հաշվետվությունների միջոցով նպատակ է հետապնդում հանրությանը պարբերաբար ներկայացնել՝

  • Գործակալության և նախարարության գործառույթները և դրանց ծավալը,
  • ՀՀ կառավարության և ՀՀ արդարադատության նախարարության բարեփախման ծրագրի պահանջների իրականացման առաջընթացը,
  • դեռևս առկա խնդիրները, նախատեսվող քայլերն ու իրականացվող լուծումները,
  • իրավաբանական անձանց գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրման և մեկ պատուհանի սկզբունքի կիրառման արդյունքում գրանցված առաջընթացը,
  • Գործակալության կողմից կատարված աշխատանքը, ձեռքբերումները ու գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված ծրագրերը


3.  Գործակալության խնդիրները եվ գործառույթները.

Գործակալությունը իրականացնում է ներքոնշյալ գործառությունները՝ 

  • կազմակերպում և իրականացնում է պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացները.
  • իրականացնում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի վարումը.
  • Անհատներին, կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պետական միասնական գրանցամատյանից օրենքով սահմանված կարգով և դեպքերում տրամադրում է տեղեկություններ, իրավաբանական անձանց կանոնադրությունների և գրանցման հետ առնչվող այլ փաստաթղթերի պատճենները.
  • վարում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը՝ www.azdarar.am.
  • իրականացնում է լրատվության միջոցների հաշվառումը.
  • գործակալության պետի միջոցով գործակալության գործունեության կազմակերպում և գործակալության գործունեության նկատմամբ մեթոդական ղեկավարության իրականացում:
  • պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգի, ներառյալ` պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձևերի, սահմանում.
  • պետական գրանցման և պետական հաշվառման համար օգտագործվող նմուշային փաստաթղթերի ձևերի հաստատում.
  • իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց արխիվային գործերի վարման և պահպանության կարգի սահմանում.
  • իրավաբանական անձանց կողմից Գործակալություն ներկայացվող տարեկան հաշվետվությունների ձևերի և դրանք ներկայացնելու կարգի հաստատում (երբ նման հաշվետվություններ ներկայացնելու պահանջը նախատեսված է օրենքով).
  • վերադասության կարգով գործակալության դեմ բերված վարչական բողոքների քննում.
  • պետական գրանցման և պետական հաշվառման գործառույթների իրագործման նկատմամբ վերահսկողության իրականացում.
    • գործակալությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում և դատարաններում գործակալության գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքների քննման ժամանակ ներկայացուցչություն.

 2012թ-ի հաշվետվությունն ամբողջությամբ:

Կից ներկայացվում է նաև Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների   /ՍՊԸ/ գրանցման վերաբերյալ վիճակագրական տվյալներն` անգլերեն թարգմանությամբ

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն