29/10/2015

Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

 

Հոդված 1.      Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը սահմանում է հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) իրավական վիճակը, կարգավորում է նրա ստեղծման, կառավարման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

 

Հոդված 2.     Կազմակերպության կարգավիճակը

  1. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` ֆիզիկական անձ) և (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

2․ Կազմակերպությունը կարող է լինել առանց անդամության սահմանափակման կամ սահմանափակ անդամությամբ։

  1. Կազմակերպությունը սույն օրենքին համապատասխան՝ ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակները և ձևերը:

 

Հոդված 3.     Կազմակերպության գործունեության նպատակները

  1. Կազմակերպությունն իրականացնում է իր կանոնադրական  նպատակներից բխող գործունեություն։ Կազմակերպության գործունեության նպատակները սահմանվում են նրա կանոնադրությամբ:

         2․ Արգելվում է Կազմակերպության կանոնադրությամբ գործունեության այնպիսի նպատակների սահմանումը, որը համարվում է այլ հասարակական միավորման առանձնահատկություններով պայմանավորված օրենքով ուղղակիորեն նախատեսված իրավունք։

 

Հոդված 4.     Կազմակերպության գործունեության սկզբունքները

  1.  Կազմակերպության գործունեության սկզբունքներն են՝

1)     օրինականությունը.

2)    խտրականության բացառումը.

3)    բարեխղճությունը.

4)    անդամների շահերի ընդհանրությունը.

5)    անդամության կամավորությունը.

6)   ինքնակառավարումը.

7)    հաշվետվողականությունը.

8)   ղեկավարման կոլեգիալությունը:

 

Հոդված 5.     Կազմակերպության անդամները

  1. Կազմակերպության անդամներն են Կազմակերպության պետական գրանցումից հետո Կազմակերպությանն անդամագրված անձինք:
  2. Անձը կարող է այդ Կազմակերպության անդամ դառնալ իր դիմումի հիման վրա՝ սույն հոդվածով և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Կազմակերպության հիմնադիրները Կազմակերպության պետական գրանցումից հետո օրենքի ուժով համարվում են Կազմակերպության անդամներ։
  3. Մինչև տասնչորս տարեկան անձը Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:
  4. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
  5. Կազմակերպության անդամը կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ Կազմակերպությունից:
  6. Կազմակերպության անդամը կարող է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով հեռացվել Կազմակերպությունից:
  7. Կազմակերպության անդամները պատասխանատու չեն Կազմակերպության պարտավորությունների համար, իսկ Կազմակերպությունը պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների համար:

 

Հոդված 6.     Կազմակերպության անվանումը, խորհրդանիշները և գտնվելու վայրը

  1. Կազմակերպությունն ունի իր անվանումը, կարող է ունենալ նաև կրճատ անվանում (անվանման հապավում) և խորհրդանիշներ:
  2. Կազմակերպության անվանումը պետք է հայերենով պարունակի տարբերակող նշանակության հատուկ կամ հասարակ անուն, ինչպես նաև «հասարակական կազմակերպություն» բառերը: 
  3. Կազմակերպությունը կարող է ունենալ նաև օտար լեզվով անվանում:
  4. Կազմակերպության անվանման մեջ «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Եթե օրենքով նախատեսված է բառեր և անվանումներ օգտագործելու համար արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքերի առկայություն, ապա Կազմակերպության անվանումը կամ կրճատ անվանումը (անվանման հապավումը) կարող է այդպիսի բառեր և անվանումներ պարունակել արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքերի առկայության դեպքում։
  5. Արգելվում է կազմակերպության այնպիսի անվանման, կրճատ անվանման (անվանման հապավումը) կամ խորհրդանիշի օգտագործում, որը նույնական է այլ հասարակական կազմակերպության, ներառյալ՝ գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված իրավաբանական անձանց անվանումներին, կրճատ անվանումներին (անվանման հապավումներից), պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներին և խորհրդանիշներին:
  6. Արգելվում է Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության խորհրդանիշների օգտագործումը որպես Կազմակերպության խորհրդանիշ կամ խորհրդանիշի մաս:
  7. Կազմակերպության անվանումն այլ անձի կողմից ապօրինի օգտագործելու, այդ թվում՝ Կազմակերպության անվանմամբ իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելու դեպքում Կազմակերպությունն իր իրավունքները կարող է պաշտպանել դատական կարգով։
  8. Կազմակերպության գտնվելու վայրը իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում օրենքով սահմանված կարգով գրանցված՝ Կազմակերպության գտնվելու վայրն է:
  9. Կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության դեպքում Կազմակերպությունը իրավաբանական անձանց պետական գրանցման մարմնին (այսուհետ՝ Գործակալություն) տեղեկացնում է օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

 

Հոդված 7.     Կազմակերպության գույքը

  1. Կազմակերպությունը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
  2. Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը նրա անդամների միջև չի բաշխվում:
  3. Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել`

1)     Կազմակերպության անդամների ներդրումները.

2)    Կազմակերպության անդամների վճարումները (անդամավճարները).

3)    ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

4)    իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ կազմակերպությունից ստացված միջոցները.

5)    դրամական մուտքերը պետական բյուջեից.

6)   նվիրաբերությունները, այդ թվում՝ դրամաշնորհները.

7)    հանգանակությունները.

8)   օրենքով չարգելված այլ միջոցները:

 

Հոդված 8.     Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությունը 

  1. Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:  
  2. Կազմակերպությունը վարում է ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում:
  3. Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը օգտագործվում է միայն կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ:

 

Հոդված 9.     Կազմակերպության գործունեության պետական երաշխիքները

  1. Պետությունն օրենքով սահմանված կարգով ապահովում է կազմակերպության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
  2. Պետությունը կազմակերպություններին օգնություն և աջակցություն է ցուցաբերում օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով:
  3. Կազմակերպությունը իր կամ պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ կարող է պայմանագրային կամ փոխադարձ համաձայնության այլ ձևով ամբողջությամբ իրականացնել կամ մասնակցել պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական, առողջապահական, կրթական, դաստիարակչական, մշակութային, մարզական ծրագրերին և այլ միջոցառումներին:
  4. Արգելվում է պետական մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին և նրանց պաշտոնատար անձանց միջամտել կամ խոչընդոտել Կազմակերպության օրինական գործունեությանը:

 

ԳԼՈՒԽ 2

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ 

 

Հոդված 10.   Կազմակերպության ստեղծումը

  1.  Կազմակերպությունը կարող է ստեղծվել նոր Կազմակերպության հիմնադրման կամ օրենքով սահմանված կարգով՝ գոյություն ունեցող իրավաբանական անձի վերակազմակերպման միջոցով:
  2. Կազմակերպության ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է նրա հիմնադիր ժողովի որոշմամբ:
  3. Կազմակերպություն կարող են հիմնադրել առնվազն երկու անձ՝ ֆիզիկական անձ և (կամ) իրավաբանական անձ:
  4. Կազմակերպություն չեն կարող հիմնադրել կամ դրա անդամ չեն կարող լինել կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները, արհեստակցական միությունները, ինչպես նաև օրենքով կամ իրենց կանոնադրությամբ՝  Կազմակերպություն հիմնելու կամ նրա անդամ դառնալու իրավասություն չունեցող իրավաբանական անձինք:
  5. Կազմակերպությունը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
  6. Կազմակերպությունը ստեղծված է համարվում առանց ժամկետի սահմանափակման (անժամկետ), եթե նրա կանոնադրությամբ գործունեության ժամկետի սահմանափակում նախատեսված չէ:

 

Հոդված 11.    Կազմակերպության ստեղծելու մասին պայմանագիրը

  1. Կազմակերպություն հիմնադրել ցանկացող անձինք միմյանց հետ կարող են կնքել Կազմակերպություն ստեղծելու մասին գրավոր պայմանագիր, որը պարունակում է`

1)     տեղեկություններ Կազմակերպություն հիմնադրող անձանց մասին (ֆիզիկական անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, բնակության վայրի կամ հաշվառման հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն, (այսուհետ՝ նույնականացնող տվյալներ)),

2)    մինչև Կազմակերպության պետական գրանցումը հիմնադրող անձանց գործողությունների իրականացման կարգը,

3)    Կազմակերպություն հիմնադրող անձանց իրավունքները և պարտականությունները,

4)    Կազմակերպությանը՝ հիմնադրող անձանց կողմից գույք հանձնելու պայմանները, եթե գույքի հանձնում նախատեսվում է,

           5) Կազմակերպության հիմնադիր ժողով գումարելու կարգը։

  1. Եթե Կազմակերպություն հիմնադրել ցանկացող ֆիզիկական անձը`

         1) մինչև տասնչորս տարեկան է, ապա պայմանագիրը նրա անունից կնքում է նրա օրինական ներկայացուցիչը․

2) տասնչորսից մինչև տասնութ տարեկան է և օրենքով սահմանված կարգով

լրիվ գործունակ ճանաչված չէ, ապա պայմանագիրը կնքվում է իր օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

 

Հոդված 12.   Կազմակերպության հիմնադիր ժողովը

  1. Հիմնադիր ժողովին մասնակցելու իրավունք ունեն Կազմակերպությունը հիմնադրողները (նրանց օրինական ներկայացուցիչները), ինչպես նաև Կազմակերպություն ստեղծելու մասին պայմանագրով նախատեսված անձինք:
  2. Եթե Կազմակերպություն հիմնադրող անձինք կնքել են պայմանագիր, ապա Հիմնադիր ժողովը գումարվում է Կազմակերպություն ստեղծելու մասին պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում` ժողովի մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ:
  3. Հիմնադիր ժողովը`

1)     ընդունում է որոշում Կազմակերպության հիմնադրման մասին,

2)    հաստատում է Կազմակերպության կանոնադրությունը,

3)    ընտրում է (նշանակում է) այն անձին կամ անձանց կամ նրանց ժամանակավոր պաշտոնակատարներին, որոնք իրավասու են առանց լիազորագրի ներկայացնել Կազմակերպությանը, եթե Կազմակերպության կանոնադրությամբ այդպիսի անձինք նախատեսված են,

4)    կազմավորում (ընտրում) է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ մարմիններ:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված որոշումը ընդունվում է միաձայն,  2-րդ կետով սահմանված հարցով որոշումը ընդունվում է  մասնակիցների ձայների երկու երրորդով, իսկ մյուս որոշումները՝ ձայների պարզ մեծամասնությամբ:
  2. Հիմնադիր ժողովի արձանագրությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

1)     ժողովի գումարման կամ կազմակերպման օրը և վայրը,

2)    ժողովին մասնակցելու իրավունք ունեցող և ժողովին մասնակցած անձանց անունները, ազգանունները, իսկ մասնակիցների թիվը տասից ավել լինելու դեպքում՝ միայն ժողովին մասնակցելու իրավունք ունեցող և ժողովին մասնակցած անձանց քանակը,

3)    ժողովի օրակարգը,

4)    քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները, ընդունված որոշումները,

5)    հիմնադիր իրավաբանական անձի անվանումը և գրանցման համարը:

  1. Հիմնադիր ժողովի արձանագրությունը ստորագրում են ժողովի նախագահողը և քարտուղարը:

 

Հոդված 13.   Կազմակերպության կանոնադրությունը

  1. Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է, որտեղ ամրագրվում է Կազմակերպության`

1)         անվանումը և կրճատ անվանումը),

2)        գտնվելու վայրը,

3)        գործունեության առարկան և նպատակները,

4)    բարձրագույն մարմինը՝ ժողով, համաժողով, վեհաժողով, համագումար և այլն (այսուհետ՝ Ժողով), Ժողով գումարելու կարգը, ժամկետները և լիազորությունները, որոշումներ ընդունելու կարգը,

5)    գործադիր մարմինը (նախագահը, կառավարիչը, տնօրենը և այլն) և մարմնի լիազորությունները,

6)   կառավարման այլ մարմնի առկայության դեպքում, մարմին ձևավորելու կարգը, մարմնի լիազորությունները, լիազորությունների ժամկետները և որոշումներ ընդունելու կարգը,

7)        գործադիր մարմնից բացի, այն մարմինը, որն իրավասու է առանց լիազորագրի ներկայացնել Կազմակերպությունը, ինչպես նաև մարմնի ընտրության (նշանակման) կարգը և լիազորությունները,

8)       անդամներին առաջադրվող պահանջները և անդամ դառնալու կարգը, ինչպես նաև Կազմակերպությունից անդամների դուրս գալու կարգը,

9)       անդամների իրավունքները և պարտականությունները,

10)  անչափահաս անդամների իրավունքների կամ պարտականությունների առանձնահատկությունները, եթե նախատեսված է անչափահաս անձի անդամություն.

11)       անդամին Կազմակերպությունից հեռացնելու դեպքերն ու կարգը,

12)      գույքը տնօրինելու և կառավարելու կարգը,

13)      Ժողովին հաշվետվություններ ներկայացնելու և հաստատելու  կարգն ու ժամկետները,

14)       այն մարմինը, որն իրավասու է սահմանել անդամավճարի չափը և դրա գանձումը կազմակերպելու կարգը  (եթե կանոնադրությամբ նախատեսված է անդամավճարի գանձում).

15)      գործունեությունը վերահսկելու կարգը (եթե կանոնադրությամբ նախատեսված է վերստուգող մարմին),

16)     կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը,

17)      գործունեության ժամկետը, եթե Կազմակերպությունը ստեղծվել է որոշակի ժամկետով,

2. Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նաև նախատեսվել՝

1)        նրա բոլոր անդամների կամ կանոնադրությամբ սահմանված կարգով որոշված համամասնությամբ՝ անդամներից ընտրված պատվիրակների մասնակցությունը Ժողովին,

2)       Ժողովի օրակարգի, նրա աշխատանքը սկսելու վայրի և ժամանակի մասին մասնակիցների ծանուցելու եղանակները և ժամկետները.

3)     անդամների առավելագույն քանակական կամ որակական պահանջներ․

4)     գործունեության կազմակերպմանն առնչվող՝ օրենքին չհակասող այլ դրույթներ:

1)     Կազմակերպության կանոնադրությունը, ինչպես նաև դրանում փոփոխությունները և (կամ) լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունն ուժի մեջ է մտնում  պետական գրանցման պահից: Կազմակերպության կանոնադրության պետական գրանցում ստացած փոփոխությունները և լրացումներն այդ կանոնադրության անբաժանելի մասն են:

2)      Պետական գրանցումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում Կազմակերպության կանոնադրությունը և դրա փոփոխությունները հասանելի են դառնում Գործակալության պաշտոնական ինտերնետային կայքում:

3)      Կազմակերպության կանոնադրության և կառավարման մարմինների իրավական ակտերի միջև հակասության դեպքում գործում է  կանոնադրությունը:

Պետական գրանցումից հետո ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտի և Կազմակերպության կամ նրա առանձնացված ստորաբաժանման կանոնադրության միջև հակասության դեպքում Կազմակերպությունը պարտավոր է մեկ տարվա ընթացքում կանոնադրությունը համապատասխանեցնել նորմատիվ-իրավական ակտի պահանջներին և ազատվում է պետական գրանցման համար պետական տուրք վճարելու պարտականությունից: Մինչև կազմակերպության կանոնադրությունը նորմատիվ-իրավական ակտի պահանջներին համապատասխանեցնելը կազմակերպությունը ղեկավարվում է նորմատիվ-իրավական ակտի պահանջներով։

 

Հոդված 14.   Կազմակերպության պետական գրանցումը

  1. Կազմակերպության պետական գրանցումը, ինչպես նաև  Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, լրացումների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության, հիմնադրող անձանց կամ գործադիր մարմնի կամ առանց լիազորագրի Կազմակերպությանը ներկայացնելու իրավասություն ունեցող ֆիզիկական անձի անձնագրային տվյալների կամ իրավաբանական անձի գրանցման տվյալների փոփոխության (այսուհետ՝ Կազմակերպության փոփոխությունների) և Կազմակերպության վերակազմակերպմամբ կամ լուծարմամբ պայմանավորված պետական գրանցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` հիմք ընդունելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:
  2. Կազմակերպության պետական գրանցման նպատակով` Գործակալություն է ներկայացվում`

1)       պետական գրանցման մասին դիմում,

2)      Կազմակերպության հիմնադիր ժողովի արձանագրությունը և սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումները,

3)      Կազմակերպության կանոնադրությունը (թղթային կրիչով ներկայացվելու դեպքում` կանոնադրության առնվազն երկու օրինակ),

4)      պետական գրանցման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,

5)      հիմնադրող իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձ հիմնադրելու մասին որոշումը և իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը), իսկ օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում` նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` հայերեն թարգմանված և նոտարական կարգով վավերացված,

6)     տեղեկություններ այն անձանց կամ նրանց ժամանակավոր պաշտոնակատարների մասին (անձը նույնականացնող տվյալները, կապի միջոցները), որոնք իրավասու են ներկայացնելու Կազմակերպությունն առանց լիազորագրի, եթե Կազմակերպության կանոնադրությամբ այդպիսի անձինք նախատեսված են,

7)      «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները:

  1. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելուց հետո ոչ ուշ քան տասը աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պարտավոր է կատարել Կազմակերպության պետական գրանցումը կամ մերժել պետական գրանցումը:
  2. Եթե անձը  փաստաթղթերը գործակալություն ներկայացնելիս օգտվում է փաստաթղթերի նմուշային ձևերից, ապա գրանցումը իրականացվում է երկու օրվա ընթացքում:
  3. Կազմակերպության վերագրանցումը, կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումը կամ վերագրանցման, պետական գրանցման մերժումը կատարվում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում, եթե Կազմակերպությունը չի օգտվել  փաստաթղթերի նմուշային ձևերից:

 

 

ԳԼՈՒԽ 3

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

 

Հոդված 15.   Կազմակերպության անդամների իրավունքները և պարտականությունները

  1. Կազմակերպության անդամն իրավունք ունի`

1)     Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման կամ վերահսկողություն իրականացնող մարմիններում.

2)    ներկա գտնվել Ժողովին անձամբ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև լիազորված անձի միջոցով կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերին.

3)    Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով օգտվել նրա ծառայություններից.

4)    ծանոթանալ Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները.

5)    Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կամ դատական կարգով բողոքարկել Կազմակերպության մարմինների որոշումները.

6)   Կազմակերպությունից պահանջել տեղեկություններ, ստանալ փաստաթղթերի պատճեններ՝ վերջին 3 տարվա ընթացքում Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալ նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը.

7)    իրականացնել օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:

  1. Կազմակերպության անդամը պարտավոր է.

1)      կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները.

2)      բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները.

3)     վճարել անդամավճար, եթե կանոնադրությամբ սահմանված է:

 

Հոդված 16.   Կազմակերպության իրավունքները

  1. Կազմակերպությունն իր կանոնադրության նպատակներին համապատասխան  իրավունք ունի`

1)     իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող.

2)    բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով.

3)    ստեղծել այլ կազմակերպություն կամ լինել նրա մասնակից.

4)    ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ.

5)    տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.

6)   համագործակցել այլ կազմակերպությունների, այդ թվում` միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել Կազմակերպություն կամ անդամակցել նրանց ստեղծած Կազմակերպությանը` պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը.

7)    կատարել օրենքով չարգելված այլ գործողություն:

 

Հոդված 17.   Կազմակերպության կամավորները և շահառուները

  1. Կազմակերպությունը կարող է իր նպատակներին համապատասխան՝ ունենալ շահառուներ, ինչպես նաև իր աշխատանքներում ներգրավել կամավորներ:

         2. Կազմակերպության շահառուներն են նրա կանոնադրությամբ նախատեսված անձինք կամ անձանց խմբերը։ Կազմակերպության կողմից կամավորներ ներգրավելու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում են  «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը այնքանով, որքանով այդ կարգավորումները չեն  հակասում սույն օրենքին:

        3․ Եթե կամավորի աշխատանքի տևողությունը մեկ ամսվա մեջ գերազացնում է անընդմեջ 5 օրը, ապա Կազմակերպությունը կամավորների հետ կնքում է պայմանագիր: Արգելվում է կամավորներին ներգրավել Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության մեջ։

 

Հոդված 18․ Կազմակերպության պարտականությունները

1.             Կազմակերպությունը պարտավոր է`

1)             վարել իր անդամների  և կամավորների հաշվառումը.

2)            սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված դեպքում ենթարկվել պարտադիր աուդիտի.

3)            պաշտոնական կայքի առկայության դեպքում հասցեի վերաբերյալ ծանուցել Գործակալությանը.

4)            սույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ՝ Լիազոր մարմին) պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր.

5)            կազմակերպության անդամի պահանջով ոչ ավելի, քան պահանջի ստացման օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կազմակերպության կանոնադրությանը, հիմնադիր այլ փաստաթղթերին, ժողովի որոշումներին կամ տրամադրել դիմողին թղթային կամ էլեկտրոնային եղանակով` պահանջի ստացման օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում նշված տեղեկությունները, փաստաթղթերը տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որը չի կարող գերազանցել դրանք տրամադրելու համար կատարված ծախսերը։ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, ինչպես նաև վերակազմակերպման կամ լուծարման դեպքերում՝ օրենքով սահմանված կարգով դիմել Գործակալություն.

6) իր գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.

7)            կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

2.            Կազմակերպության մարմինները նրա անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ Կազմակերպության:

 

 

ԳԼՈՒԽ 4

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

 

Հոդված 19.   Կազմակերպության կառավարման մարմինները 

  1. Կազմակերպության կառավարման մարմիններն են՝ Ժողովը և գործադիր մարմինը:
  2. Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև կառավարման այլ մարմիններ, այդ թվում՝ կոլեգիալ կառավարման մարմին,  վերստուգող մարմին, որոնց լիազորությունների ժամկետները սահմանվում են օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ:
  3. Օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ գործադիր մարմնին վերապահված լիազորությունները կարող է իրականացնել Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այն մարմինը, որն իրավասու է առանց լիազորագրի ներկայացնել Կազմակերպությանը:
  4. Կազմակերպության անդամը, որն ընդգրկված է նրա մշտապես գործող մարմիններում, չի կարող միաժամանակ ընտրվել վերստուգող մարմնում:

 

Հոդված 20.  Ժողովի գումարման կարգը 

  1. Հերթական Ժողովները գումարվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ, սակայն ոչ պակաս, քան 5 տարին մեկ անգամ:
  2. Ժողովն իրավազոր է, եթե գումարվել է սույն օրենքին և Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան և Ժողովին մասնակցում են Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին, եթե Կազմակերպության կանոնադրությամբ մասնակիցների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:
  3. Ժողովի օրակարգի, նրա աշխատանքի ժամանակի և վայրի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն պատվիրված նամակով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ եղանակով` կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան Ժողովի անցկացման օրվանից 5 օր առաջ՝ հավաստելով հասցեատիրոջ կողմից ծանուցումը ստանալու փաստը:
  4. Եթե այլ բան նախատեսված չէ Կանոնադրությամբ, արտահերթ Ժողով գումարվում է.

1)     գործադիր մարմնի նախաձեռնությամբ.

2)    Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ.

3)    վերստուգող մարմնի նախաձեռնությամբ, եթե Կազմակերպության կանոնադրությամբ վերստուգող մարմնի կազմավորում նախատեսված է:

  1. Կազմակերպության արտահերթ Ժողովը գումարվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված նախաձեռնությունից ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում, եթե կանոնադրությամբ այլ ժամկետ նախատեսված չէ:
  2. Արտահերթ Ժողով գումարելու ժամանակի և վայրի մասին Ժողովի մասնակիցները ծանուցվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան արտահերթ Ժողով անցկացնելու օրվանից 5 օր առաջ:
  3. Ժողովի արձանագրությունը ստորագրում են ժողովի նախագահողը (նիստերը վարողը) և քարտուղարը:
  4. Ժողովի արձանագրությունները պահպանվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված  ժամկետում, որը չի կարող 5 տարուց պակաս լինել:

 

Հոդված 21.   Ժողովի իրավասությունը 

  1. Ժողովն ունի Կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք:
  2. Ժողովն իրավասու է`

1)     կատարել Կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատել.

2)     ստեղծել այլ իրավաբանական անձ, որոշումներ ընդունել այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին.

3)    որոշումներ ընդունել Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին.

4)    հաստատել Կազմակերպության կառուցվածքը,

5)    ընտրել Կազմակերպության գործադիր մարմնին.

6)   որոշումներ ընդունել Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված մարմինների կազմավորման, ընտրության (նշանակման) կամ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (զբաղեցրած պաշտոնից ազատելու) մասին.

7)    կազմակերպության գործադիր մարմնի վարձատրություն նախատեսված լինելու դեպքում սահմանել վարձատրության կարգը և պայմանները.

8)   ընտրել Կազմակերպության աուդիտն իրականացնող անձին (աուդիտորի), եթե սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն Կազմակերպությունը ենթակա է պարտադիր աուդիտի.

9)   հաստատել Կազմակերպության ռազմավարությունը, եթե Կազմակերպությունը նախատեսում է ունենալ ռազմավարություն.

10) հաստատել Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների գործունեության հաշվետվությունները.

11)   դադարեցնել Կազմակերպության մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը.

12)  Ընդունել որոշում Կազմակերպության վերակազմակերպման մասին.

13)  ընդունել որոշում Կազմակերպությունը լուծարելու մասին, բացառությամբ՝ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի.

14)  իրականացնել օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

  1. Ժողովի՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունները, բացառությամբ՝ 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 11-13-րդ կետերով սահմանվածներից, կարող են Կազմակերպության կանոնադրությամբ կամ Ժողովի որոշմամբ փոխանցվել կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի:

 

Հոդված 22.  Ժողովի որոշումները 

  1. Ժողովի որոշումներն ընդունվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով:
  2. Եթե Ժողովում քննարկվում է Ժողովի որևէ մասնակցի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա Ժողովի տվյալ մասնակիցը քվեարկությանը չի մասնակցում:
  3. Ժողովի որոշումը, որն ընդունվել է օրենքի կամ Կազմակերպության կանոնադրության խախտմամբ կամ ոտնահարել է Կազմակերպության կամ նրա մասնակցի (անդամի) իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել Կազմակերպության կամ մասնակցի (անդամի) դիմումի հիման վրա: Դիմումը կարող է տրվել 60 օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ Կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

 

Հոդված 23.    Գործադիր մարմինը և նրա իրավասությունը 

  1. Գործադիր մարմնին ընտրում է Ժողովը: Գործադիր մարմնի լիազորությունների ժամկետը չի կարող սահմանվել ավելի, քան հերթական Ժողովի գումարման` կանոնադրությամբ սահմանված պարբերականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ:
  2. Գործադիր մարմնի իրավասությունները ներառում են Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարման, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերը:
  3. Գործադիր մարմինը Կազմակերպության կանոնադրությանը և Ժողովի որոշումներին համապատասխան`

1)     ապահովում է Ժողովի կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների որոշումների կատարումը.

2)    կանոնադրությամբ սահմանված կարգով և չափով տնօրինում է Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Կազմակերպության անունից.

3)    ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

4)    տալիս է լիազորագրեր.

5)    բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

6)   իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

7)    հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը.

8)   հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները,

9)   իրականացնում է օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

  1. Գործադիր մարմինն իր լիազորություններն իրականացնելիս Կազմակերպության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի:
  2. Գործադիր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում մարմնի ղեկավարը, կրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Կազմակերպության կանոնադրության, Ժողովի որոշումների կամ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

ԳԼՈՒԽ 5

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 24.  Կազմակերպության գործունեության հաշվետվությունը

         1. Կազմակերպությունը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնում է հաշվետվություններ։

2. Եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցներ), ապա Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը: 

3.            Կազմակերպության հաշվետվությունը ներառում է`

1)             իրականացրած ծրագրերի անվանումներն ու վայրերը,

2)            տարեկան մուտքերի (դրամական և գույքային) ընդհանուր գումարը և ստացման աղբյուրը,

3)            դրամական միջոցների և այլ գույքի օգտագործման, կանոնադրական նպատակներին ուղղված ծախսերը.

4)            անդամների, ինչպես նաև կամավորների թիվը՝ (հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ), այդ թվում նշում Կազմակերպության միջոցներից հաշվետու տարվա ընթացքում օգտվելու մասին.

5)            Ժողովի և կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերի քանակը,

6)           Կազմակերպության գտնվելու վայրը:

4. Կազմակերպությունն իրավունք ունի Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել ինչպես սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը, այնպես էլ իր գործունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ կամ նյութեր։

5. Կազմակերպությունն իրավունք ունի Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել ինչպես սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը, այնպես էլ իր գործունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ կամ նյութեր։            Սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը պահպանվում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող 5 տարուց պակաս լինել:

6.           Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատում է լիազոր մարմինը:

 

Հոդված 25.  Վերստուգող մարմինը

  1. Եթե Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսվում է վերստուգող մարմնի կազմավորում, ապա Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները Ժողովի կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի հաստատմանն են ներկայացվում դրանց վերաբերյալ վերստուգող մարմնի եզրակացության հետ միասին:
  2. Վերստուգող մարմինն իրավասու է`

1)     տարին մեկ անգամ անցկացնել Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում.

2)    ծանոթանալ Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնել նրա մարմիններին.

3)    պահանջել և ստանալ  Կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկություններ.

4)    իրականացնել Կազմակերպության կանոնադրությամբ կամ Ժողովի որոշմամբ նախատեսված այլ լիազորություններ:

  1. Սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հաշվետվությանը կից ներկայացվում է վերստուգող մարմնի եզրակացությունը, որն առնվազն պարունակում է տվյալներ.

1)     Կազմակերպության գույքի և ստացման աղբյուրների վերաբերյալ.

2)    Կազմակերպության իրականացրած ծրագրերի և դրանց արդյունավետության վերաբերյալ.

3)    ծրագրերի իրականացման ընթացքում ծախսված միջոցների վերաբերյալ:

 

Հոդված 26.  Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների աուդիտը

  1. Եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է հինգ միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով, ապա օրենքով սահմանված կարգով պետական մարմիններին ներկայացված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 15-ը, հանրային միջոցներից ֆինանսավորման մասով ենթակա են պարտադիր աուդիտի՝ Կազմակերպության Ժողովի կողմից ընտրված անկախ աուդիտորի կողմից:

2.  Անկախ աուդիտորի եզրակացությունը կցվում է սույն օրենքով սահմանված հաշվետվությանը:

Հոդված 27.  Կազմակերպության գործունեության վերահսկողությունը

  1. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Լիազոր մարմինը:

2.  Կազմակերպության կողմից սույն օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերվելու դեպքում, որոնք կարող են վերացվել Կազմակերպության ձեռնարկած միջոցառումներով, Լիազոր մարմինը Կազմակերպությանն առաջարկում է խախտումները վերացնելու կարգն ու ժամկետները:

 

ԳԼՈՒԽ 6

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 28.  Կազմակերպության միջազգային կապերը

  1. Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպություններին և ունենալ միջազգային այլ կապեր:
  2. Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է այլ պետություններում ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` այդ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 29.   Միջազգային և օտարերկրյա ոչ առևտրային Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում

  1. Սույն օրենքով Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող դրույթները տարածվում են նաև միջազգային կամ օտարերկրյա ոչ առևտրային Կազմակերպության` Հայաստանի Հանրապետությունում գործող առանձնացված ստորաբաժանումների գործունեության վրա:
  2. Միջազգային կամ օտարերկրյա Կազմակերպության` Հայաստանի Հանրապետությունում գործող առանձնացված ստորաբաժանումները  չունեն իրավաբանական անձի կարգավիճակ, հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով և գործում են հիմնադրողի անունից ու նրա հաստատած կանոնադրության հիման վրա, որը չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենքներին: Նրանց գործունեությունը կարող է դադարեցվել հիմնադրողի որոշմամբ կամ դատարանի վճռով` Լիազոր մարմնի պահանջով, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի առկայության դեպքում:

 

ԳԼՈՒԽ 7

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ 

 

Հոդված 30.  Կազմակերպության վերակազմակերպումը

  1. Կազմակերպության վերակազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

 

 

Հոդված 31.   Կազմակերպության գործունեության կասեցումը

  1. Կազմակերպության գործունեությունը կարող է որոշակի ժամկետով կասեցվել դատարանի որոշմամբ՝ Լիազոր մարմնի դիմումի հիման վրա: Լիազոր մարմնի դիմումը պետք է լինի պատճառաբանված:

2. Դատարանը իրավունք ունի կասեցնել Կազմակերպության գործունեությունը, եթե՝

1)     Կազմակերպությունը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում.

2)    Կազմակերպություն հիմնադրող անձը կամ լիազորված անձը Կազմակերպությունը հիմնադրելիս թույլ են տվել օրենքի էական խախտում կամ կեղծիք:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով կոպիտ խախտում է համարվում՝

1)       սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում խախտումները չվերացնելը

2)      Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` երեսունօրյա ժամկետում խախտումը չվերացնելը:

4․ Սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով էական խախտում է համարվում՝

Կազմակերպություն հիմնադրման ժամանակ տեղի ունեցած այնպիսի խախտումը, որը եթե հայտնի լիներ հիմնադրման կամ պետական գրանցման պահին Կազմակերպությունը չէր հիմնադրվի կամ չէր գրանցվի։

       5․ Կազմակերպության գործունեության կասեցումը վերանում է կասեցումն

առաջացրած հանգամանքները վերանալուց հետո:

 

Հոդված 32.               Կազմակերպության լուծարումը

  1. Լիազոր մարմինը Կազմակերպության հարկադիր լուծարման պահանջով դիմում է դատարան, եթե

1)            Կազմակերպությունը գործունեության ընթացքում իրականացրել է սահմանադրական կարգը բռնի տապալելու կամ ատելություն բորբոքելու կամ բռնություն կամ պատերազմ քարոզելու գործողություն.

2)  Կազմակերպության գործունեությունը սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցվել է և կասեցման ժամանակահատվածում կամ մեկ տարվա ընթացքում կասեցման հիմքը չի վերացվել։

  1. Լիազոր մարմնի՝ Կազմակերպության հարկադիր լուծարման պահանջը պետք է լինի պատճառաբանված:
  2. Կազմակերպությունը լուծարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև սնանկության հետևանքով:
  3. Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

 

                  

ԳԼՈՒԽ 8

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

 

Հոդված 33.  Եզրափակիչ և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-268 օրենքը:
  3. Մինչև սույն օրենքով նախատեսված Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքի շահագործումը, Կազմակերպությունների կողմից հաշվետվությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/):

 

 

 

                              


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ մասով.

«6.1. Հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի և սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դրամական միջոցների և գույքի համար վարում է առանձնացված հաշվառում՝ դրանց վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված և իր կողմից ներկայացվող հաշվետվություններում:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1.-րդ մասով.

         «2.1. Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի կանոնադրությունը պարունակում է նաև անձեռնմխելի կապիտալի սկզբնական միջոցների, այդ թվում՝ յուրաքանչյուր նվիրատուի տրամադրած դրամական միջոցների, ինչպես նաև հիմնադրամի հիմնադրի (այսուհետ՝ հիմնադիր) տրամադրած կամ նրա կողմից ամրացրած սկզբնական այլ գույքի չափը և տեսակները և վերստուգիչի լիազորությունները:»:

 

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1.-րդ մասով.

«1.1. Անձեռնմխելի կապիտալ ունեցող հիմնադրամն ունի վերստուգիչ:»:

 

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս.

«1.1. Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասություն է նաև  հիմնադրամի դրամական միջոցների տեղաբաշխման ձևերի, ուղղությունների և սահմանաչափերի հաստատումը, դիլերի ընտրությունը, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը և դրա լրացումների կամ փոփոխությունների հաստատումը:

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.

«3.1. Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի կառավարիչը իրավասու է նաև իրականացնել անձեռնմխելի կապիտալի կառավարումը, պարտատոմսերի ձեռք բերման և սպասարկման նպատակով դիլերների և (կամ) գանձապետական պահառուի հետ կնքելծառայությունների մատուցման պայմանագրեր և վերահսկել դրանց կատարումը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը է ներկայացնել անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը և դրա լրացումները կամ փոփոխությունները, ինչպես նաև իրականացնել օրենքով և կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:»:

 Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածում.

1)  3-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) հիմնադրամը ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ: Էական են համարվում այնպիսի խախտումները, որոնք ի հայտ են եկել հիմնադրամի գրանցումից հետո և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի համաձայն հիմնադրամի գրանցումը մերժելու հիմք են հանդիսանում.

2) լրացնել 3.1-ին մաս` հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ՝ հիմնադրամի գույքը փոխանցվում է նվիրատուներին՝ նրանց կողմից հիմնադրամին տրամադրած միջոցների չափին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան նվիրաբերած գումարը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե:»:

             Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել 4-րդ և 5-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4. Եթե հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտն օգտագործել է անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին անհամապատասխան, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն իրավունք ունի պահանջել անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամոտին համարժեք գումար վճարել նվիրատուին կամ  նշված գումարը վճարել պետական բյուջե:

Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտը պետական բյուջե վճարվում է, եթե նվիրատուին այդ գումարը չի վճարվում կամ անձեռնմխելի կապիտալը չի համալրվում։

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավունքից, խախտումը հայտնաբերելուց հետո մեկ ամսվա ընթացքում՝ հիմնադրամին գրավոր նախազգուշացնելուց և իր կողմից նշված ողջամիտ ժամկետում հիմնադրամի կողմից խախտումները չվերացնելուց հետո:»:

Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ պարբերություն.

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի նվիրատուները (կտակի դեպքում՝ նաև կտակարարի ժառանգները և կտակակատարները, իսկ վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդը) իրավունք ունեն հիմնադրամից պահանջել տեղեկություններ՝ հիմնադրամի կանոնադրության, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրի, անձեռնմխելի կապիտալի ձևավորման, համալրման, անձեռնմխելի կապիտալի ներդրման ուղղությունների, տեսակի, ժամկետայնության, եկամտաբերության, անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված և բաշխված դրամական միջոցների, ինչպես նաև աուդիտորի եզրակացության վերաբերյալ: Հիմնադրամի մարմինները պարտավոր են պահանջված տեղեկություններն անվճար տրամադրել դիմողին` պահանջի ստացման օրվանից 7-օրյա ժամկետում:»:

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ գլխով. 

«ԳԼՈՒԽ 6.1.

                             ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿԱՊԻՏԱԼԸ

 

         Հոդված 39.1. Անձեռնմխելի կապիտալ                                                        Հիմնադրամի անձեռնմխելի կապիտալ է համարվում հիմնադրամի ակտիվների համախումբը, որը ձևավորվում կամ համալրվում է հիմնադրամի ստեղծման պահին հիմնադրի ներդրումից, կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակից, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների կողմից այդ նպատակով տրամադրած միջոցներից, անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտներից և չի կարող ծախսվել կամ որևէ կերպ օտարվել` հանգեցնելով դրա անվանական արժեքի նվազմանը:

 

Հոդված 39.2. Անձեռնմխելի կապիտալի ձևավորումը և համալրումը

  1. Անձեռնմխելի կապիտալի կազմում կարող են ընդգրկվել դրամական միջոցներ և (կամ) պետական պարտատոմսեր:
  2. Անձեռնմխելի կապիտալը համարվում է ձևավորված հիմնադրամի բանկային հաշվին դրամական միջոցներ փոխանցելու կամ հիմնադրամին պետական պարտատոմսեր փոխանցելու պահից:
  3. Անձեռնմխելի կապիտալի համալրումն անձեռնմխելի կապիտալը կազմող սկզբնական դրամական միջոցների ավելացումն է:
  4. Անձեռնմխելի կապիտալը կարող է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ համալրվել անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող այն եկամուտների հաշվին, որոնք չեն ծախսվել տվյալ ֆինանսական տարվա ընթացքում:
  5. Եթե ստացված գույքը կամ դրա մի մասը չի բավարարում սույն օրենքի 39.1 հոդվածի և սույն 1-ին մասի պահանջներին, ապա հիմնադրամը պարտավոր է գույքը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում գույքն ամբողջությամբ կամ գույքի այն մասը, որը չի բավարարում սույն օրենքի պահանջները վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ այն փոխանցել պետական բյուջե:

Հոդված 39.3. Անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը

  1. Անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը ներառում է՝

1)   տվյալ տարվա ընթացքում իրականացվող՝ հիմնադրամի կանոնադրական նպատակները,

2)  կանխատեսվող եկամուտները և ծախսերը,

3)  նախատեսվող միջոցառումները,

4)  շահառուները,

5)  շահառուների միջև անձեռնմխելի կապիտալից ստացված եկամուտների բաշխման կարգը և համամասնությունները,

6) վարչակառավարչական տարեկան ծախսերի ֆինանսավորման չափը,

7)  ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ դրույթներ:

2.  Անձեռնմխելի կապիտալից եկամուտներն օգտագործելու տարեկան ծրագիրը հաստատում, ինչպես նաև դրանում լրացումներ կամ փոփոխություններ կատարում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ հիմնադրամի կառավարչի առաջարկությամբ:

3.  Անձեռնմխելի կապիտալի եկամուտներն օգտագործելու տարեկան ծրագիրը, ինչպես նաև դրանում կատարված լրացումները և փոփոխությունները հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունվելուց հետո՝ 5-օրյա ժամկետում հրապարակվում է  Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/):

 

Հոդված 39.4. Անձեռնմխելի կապիտալի կառավարումը 

  1. Անձեռնմխելի կապիտալը կարող է կառավարվել բացառապես պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու, դրանց տոկոսավճարներից և մարումից  եկամուտներ ստանալու և ստացված եկամուտները սույն օրենքով սահմանված կարգով ծրագրին համապատասխան օգտագործելու միջոցով:
  2. Անձեռնմխելի կապիտալը չի կարող ծախսվել կամ որևէ կերպ օտարվել՝ հանգեցնելով դրա անվանական արժեքի նվազմանը:
  3. Անձեռնմխելի կապիտալի դրամական, այդ թվում՝ պետական պարտատոմսերի ցանկացած մարումից (հետգնումից) ստացվող միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրվում են՝

1)       Հայաստանի Հանրապետության պետական կարճաժամկետ պարտատոմսերում՝ դիլերի կամ գանձապետական պահառուի միջոցով.

2)      Հայաստանի Հանրապետության պետական միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերում, ինչպես նաև պետական այլ պարտատոմսերում՝ դիլերի միջոցով:

  1. Հիմնադրամի հաշվին և հանձնարարությամբ ներդրումներ կատարելու դեպքում դիլերի կողմից ձեռք են բերվում պետական այնպիսի պարտատոմսեր, որոնք ձեռք բերման պահի դրությամբ ապահովում են առավել բարձր եկամտաբերություն: 
  2. Հիմնադրամի կողմից արտարժութային միջոցների հաշվին պետական պարտատոմսեր ձեռք բերելու դեպքում ներդրվող արտարժույթը հիմնադրամի կողմից նախապես փոխանակվում է հայկական դրամի՝ փոխանակման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակած՝ տվյալ արտարժույթի միջին փոխարժեքից ոչ ցածր փոխարժեքով:
  3. Պետական պարտատոմսեր ձեռք բերելուց հետո առկա դրամական միջոցների այն մնացորդը, որի հաշվին հնարավոր չէ ձեռք բերել պետական պարտատոմս, մնում է Հիմնադրամի բանկային ցպահանջ հաշվում և առաջին իսկ հնարավորության դեպքում ներդրվում է պետական պարտատոմսերում: 
  4. Անձեռնմխելի կապիտալի համար հիմնադրամը բացում է առանձին բանկային հաշիվ և վարում է առանձնացված հաշվառում՝ դրանց վերաբերյալ տեղեկություններն արտացոլելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին և օրենքով սահմանված դեպքերում ներկայացվող մյուս հաշվետվություններում:  Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը կարող է բացել  ենթահաշիվներ՝ հիմնադրի և յուրաքանչյուր նվիրատուի տրամադրած միջոցների համար:

 

Հոդված 39.5. Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամտի տնօրինումը 

  1. Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտն անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին համապատասխան տրամադրվում է շահառուներին:

 

Հոդված 39.6.  Հիմնադրամի գործունեության սահմանափակումները

  1. Անձեռնմխելի կապիտալի առկայության դեպքում Հիմնադրամը չի օգտվում սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում  և 19-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից:

2. Անձեռնմխելի կապիտալի առկայության դեպքում Հիմնադրամը չի կարող վերակազմակերպվել:

Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը

  1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

 

 


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.      «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1)   15-րդ կետի «իրավաբանական անձանց միությունների» բառերը փոխարինել «հասարակական կազմակերպության» բառերով,

2)  16-րդ կետի «իրավաբանական անձանց միություններին» բառերը փոխարինել «հասարակական կազմակերպությանը» բառերով: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՔԸ 

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.      «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի հինգերորդ պարբերությունից «, իրավաբանական անձանց միության» բառերը հանել: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.      «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-135 օրենքի 2-րդ հոդվածի չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ պարբերություններում «իրավաբանական անձանց միություն» բառերը փոխարինել «ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում է» բառերով:

Հոդված 2.      Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՔԸ 

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.      «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-63-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետում «իրավաբանական անձանց միության կազմակերպական-իրավական ձև ունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, ինքնակարգավորվող» բառերը փոխարինել «հասարակական» բառով: 

Հոդված 2.     Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «իրավաբանական անձանց միություն» բառերը փոխարինել «հասարակական կազմակերպություն» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.      «Հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 19-ի ՀՕ-385-Ն օրենքի 3-րդ հոդվածի ութերորդ պարբերության երրորդ և վեցերորդ կետերից «, իրավաբանական անձանց միություն» բառերը հանել: 

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.      «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. 

«3. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվության հրապարակման համար վճարի չափը չի կարող գերազանցել 5000 դրամը:»: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.      «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք)3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«մասնակից՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ կամ հասարակական կազմակերպություն.»:

 

Հոդված 2.     Օրենքի 26-րդ հոդվածի 15-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3.     Օրենքի 7-րդ գլխի վերնագրի «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՖԻՐՄԱՅԻՆ» բառերը փոխարինել «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ» բառերով:

Հոդված 4.     Օրենքի 32-րդ հոդվածում՝

1)             1-ին մասում «կազմակերպության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպության» բառերով,

2)            2-րդ մասի «առևտրային» բառը հանել,

3)            3-րդ մասի «Առևտրային կազմակերպության անվան փոփոխության գրանցման կամ առևտրային կազմակերպության» բառերը փոխարինել «Կազմակերպության անվան փոփոխության կամ» բառերով:

Հոդված 5.     Օրենքի 7-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 32.1-րդ հոդվածով.

«Հոդված 32.1. Ոչ առևտրային կազմակերպության անվանման գրանցումը և գրանցումը մերժելու հիմքերը 

  1. Ոչ առևտրային կազմակերպության անվանման գրանցումն իրականացվում է կազմակերպության գրանցման հետ միաժամանակ:
  2. Կազմակերպության անվան փոփոխության կամ վերակազմակերպման գրանցման դեպքում կազմակերպությունը նախընտրելի անվանման գրանցման հայտը իրավունք ունի ներկայացնելու նախօրոք: Եթե անվանումը սույն հոդվածով նախատեսված կարգով համարվում է թույլատրելի, ապա այն վեց ամիս պահպանվում է տվյալ կազմակերպության համար: Կազմակերպությունը պարտավոր է վեցամսյա ժամկետում ներկայացնել անվան փոփոխության կամ վերակազմակերպման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, հակառակ դեպքում անունը կրկին հասանելի է դառնում այլ անձանց կողմից գրանցման համար, և վճարված պետական տուրքը չի վերադարձվում:
  3. Կազմակերպության անվանումը համադրվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ իրավաբանական անձանց անվանումների շտեմարանի հետ, ինչպես նաև ստուգվում է սույն օրենքով նախատեսված՝ կազմակերպության անվանումը գրանցելը մերժելու հիմքերի առկայությունը:
  4. Կազմակերպության անվանման գրանցման հնարավորությունը կամ գրանցման մերժումը որոշվում է անհապաղ:
  5. Կազմակերպության անվանման գրանցումը մերժվում է, եթե դրա տարբերակող նշանակություն ունեցող անունը`

1)             նույնական է սահմանված կարգով գրանցված այլ իրավաբանական անձի լրիվ անվանմանը.

2)            նույնական է Կազմակերպության գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված այլ իրավաբանական անձի լրիվ անվանմանը (անվանման հապավմանը).

3)            պարունակում է հայհոյանքներ, վիրավորական անվանումներ, անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին, հակասում է մարդասիրության և բարոյականության սկզբունքներին:

  1. Կազմակերպության անվանման գրանցումը մերժելու դեպքում հնարավորություն է տրվում փորձելու այլ անվանում, և այդ դեպքում հավելյալ պետական տուրք չի գանձվում:
  2. Մերժման մասին առանձին որոշումը տրամադրվում է միայն դիմողի պահանջով մերժումից հետո` մեկօրյա ժամկետում: Սույն մասով նախատեսված գրավոր մերժումը տրամադրվում է համապատասխան պետական տուրք վճարելու պայմանով, որը ենթակա չէ վերադարձման:
  3. Մերժման մասին որոշումը պետք է պարունակի հիմնավորում: Այն ստորագրվում է գործակալության էլեկտրոնային ստորագրության միջոցով և ուղարկվում է դիմողի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
  4. Եթե առաջադրվող անվանումը պարունակում է օրենքով նախատեսված բառեր, անվանումներ, որոնց օգտագործման համար անհրաժեշտ է համապատասխան կարգավիճակի, արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքի առկայություն, ապա նախընտրելի անվան հետ ներկայացվում է նաև համապատասխան թույլտվությունը կամ այլ հիմքը հավաստող փաստաթուղթ: Համապատասխան թույլտվությունը կամ այլ հիմքը հավաստող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում անվան գրանցումը մերժվում է անհապաղ:
  5. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված դեպքում անվան հաստատումը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 6.     Օրենքի 36-րդ հոդվածում՝

1)             1-ին մասի 5-րդ կետից «ֆիրմային» բառերը հանել,

2)            8-րդ մասից «, իրավաբանական անձանց միությունների» բառերը հանել: 

Հոդված 7.     Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 5-րդ մասով.

«5. Օրենքով սահմանված դեպքերում կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության դեպքում ներկայացվում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի դիմումը՝ կազմակերպության նոր գտնվելու վայրի հասցեի գրանցան մասին: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են դրանց առկայության դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում:»:

Հոդված 8.     Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.    «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-175 օրենքի 3-րդ հոդվածի յոթերորդ պարբերությունից  «, իրավաբանական անձանց միություն» բառերը հանել:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հոդված 1.      «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Կազմակերպությունն ազատվում է իր կանոնադրության փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցման, կամ իր առանձնացված uտորաբաժանման կանոնադրության փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրության հաշվառման համար պետական տուքի վճարումից, եթե պետական գրանցումը կամ հաշվառումը պայմանավորված է պետական ռեգիստրում գրանցումից կամ հաշվառումից հետո ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտին կանոնադրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:»: 

Հոդված 2.     Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.      Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 50-րդ հոդվածի 4-րդ մասից «և իրավաբանական անձանց միությունները» բառերը հանել: 

Հոդված 2.     Օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«4. Ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել հասարակական միավորումների, հիմնադրամների կամ օրենքով նախատեսված այլ ձևերով:»:

Հոդված 3.     Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1)             1-ին պարբերության «Առևտրային կազմակերպությունները» բառերը փոխարինել «Իրավաբանական անձինք» բառերով:

2)            լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 3-րդ և 4-րդ պարբերություններով.

«3. Ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան՝

1)             իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, եթե դա նախատեսված է օրենքով.

2)            ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ստեղծել առևտրային կազմակերպություն կամ նրա մասնակից դառնալ:

4. Ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությանը վերաբերող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտից կամ իրավահարաբերության էությունից:»:

Հոդված 4.     Օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասում «քաղաքացիների» բառից հետո լրացնել  «և (կամ) իրավաբանական անձանց» բառերով:

Հոդված 5.     Օրենսգրքի 125-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածներն ուժը կորցրած

ճանաչել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում իրավաբանական անձանց միությունները պարտավոր են իրենց կանոնադրությունները համապատասխանեցնել «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին և վերագրանցվել։

 


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՔԸ 

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.      «Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-91 օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Միությունը հասարակական կազմակերպություն է, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՔԸ 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1.      Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 12-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 169.25-րդ և 169.26-րդ հոդվածներով.

«Հոդված 169.25. Հասարակական կազմակերպության կողմից հաշվետվությունը չհրապարակելը

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա հաշվետվությունը թերի հրապարակելը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը առաջացնում է նախազգուշացում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ:

Օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո 30 օրվա ընթացքում հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանարապետության արդարադատության նախարարության պահանջը չկատարելը․

առաջացնում է տուգանքի նշանակում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախազգուշացման պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

Հոդված 169.26. Հասարակական կազմակերպության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացում

Հասարակական կազմակերպության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացումը առաջացնում է նախազգուշացում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ:

Օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանարապետության արդարադատության նախարարության պահանջը չկատարելը․

առաջացնում է տուգանքի նշանակում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախազգուշացման պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»

Հոդված 2.     Օրենսգրքի 223.1-րդ հոդվածի «169.18-րդ» բառը փոխարինել «169.18-րդ, 169-25-րդ, 169.26-րդ» բառերով:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Գյուղատնտեսական վարկային ակումբների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-332 օրենքի 3-րդ հոդվածի վերջին պարբերության «իրավաբանական անձանց միության» բառերը փոխարինել «ոչ առևտրային այլ կազմակերպության» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.      «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-150-Ն օրենքի 8.2-րդ հոդվածի 1-ին մասից «(իրավաբանական անձանց միություններ)» բառերը հանել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ, «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ 

 

Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

Քաղաքացիական հասարակության կառույցները, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունները (այսուհետ՝ ՀԿ) առանցքային դեր ունեն ժողովրդավարության, իրավունքի գերակայության, հանրային կառավարման թափանցիկության, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները կայացնելիս հասարակության տարբեր շերտերի շահերի ապահովման գործընթացում: Ուստի, ՀԿ-ների ազատ և արդյունավետ գործունեության իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը կարևոր նախապայման է հասարակության կայուն զարգացման համար:

Վերջին 25 և հատկապես՝ անկախության տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ՀԿ-ների գործունեության բարեփոխմանն ուղղված շարունակական քայլեր են ձեռնարկվել:

1989 թվականի հոկտեմբերի 30-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունն ընդունեց «Քաղաքացիների միավորումների կանոնադրությունները գրանցելու ժամանակավոր կարգի մասին» հրամանագիրը, որով ըստ էության հիմք դրվեց ՀԿ-ների ստեղծման և գործունեության ընթացքում առաջացող հարաբերությունների կանոնակարգմանը:

1996թ. հոկտեմբերի 22-ին ընդունվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ կազմակերպության հիմնադիր կարող էին լինել նաև հասարակական կազմակերպությունները: Այդ օրենքով նախատեսված էր նաև հասարակական կազմակերպությունների միություն, որտեղ իրենց գործունեությունը համակարգելու, իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում ընդհանուր շահեր ներկայացնելու նպատակով կարող էին միավորվել ՀԿ-ները: Օրենքով ամրագրված էին նաև տարիքային սահմանափակումներ՝  ՀԿ-ի հիմնադիր կարող էր լինել 18 տարին լրացած անձը, իսկ անդամ՝ 10 տարին լրացած անձը:

2001 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունվեց գործող «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, որով մասնավորապես՝ վերացվեցին նախորդ օրենքով սահմանված տարիքային սահմանափակումները, ինչպես նաև  ամրագրվեց, որ ՀԿ-ում կարող են միավորվել միայն ֆիզիկական անձինք` ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, և քաղաքացիություն չունեցող անձինք:

2009 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը հաստատեց և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում էին մի շարք վերահսկողական գործիքների կիրառում: Նախագիծն առաջացրեց բազմաթիվ ՀԿ-ների մտահոգությունը: Բարձրացված հարցադրումները, այդ թվում՝ նախագծում չներառված, սակայն լուծում պահանջող խնդիրները քննարկելու նպատակով ստեղծվեց նախաձեռնող խումբ, որի շուրջ համախմբված ավելի քան 300 ՀԿ-ների նպատակն էր մասնակցել և ավարտին հասցնել ՀԿ-ների գործունեությունը կանոնակարգող օրենսդրության բարեփոխման աշխատանքները: Իրականացվեցին մի շարք մասնագիտական հետազոտություններ Քաղաքացիական հասարակության ցանցի, Հանրային խորհրդի, «Գործընկերություն հանուն բաց հասարակության», «Շահույթ չհետապնդող իրավունքի բուլղարական կենտրոնի» (BCNL/ՇՀԻԲԿ), ԵՄ Խորհրդատվական Խմբի և այլ կառույցների կողմից:

Հաշվի առնելով հանրային քննարկումների, ինչպես նաև մասնագիտական հետազոտությունների ընթացքում ներկայացված առաջարկություններն ու տեսակետները, ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվեց «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխում­ների հայեցակարգը», որտեղ մասնավորապես արձանագրվեցին հետևյալ խնդիրները՝

1)             Օրենսդրական դասակարգումը (տեսակների սահմանումը): Ոչ առևտրային կազմակերպությունների առկա դասակարգման մեջ բացակայում է այնպիսի կազմակերպական-իրավական ձևը, որով կարող են միավորվել ֆիզիկական և իրավաբանական անձինք: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 125-րդ հոդվածով նախատեսված՝ իրավաբանական անձանց նույն միությունում, որը ոչ առևտրային կազմակերպության տեսակ է, ոչ առևտրային և առևտրային կազմակերպությունները չեն կարող միավորվել: Գործող օրենսդրությամբ նախատեսված չէ նաև սահմանափակ մասնակ­ցությամբ կամ առանց անդամության ՀԿ, որը մի շարք բնագավառներում, օրինակ՝ գիտահետազոտական, մշակութային, սպորտային և այլն, ՀԿ-ների գործունեության համար նախընտրելի կազմակերպական-իրավական ձևն է: 

2)            Անվանումը: Գործող օրենսդրությամբ նախատեսված են ՀԿ-ների անվանմանն առնչվող մի շարք պահանջեր, մասնավորապես՝ կազմակերպության գործունեության բնույթի արտահայտումը, այլ կազմակերպական-իրավական տեսակ մատնանշող բառերի օգտագործման արգելքը և այլն, սակայն բացակայում է ՀԿ-ների և այլ կազմակերպությունների անվանումների կամ խորհրդանիշների շփոթության աստիճան նման լինելու արգելքը: Բացի այդ, թերի է կարգավորված ՀԿ-ների անվանման պաշտպանության, ինչպես նաև անվանմանը ներկայացվող պահանջների ապահովման գործընթացում ՀՀ պետական գրանցման ռեգիստրի գործակալության իրավասությունների շրջանակը:  

3)            Գրանցումը: Չնայած վերջին տարիների ընթացքում առկա է զգալի առաջընթաց առևտրային կազմակերպությունների գրանցման հարցում, մասնավորապես՝ գրանցումը կատարվում է մեկ պատուհանի սկզբունքով, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի տիպային փաթեթը պատրաստվում է իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության ցանկացած գրասենյակում, վերացվել է տարածքային տարանջատումը, այդուհանդերձ՝ ոչ առևտրային կազմակերպությունների զգալի մասը, այդ թվում՝ ՀԿ-ները կարող են գրանցվել միայն իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության կենտրոնական ստորաբաժանումներում՝ Երևան քաղաքում: Նշված հանգամանքը  խոչընդոտում է մարզերի քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանը: Ավելին, նշված կազմակերպությունների գրանցման համար հասանելի չի առցանց գրանցման համակարգը: Բացի այդ, ՀԿ-ների գրանցման համար օրենքով սահմանված է 21 օրյա ժամկետ, մինչդեռ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով իրավաբանական անձանց գրանցման ընդհանուր ժամկետը 2 աշխատանքային օր է: Ավելի ուշ ընդունվելու կապակցությամբ՝ նշված օրենքում առկա են կարգավորումներ, որոնք լիովին չեն համապատասխանում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին: 

4)            Իրավական կարգավորումների ազատականացումը: Գործող օրենսդրությունը ՀԿ-ների կառավարման հարցում բավականին ազատական մոտեցում է դրսևորել՝ կազմակերպության կառուցվածքի ձևավորումը թողնելով կանոնադրությանը: Նման մոտեցումը արդարացված է՝ հաշվի առնելով, որ այն թույլ է տալիս կանոնադրությամբ սահմանել ՀԿ-ի գործու­նեության առանձնահատկություններին առավել համապատասխանող կառուցվածք: Սակայն, դեռևս առկա է թերկարգավորում, մասնավորապես՝ ՀԿ-ի գործունեության վայրը, կառավարման մարմինների՝ օրենքով նախատեսված լիազորությունները և այլն կանոնադրությունում ներառելու պահանջները բերում են կանոնադրության ծանրաբեռնմանը, իսկ համապատասխան տվյալների փոփոխության դեպքում՝ նաև կանոնադրության փոփոխությանն ու դրա պետական գրանցմանը:  

5)            Ֆինանսական կայունության ապահովում: ՀԿ-ների գործունեության արդյունավետության ապահովման կարևոր նախադրյալներից է դրանց ֆինանսական կայունության ապահովումը: Այդ առումով կարևոր գործիք կարող է հանդիսանալ ՀԿ-ի կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, որը գործող օրենսդրությամբ նախատեսված չէ: Ներկայումս ՀԿ-ները ձեռնարկատիրական գործունեությամբ կարող են զբաղվել միայն առևտրային կազմակերպություն ստեղծելու կամ այդպիսի կազմակերպության մասնակիցը դառնալու միջոցով: Մինչդեռ, ԵԽ անդամ երկրներում, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության, ոչ առևտրային կազմակերպությունների համար ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք նախատեսված է: Նման կարգավորում առկա է նաև ԱՄՆ-ի և մի շարք այլ զարգացած երկրների օրենքներում: 

6)            Կամավորության ինստիտուտի օրենսդրական հստակ սահմանումը: Թեև կամավորականությունը մշտապես եղել և մնում է քաղաքացիական ակտիվության հիմնական տարրերից մեկը, սակայն կամավորների աշխատանքի ընթացքում առաջացող հարաբերությունները ՀՀ օրենսդրությամբ  թերի են կարգավորված, որը խոչնդոտում է մասնավորապես՝ ՀԿ-ների կողմից իրականացվող ծավալուն և հանրային նշանակության ծրագրերում օրինական հիմունքներով կամավորների ներգրավմանը:

7)            Հաշվետվողականությունը և հանրային վերահսկողությունը: Ի տարբերություն առևտրային կազմակերպությունների՝ ՀԿ-ների գործունեությունը հաճախ ունի հասարակական ավելի մեծ նշանակություն, քանզի ՀԿ-ները ակտիվ և էական դերակատարում ունեն հանրային կառավարման այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ՝ կրթությունը, սոցիալական պաշտպանությունը, առողջապահությունը, մշակույթը, սպորտը և այլն: Ուստի, ՀԿ-ների գործունեությունն ունի մեծ նշանակություն նաև հասարակության լայն շրջանակների համար և ըստ այդմ՝ պետք է լինի հնարավորինս թափանցիկ և վերահսկելի: Հասարակությունը պետք է տեղեկացված լինի մասնավորապես՝ ՀԿ-ների գործունեության, ներգրավված միջոցների, դրանց աղբյուրների և գործունեության ընդհանուր արդյունքների վերաբերյալ: Սակայն, մյուս կողմից՝ հաշվետվողականության համակարգը պետք է  անհամաչափ բեռ չստեղծի ՀԿ-ների համար, ուստի դա պետք է գործի միայն օրենքով նախատեսված որոշակի պայմաններում՝ ապահովելով կիրառվող միջոցների համաչափությունը: Բացի այդ, նշված գործընթացն առվել արդյունավետ դարձնելու նպատակով նպատակահարմար է ներդնել ֆինանսական գործունեության աուդիտը, որը ներկայումս իրականացվում է ոչ առևտրային այլ կազմակերպությունների՝ կուսակցությունների և հիմնադրամների դեպքում, սակայն ՀԿ-ներ դեպքում՝ կարգավորումը բացակայում է:  

      8) Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների՝ որպես առանձին կազմակերպական-իրավական ձևի նախատեսում և օրենսդրական կարգավորում. Որպես հիմնադրամների առանձնահատուկ տարատեսակ առաջարկվում է սահմանել անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը (ԱԿՀ): ԱԿՀ-ն հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի՝ որպես առանձին ինստիտուտի, առանձնահատկությունները կսահմանվեն օրենքով:

ԱԿՀ-ի որպես նվիրատվություն ստացած գումարի ազատ տնօրինման իրավունքը կսահմանափակվի օրենքով. ԱԿՀ-ները պարտավորված կլինեն տվյալ միջոցները ներդնել, և ներդրումից ստացված շահույթը կարող են տնօրինել միայն կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան:

ԱԿՀ-ները միջազգային պրակտիկայում համարվում են քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մշակութային և կրթական հաստատությունների ֆինանսական կայունությունն ապահովող առավել գործուն միջոցներից մեկը: Նշված ինստիտուտի ներդնումը կնպաստի մշակութային և կրթական կազմակերպությունների գործունե­ության կայունության և արդյունավետության բարձրացմանը, քանի որ հաճախ նման կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտում է ֆինանսական միջոցների սղությունը կամ դրամական հոսքերի անկայունությունը: ԱԿՀ-ները կարող են կիրառվել առողջապահական, կրթական, համայնքային զարգացման և այլ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու նպատակով:

Օրենքով ԱԿՀ-ի նախատեսումը հնարավորություն կտա ունենալ հավելյալ գործիք՝ ուղղված ՔՀԿ-ների ֆինանսական կայունության ապահովմանը: Միևնույն ժամանակ հստակ օրենսդրական կարգավորումը կնվազեցնի հարկերից խուսափելու, փողերի լվացման և այլ չարաշահումների ռիսկերը, կապահովի գործունեության թափանցիկությունը և կխթանի մասնավոր անձանց կողմից ֆինանսական միջոցների տրամադրումը:

 

Առաջարկվող լուծումները 

Վերը նշված խնդիրների լուծման նպատակով մշակվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հարակից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որից հետո՝ ՀԿ-ների և շահագրգիռ այլ կառույցների հետ անցկացվեցին մի շարք քննարկումներ: Բազմաթիվ առաջարկությունների հիման վրա լրամշակված և սույն օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացվող ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում են մասնավորապես հետևյալ լուծումները՝

1)             նախատեսել ՀԿ-ի 2 տեսակ՝ անդամության վրա հիմնված (եթե կազմակերպության կանոնադրությամբ մասնակիցների պարտադիր անդամություն նախատեսված է) և սահմանափակ անդամություն ունեցող (եթե կազմակերպության կանոնադրությամբ անդամների թիվը սահմանափակված է կամ նախատեսված են անդամության համար անհրաժեշտ պայմաններ).

2)            ՀԿ-ի անդամ կարող են լինել նաև իրավաբանական անձինք, բացառությամբ՝ կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների և արհեստակցական միությունների, ինչպես նաև օրենքով և (կամ) իրենց կանոնադրությամբ՝  ՀԿ հիմնելու կամ նրա անդամ դառնալու իրավասություն չունեցող իրավաբանական անձանց.

3)            ՀԿ-ն կարող է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին և ձեռնարկատիրական գործունեության տեսակներին համապատասխան՝ իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից.

4)            ՀԿ-ի գտնվելու վայրի փոփոխության դեպքում կանոնադրության փոփոխություն և դրա պետական գրանցում չի պահանջվում, քանի որ այդ դեպքում ներկայացվում է կազմակերպության գործադիր մարմնի դիմումը՝ կազմակերպության նոր գտնվելու վայրի հասցեի հաշվառման մասին.

5)            ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ՀԿ-ի անվանումը նրա ֆիրմային անվանումն է.

6)           «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքը լրացվում է նոր՝ 32.1-րդ հոդվածով, որտեղ սահմանվում են ոչ առևտրային կազմակերպության անվանման գրանցումը և գրանցումը մերժելու հիմքերը, ընդ որում՝ տեղեկատվական համակարգում կազմակերպության անվանումը մուտքագրելուց հետո ինքնաշխատ կերպով ստուգվում է օրենքով նախատեսված՝ կազմակերպության անվանումը գրանցելը մերժելու հիմքերի առկայությունը, այդ թվում` մուտքագրված անվանումը համադրվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ իրավաբանական անձանց անվանումների շտեմարանի հետ.

7)            ՀԿ-ի պետական գրանցման նպատակով փաստաթղթերը պետական գրանցման մարմնին կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փաստաթղթի ձևով, որը համարվում է առաջնային.

8)           ՀԿ-ի պետական գրանցումն իրականացվում է 2 օրում (ներկայումս 21 օր), եթե օգտվում է նմուշային ձևերից.

9)           ՀԿ-ի կառավարման մարմիններն են՝ բարձրագույն և գործադիր մարմինները.

10)         ՀԿ-ն ժողովից և գործադիր մարմնից բացի, կարող է ունենալ իր կանոնադրությամբ նախատեսված կառավարման այլ մարմիններ, այդ թվում՝ կոլեգիալ կառավարման մարմին, վերստուգող մարմին, որոնց լիազորությունների ժամկետները չեն կարող սահմանվել ավելին, քան հերթական Ժողովի գումարման` կանոնադրությամբ սահմանված պարբերականությունն է.

11)           ՀԿ-ի բարձրագույն, գործադիր և վերստուգող մարմինների հիմնական իրավասությունները սահմանվում են օրենքով, իսկ կանոնադրությամբ սահմանվում են միայն այն լիազորությունները, որոնք օրենքով ուղղակիորեն նախատեսված չեն.

12)          ՀԿ-ի բարձրագույն մարմնի՝ օրենքով նախատեսված լիազորությունները կարող են կազմակերպության կանոնադրությամբ կամ այդ մարմնի որոշմամբ փոխանցվել կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի.

13)          ՀԿ-ն կարող է իր նպատակներին համապատասխան՝ ունենալ հնարավոր կամ փաստացի շահառուներ, ինչպես նաև իր աշխատանքներում ներգրավել կամավորների.

14)          ՀԿ-ի շահառուներն են նրա կանոնադրությամբ նախատեսված անձինք կամ անձանց խմբերը,

15)          ՀԿ-ի կամավորներն են այն քաղաքացիները, ովքեր կազմակերպության հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով՝ կազմակերպության կամ իրենց հաշվին, կազմակերպության կամ նրա շահառուների օգտին անհատույց կատարում են որոշակի աշխատանքներ, գործողություններ կամ իրականացնում են որոշակի գործունեություն.

16)         նախորդ տարում առնվազն հինգ միլիոն դրամ և ավել մուտքեր ունեցող կամ այդ  արժողությամբ գույք ձեռքբերած կամ օտարած, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպության մասնակցությամբ կամ նախորդ տարում առնվազն հինգ միլիոն դրամի կամ այդ արժողությամբ պետական աջակցություն ստացած, ինչպես նաև պարտադիր աուդիտի ենթակա ՀԿ-ն պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը Հայաuտանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) հրապարակել հաշվետվություն.

17)          հաշվետվությունը չհրապարակելու համար նախատեսվում է՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախազգուշացում, այնուհետև՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառում, ընդ որում՝ առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` մեկամսյա ժամկետում, հաշվետվության հրապարակման պահանջը չկատարելը  կամ ոչ պատշաճ կատարելը կազմակերպության հարկադիր լուծարման հիմք է.

18)         հաշվետվության հրապարակման համար սահմանվում է վճար, որի չափը չի կարող գերազանցել 5000 դրամը.

19)         հաշվետու տարում մինչև 5 միլիոն ՀՀ դրամ մուտքեր ունեցող ՀԿ-երը հրապարակվող հաշվետվությանը կցում են նաև ՀԿ-ի վերստուգող մարմնի եզրակացությունը, եթե այդպիսի մարմնի ստեղծման հնարավորությունը նախատեսված է կանոնադրությամբ.

             Հաշվի առնելով, որ առաջարկվող լուծումների արդյունքում ՀԿ-ի անդամ կարող են դառնալ նաև իրավաբանական անձինք, այդ թվում՝ առևտրային կազմակերպությունները, սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ոչ առևտրային կազմակերպության տեսակներից մեկը՝  իրավաբանական անձանց միությունը: Այդ կապակցությամբ ՀՀ օրենսդրությունում առաջացող բացերը և հակասությունները վերացնելու նպատակով առաջարկվում է ՀՀ օրենքներով նախատեսված իրավաբանական անձանց միությունների վերակազմավորում՝

1)   ՀԿ-ների (օրինակ՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոն, սպառողական կոոպերատիվների միությունը).

2)  առանձին տեսակի հասարակական միավորման (օրինակ՝ արհեստակցական կազմակերպությունների միությունները).

3)  առանձին տեսակի ոչ առևտրային կազմակերպության (օրինակ՝ գյուղատնտեսական վարկային ակումբները):

Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների (ԱԿՀ) արդյունավետության համար անհրաժեշտ է նախատեսել հետևյալ սկբունքները և ինստիտուտները՝

1) Նպատակային դրամագլխի անձեռնմխելիություն և փողերի լվացման բացառում. արգելվում է անմիջապես օգտագործել ԱԿՀ-ի ստեղծման և համալրման նպատակով նվիրաբերված դրամական միջոցները՝ բացառությամբ դրանց ներդրումից: ԱԿՀ-ի ինստի­տուտի ներդրման սկզբնական փուլում մայր գումարը կարող է ներդրվել միայն պետական պարտատոմսերում՝ լինելով պետության ուշադրության կենտրոնում:

2) Թափանցիկություն. դրամագլխի հետ կապված բոլոր գրառումներն ու գործարքները հասանելի և բաց են դոնորների և հասարակության բոլոր շահագրգիռ անդամների համար: ԱԿՀ-ն անցնում է տարեկան պարտադիր աուդիտ: Նվիրատուներն իրավունք ունեն ԱԿՀ-ից պաշտոնական տեղեկատվություն ստանալ դրա ձևավորման, կառավարումից ստացված եկամտի կամ վնասի չափի, կառա­վարումից ստացված եկամտի օգտագործման ուղղությունների վերաբերյալ:

3) Հրապարակայնություն. հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԿՀ-ն իրավունք ունի հայտարարել դրամական միջոցների հրապարակային հավաքագրում, ինչպես նաև, որ նպատակային դրամագլխի հավաքագրումը ենթադրում է հասարակության լայն շերտերի ներգրավում կազմակերպության առաքելության իրականացման գործում անհրաժեշտ է, որ ԱԿՀ-ի վերաբերյալ տեղեկությունները հասանելի լինեն հետաքրքրված յուրաքանչյուր անձի համար: Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո ԱԿՀ-ն պետք է սահմանված հաշվետվությունը տեղադրի իր կայքում (առկայության դեպքում) և www.azdarar.am պաշտոնական հրապարակումների կայքում՝ կցելով նաև աուդիտի եզրակացությունը:

4) Ստեղծման նպատակների հստակություն և գործունեության ուղղությունների կայունություն. ԱԿՀ-ի կանոնադրությունը պետք է պարունակի տեղեկություններ իր նպատակների մասին: ԱԿՀ-ի շահառուները և գործունեության նպատակները կարող են փոփոխվել միայն դատարանի որոշմամբ և միայն օրենքով սահմանված դեպքերում, երբ դատարանը ստուգման արդյունքում պարզում է նպատակների համապատասխանությունը հիմնադրմանը:

Բացի այդ, նախատեսվում է, որ  օրենսդրական փաթեթում ներառված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երկու  տարվա ընթացքում իրավաբանական անձանց միությունները վերակազմավորվում են ՀԿ-ների, ընդ որում՝ սահմանված ժամկետում վերակազմավորված կազմակերպության պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվելու, իսկ սահմանաված ժամկետում չվերակազմավորված  իրավաբանական անձանց միությունները ենթակա են լուծարման: 

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է, որ կազմակերպությունն ազատվում է իր կանոնադրության փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցման, կամ իր առանձնացված uտորաբաժանման կանոնադրության փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրության հաշվառման համար պետական տուրքի վճարումից, եթե պետական գրանցումը կամ հաշվառումը պայմանավորված է պետական ռեգիստրում գրանցումից կամ հաշվառումից հետո ուժի մեջ մտած ՀՀ նորմատիվ իրավական ակտին կանոնադրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նշված կարգավորում տարածվում է բոլոր իրավաբանական անձանց վրա:

Ակնկալվող արդյունքը

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի քաղաքացիական հասարակության ներկա պահանջներին՝ խթանելով նրա հետագա զարգացումը:

Առաջարկվող փոփոխություններով մասնավորապես՝

1)   կլուծվեն մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են ՀԿ-ների կառավարման և գործունեության բնագավառի առանձնահատկություններով (օրինակ՝ սպորտային ֆեդերացիաներ, կրթական հաստատություններ, ստեղծագործական միություններ).

2)  https://www.e-register.am/ համակարգի միջոցով ՀԿ-ների համար կստեղծվի առցանց գրանցման հնարավորություն: Բացի այդ, ՀՀ իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության սպասարկման բաժնի բոլոր գրասենյակներում՝ կստեղծվի փաստաթղթերի ընդունման հնարավորություն: Այդպիսով, կպարզեցվի և կհստակեցվի ՀԿ-ների պետական գրանցման վարչարարությունը՝ գրանցվող կազմակերպություններին ազատելով ավելորդ գործընթացներից.

3)  հնարավորինս կբացառվեն ՀԿ-ների՝ շփոթության աստիճան նման անվանումները և խորհրդանիշները.

4)  կկատարելագործվի ՀԿ-ների ստեղծման, կառուցվածքի ձևավորման, կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կազմակերպման համակարգը, ինչպես նաև կբարձրացվի կանոնադրության դերը, որը խթան կհանդիսանա ՀԿ-ների ինստիտուցիոնալ զարգացման համար.

5)  ՀԿ-ներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի ընձեռմամբ՝ նրանց կտրամադրվի ֆինանսական կայունությունը ապահովող արդյունավետ գործիք.

6) կստեղծվեն ՀԿ-ների կամավորների օրինական աշխատանքի, ինչպես նաև նրանց և ՀԿ-ների շահառուների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ.

7)  առավել թափանցիկ կդարձվի ՀԿ-ների գործունեությունը, կապահովվի հասարակության անդամների տեղեկացվածությունը գործող ՀԿ-ների, նրանց կողմից իրականացվող ծրագրերի, ինչպես նաև պետության կողմից տրամադրվող աջակցության մասին:

Հաշվի առնելով սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող համակարգային փոփոխությունների ծավալը, ՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է նախագծերի փաթեթի ընդունումից հետո՝ ձեռնարկել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի մանրամասն պարզաբանումների, ինչպես նաև օրենքից բխող օրինակելի փաստաթղթերի մշակումը և հասարակության համար մատչելի ձևով հրապարակումը՝ հնարավորինս պարզեցնելով և արդյունավետ դարձնելով նոր օրենքի կիրառման գործընթացը:

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

 

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ,  «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Ինտերնետով հրապարակային եվ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերիպետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ հայաստանի հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Գյուղատնտեսական վարկային ակումբների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

 

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ, «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ»  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,

  «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Ինտերնետով հրապարակային եվ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերիպետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ հայաստանի հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Գյուղատնտեսական վարկային ակումբների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

Ցուցանիշներ

ընթացիկ 2014 տարի

Հաջորդող 3 տարիները

2015

2016

2017

Ըստ 2014թ. պետական բյուջեի 

 

փոխու-թյունը 2014թ. պետա-կան բյուջեի  համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

1

2

3

4

5

6

1.Եկամուտներ

0

0

0

0

0

1.1. պետական բյուջեի եկամուտներ

 

 

 

 

 

1.2. ՏԻՄ եկամուտներ

 

 

 

 

 

2. Ծախսեր

0

0

0

0

0

2.1. պետական բյուջեի ծախսեր

0

 

 

 

 

2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

0

0

0

0

0

3.1. պետական բյուջե

0

0

0

0

 

3.3. ՏԻՄ բյուջե

 

 

 

 

 

4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով)։

 

4.1. Եկամուտների գնահատում

4.2. Ծախսերի գնահատում

5. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)