17/07/2015

Հաշտարարության որակավորման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանի N 321-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 321-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

«16» ՀՈՒԼԻՍԻ 2015 Թ.                                                      ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ 

 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջարկությունները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Հաշտարարության  որակավորման  հանձնաժողովի  ձևավորման,  գործունեության  կարգը,  հաշտարարների  որակավորման դասընթաց կազմակերպելու և անցկացնելու, որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները սահմանելու մասին»      N 720-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 6-րդ կետերով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ`

        1. Ստեղծել հաշտարարության  որակավորման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)։

        2. Հաստատել Հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

        3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 17-ից: 

 

 
   

 

 

  

 

 

                          

 

 

                                                                     Հավելված

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

  2015 թվականի հուլիսի 16-ի

  N 321-Ա հրամանի

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  

 

 

Արսեն ՄԿՐՏՉՅԱՆ                     Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

 

Սուրեն ԱՆՏՈՆՅԱՆ                    Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր (համաձայնությամբ)

 

 

Ժորա ՎԱՐԴԱՆՅԱՆ                   Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ (համաձայնությամբ)

 

Վահրամ ԱՎԵՏԻՍՅԱՆ               Երևանի պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

 

Վահրամ  ՔՈՍԱԿՅԱՆ                Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս (համաձայնությամբ)

 

Մուշեղ ՄԱՆՈՒԿՅԱՆ                  «ԷյԴիԱր փարթներս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն, հաշտարար, արբիտր  (համաձայնությամբ)

 

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ                 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի օգնական: