Դեպի վեր

28/07/2015

Զեկույց «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – II փուլ» N° ENPI/2012/023-600 ֆինանսավորման համաձյանգրի երկրորդ հատկացման պայմանների իրականացման վերաբերյալ (զեկույցն անգլերենով)

 

 

Ոլորտը

Ակնկալվող արդյունքները

Ֆինանսական միջոցների հատկացման պայմաններ

Վերահսկման աղբյուրը[1] 

 

1. Անկախ, թափանցիկ և հաշվետու արդարադատության համակարգ

 

 

 

ա. Դատավորներին նշանակելու, գնահատելու, խրախուսելու և կարգապահական տույժերի ենթարկելու մեխանիզմների բարելավում, այդ թվում՝ Դատական օրենսգրքում փոփոխությունների կատարում

Դատական ինքնակառավարման մարմիններին վերապահված դերին և գործառույթներին վերաբերող 1-ին պայմանը

-Դատական օրենսգրքի և այլ համապատասխան օրենսդրական ակտերի փոփոխությունների կատարում՝ դատավորների անկախությունն ամրապնդելու համար։ Արդարադատության խորհրդի, Դատարանների նախագահների խորհրդի, դատավորների ընդհանուր ժողովի կոնկրետ դերի ու գործառույթների փոփոխում, ներառյալ` Դատավորների վարքագծի կանոնագրքի նոր, պարզեցված տարբերակի ընդունում ԵՄ–ԵԽ-ի EJREPC համատեղ ծրագրի վերջնական հաշվետվության համապատասխան։ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմների (կառույցների) ստեղծում օրենքի հստակ կիրառումը ապահովելու համար:

 

-Ազգային ժողովի կողմից ընդունված և հրապարակված օրենքներ (օրենքների փոփոխություններ )

- Դատավորների վարքագծի հաստատված կանոնագիրք

- Հաստատված կանոնադրություններ/գործառույթների նկարագրություն/ իրականացման մեխանիզմների (կառույցների) կառուցվածքային գծապատկերներ

 

 

          Կատարողականի չափորոշիչները և հատկացումներ կատարելու համար կիրառվող ցուցանիշները

Աղյուսակ 1. Փոփոխական տրանշերի հատկացման համար ակնկալվող արդյունքները և հատուկ պայմանները

 

 

 

 

 

 

Դատավորների թեկնածուների թեստավորման և նշանակման, ինչպես նաև դատավորների գնահատումը և առաջխաղացումը ապահովելու հետ կապված 2-րդ պայմանը

- Դատավորների թեկնածուների թեստավորումը և նշանակումը կարգավորող համապատասխան օրենսդրությունը վերանայված և ընդունված է, որը թույլ կտա, որ դատավորները ընտրվեն և նշանակվեն Արդարադատության խորհրդի կողմից օբյեկտիվ ու թափանցիկ գործընթացով՝ կիրառելով նաև համակարգչայնացված ընթացակարգ։ Արդարադատության խորհրդում հարցազրույցների ընթացակարգը կարգավորվում է օրենքով։ Վերանայված օրենսդրությունը կիրառվում է բոլոր նոր դատավոր թեկնածուների նկատմամբ։

-Դատավորների գնահատումը և առաջխաղացումը ապահովելու հետ կապված չափորոշիչները մշակվել են ԵՄ անդամ պետությունների և միջազգային լավագույն փորձի համապատասխան, մուտքագրվել են գնահատման համակարգչայնացված համակարգ, ամրագրվել համապատասխան օրենսդրության մեջ և կիրառվում են բոլոր պաշտոնավարող դատավորների նկատմամբ

- Նշանակված դատական ինքնակառավարման մարմնի կողմից հաստատվել և կիրառվում է Գործողությունների ծրագիր (միջոցառումների ցանկ), որը կնպաստի դատավորների թեկնածուների միջև գենդերային հավասարակշռությանը

- Ազգային ժողովի կողմից ընդունված և հրապարակված օրենքներ (օրենքների փոփոխություններ)

- Դատավորների թեստավորման, նշանակման, գնահատման և առաջխաղացումը ապահովելու վերաբերյալ փորձագիտական գնահատում՝ կազմված ԵՄ անդամ պետության (անդամ պետությունների) կողմից

- Հաստատված գործողությունների ծրագիր՝ գենդերային հավասարակշռությանը նպաստելու համար

- Եվրոպայի խորհրդի և ԵՄ-ԵԽ համատեղ ծրագրի հաշվետվություններ։

 

 

 

 

 

բ. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի աշխատանքների թափանցիկության և դերի բարձրացում,

 

Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի հետ կապված 3-րդ պայմանը

- Համապատասխան օրենսդրության մեջ և ընթացակարգերում կատարվել են փոփոխություններ՝ հստակ սահմանելու համար Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (ԷԿՀ) ընտրության կարգը՝ ԵՄ-ԵԽ EJREPC համատեղ ծրագրի վերջնական հաշվետվությանը համահունչ

- ԷԿՀ-ին տրամադրվել է համապատասխան շենքային տարածք՝ (առնվազն 10 քառակուսի մետր յուրաքանչյուր աշխատողի համար), անձնակազմը լավ վերապատրաստված է և զինված բոլոր այն սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են իրենց պարտականությունները կատարելու համար

- Համապատասխան օրենսդրության մեջ կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում Արդարադատության նախարարությունը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ նախաձեռնելու իրավասություն չի ունենա։ Նախարարությունը և ԷԿՀ-ն երկուսն էլ օրենսդրորեն զրկվել են ընթացիկ դատական վարույթներին միջամտելու իրավունքից

- Ազգային ժողովի կողմից ընդունված և հրապարակված օրենքներ (օրենքների փոփոխություններ),

- Դատավորների ընդհանուր ժողովի հաշվետվություն ԷԿՀ-ի ընտրության և ԷԿՀ-ի ժողովների արձանագրությունների մասին,

- ԷԿՀ-ի կողմից կնքված ընդունման ակտեր և սարքավորումների ցանկ. ԷԿՀ անդամների և անձնակազմի վերապատրաստման ուսումնամեթոդական ծրագրեր՝ ԵԽ առաջարկություններին համապատասխան,

- ԷԿՀ անդամների և անձնակազմի հաճախումների ցուցակ՝ հաստատված ուսումնամեթոդական ծրագրերին համապատասխան

- Հաշվետվություն ԷԿՀ-ի կողմից երկու հաջորդական տարիների ընթացքում քննության առնված դեպքերի թվի և տեսակի մասին

 

 

գ. Համապատասխան վիճակագրական ցուցանիշների հրապարակման, դատական հնադարանների թվայնացման և դատական գործերը պատահականորեն հանձնարարելու միջոցով արդարադատության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում

 

Արդարադատության ոլորտի թափանցիկությանը և հաշվետվողականությանը վերաբերող 4-րդ պայմանը

- ԵՄ և միջազգային ճանաչված ստանդարտներին համապատասխան մշակվել են վիճակագրական ցուցանիշներ (թե՛ դատարանների, թե՛ դատավորների համար), որոնք հնարավոր է ստանալ ներդրված և գործող Դատական գործերի կառավարման համակարգից (ԴԿՀ) և վերլուծել դատական մարմինների կողմից հրապարակված եռամսյակային հաշվետվություններում

- Դատական բոլոր նոր գրանցումները և վերջին 3 տարիներին (2010թ., 2011թ., 2012թ.) արխիվացված նյութերը թվայնացվել են։ Սահմանվել և կիրառվում են դատական գրանցումները, հնադարանների նյութերը և վիճակագրական տվյալները հանրության համար մատչելի դարձնելու գործընթացը կարգավորող կանոններ

– Ստեղծվել է էլեկտրոնային համակարգ էլեկտրոնային եղանակով քաղաքացիական և վարչական դատական հայցեր ներկայացնելու համար

- Օրենքով սահմանված են դատական գործերը պատահական ընտրության եղանակով հանձնարարելու օբյեկտիվ չափորոշիչները, որի դեպքում հաշվի են առնվում դատավորների մասնագիտացումը՝ տարածվելով բոլոր դատական գործերի վրա և ներառելով ավելի, քան մեկ դատավոր ունեցող շրջանային դատարանները

- Վիճակագրական ցուցանիշների հաստատված ցուցակ

- Վիճակագրական ցուցանիշների մասին (թե՛ դատարանների, թե՛ դատավորների համար) հանրությանը պարբերական եռամսյակային հաշվետվությունների ներկայացում, ինչպես նաև այդ ցուցանիշների հրապարակումը համապատասխան պաշտոնական կայքէջում

– Հաստատված որոշում թվայնացման ենթակա հնադարանների նյութերի ծավալի մասին և հետագա թվայնացման համար հաստատված գործողությունների ծրագիր,

– Կնքված հաշվետվություն էլեկտրոնային եղանակով հայցերի ներկայացման համակարգի ներդրման մասին

- Հաստատված կանոններ՝ դատական գրանցումները, հնադարանների նյութերը, վիճակագրական տվյալները հանրությանը հասանելի դարձնելու համար և հանրությանը տրամադրված հաշվետվություններ (գրանցումներ, վիճակագրական տվյալներ)

Արխիվների թվայնացման վերաբերյալ հաշվետվություն

 

 

 

2. Արդյունավետ և հասանելի արդարադատության ոլորտ

ա. Արդարադատության ակադեմիան և Փաստաբանների դպրոցը պատշաճ կերպով գործում են ԵՄ լավագույն գործելակերպերին համահունչ՝ նպաստելով առավել լավ որակավորում անցած դատավորների, դատախազների և փաստաբանների վերապատրաստմանը,

Առավել լավ որակավորում անցած դատավորների, դատախազների և փաստաբանների հետ կապված 5-րդ պայմանը

- Արդարադատության ակադեմիան գործում է ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի EJREPC համատեղ ծրագրի վերջնական հաշվետվության պայմաններին համապատասխան։ Օրենքով սահմանված կարգով հաստատվել և իրականացվում է համագործակցություն Արդարադատության ակադեմիայի և Փաստաբանների դպրոցի միջև

 

 

 

 

- Արդարադատության ակադեմիայի և Փաստաբանների դպրոցի միջև կնքված Համագործակցության հուշագիր, որը նախատեսում է համակարգման և համագործակցության կանոնավոր մեխանիզմների ստեղծում

- Դատավորների, փաստաբանների և դատախազների համատեղ վերապատրաստման համաձայնեցված ցուցակ՝ ԵԽ առաջարկություններին համապատասխան. վերապատրաստման բոլոր կազմակերպված դասընթացների ծրագրերը և հաճախումների ցուցակը

 

 

 

 

բ. Անվճար իրավաբանական օգնության մեխանիզմների ընդլայնում և իրավաբանական օգնության որակի բարելավում

 

Անվճար իրավաբանական օգնության հետ կապված 6-րդ պայմանը

- Անվճար իրավաբանական օգնությանն ուղղվող ֆինանսավորման ավելացում՝ որպես մեկնարկային տարի սահմանելով 2013 թվականը

- Երևանում և բոլոր շրջաններում կառավարության կողմից հիմնվել, վերակառուցվել և անհրաժեշտ սարքավորումներով ամբողջապես զինվել է Հանրային պաշտպանի գրասենյակի համար անհրաժեշտ շենքի ենթակառուցվածքը։ Բոլոր հանրային պաշտպանները անցել են պարտադիր վերապատրաստում Փաստաբանների դպրոցում

 

Վերապատրաստման ծրագրի դասացուցակ՝ ԵԽ առաջարկություններին համապատասխան  և Հանրային պաշտպանների հաճախումների ցուցակը

- Փաստաբանների պալատի և Հանրային պաշտպանների կողմից կնքված՝ շենքերի (տեղանքի), վերակառուցման և սարքավորումների ընդունման ակտեր

– Տարեկան բյուջե, անվճար իրավաբանական օգնություն տրամադրողների հաշվետվություններ և Արդարադատության նախարարության հաշվետվություն

 

 

 

3. Քրեական օրենսգրքի վերանայումը և այլընտրանքային պատժի համակարգերը

Հիմնվել և գործում է պրոբացիոն ծառայություն, որի միջոցով կիրառվում են այլընտրանքային, ազատազրկման հետ չկապված պատիժներ և հասարակության մեջ հանցագործների վերաինտեգրում

Այլընտրանքային պատժամիջոցների և պրոբացիոն ծառայության հետ կապված 7-րդ պայմանը

- Քրեական և հարակից օրենսդրության մեջ կատարվել են փոփոխություններ` նպատակ ունենալով վերանայել տարբեր հանցագործությունների համար կիրառվող պատժամիջոցները և ներմուծել ազատազրկման այլընտրանքային տարբերակների հասկացությունը՝ ներառյալ պրոբացիան

- Հիմնվել և գործում է պրոբացիոն ծառայություն, (սահմանվել է կառուցվածքը և հաստատվել կանոնադրությունը), և դատավորների, դատախազների և փաստաբանների նախնական և շարունակական վերապատրաստման ուսումնամեթոդական ծրագրում ամրագրվել են դատապարտման այլընտրանքային դրույթներ

 

- Ազգային ժողովի կողմից ընդունված և հրապարակված օրենքներ (օրենքների փոփոխություններ)

- Հարուցված պրոբացիոն գործերի մասին պաշտոնական հաշվետվություն 

- Դատավորների, դատախազների և փաստաբանների վերապատրաստման վերանայված ուսումնամեթոդական ծրագիր, հաստատված ժամանակացույց և կազմակերպված դասընթացներին հաճախումների ցուցակ՝ ԵԽ առաջարկություններին համապատասխան

- Պրոբացիոն ծառայության աշխատողների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացների ուսումնամեթոդական ծրագրեր, վերապատրաստման դասընթացների հաստատված ժամանակացույց և հաճախումների ցուցակներ

 

 

4. Հանրությանը և գործարար շրջանակներին տրամադրվող ծառայությունների որակը

ա. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ընթացակարգերի պարզեցում՝ էլեկտրոնային գրանցման գործընթացի ներդրման միջոցով

Առավել արդյունավետ քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված 8-րդ պայմանը

 

- Օրենքով սահմանված կարգով ներդրվել և բոլոր նոր գրանցումների համար կիրառվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը

 

 

 

- Ազգային ժողովի կողմից ընդունված և հրապարակված օրենքներ (օրենքների փոփոխություններ)

- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրման մասին հաստատված հաշվետվություն

- Գրանցումը (ընտրանքը) և պատահական ընտրանքների արդյունքները

 

բ. Մշակվել և կիրառվում է Վեճերի լուծման այլընտրանքային մոդելը (ՎԼԱ)-ն՝ նպաստելու համար բիզնես միջավայրի բարելավմանը

ՎԼԱ մոդելի մշակման հետ կապված 9-րդ պայմանը

- Մշակվել և կիրառվում է Արբիտրաժի մասին կանոնագիրքը, այլ ԱՎԵԼ կանոններ և միջնորդ դատավորների էթիկայի կանոնագիրքը, ապահովվել է դրանց իրավական հիմքը, ինչպես նաև մշակվել և դատավորների և փաստաբանների շարունակական վերապատրաստման ուսումնամեթոդական ծրագրում ներառվել է արբիտրաժի բնույթի, որոշումների ճանաչման ու պարտադիր կատարման մասին համապարփակ դասընթաց

 

 

- Ազգային ժողովի կողմից ընդունված և հրապարակված օրենքներ (օրենքների փոփոխություններ)

- Հաստատված ուսումնամեթոդական ծրագիր դատավորների և փաստաբանների համար

- Դատավորների և փաստաբանների համար սեմինարների (վերապատրաստման դասընթացների) ծրագիր և հաճախումների ցուցակ՝ Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի ստանդարտներին համապատասխան (UNICITRAL)

- Հաշվետվություն արբիտրաժի մասին, որը արտացոլում է արբիտրաժի նոր կանոնների համաձայն հարուցված գործերի քանակն ու տեսակները

 

 

 

5. Քրեակատարողական համակարգի բարեփոխումների ծրագիր (ֆինանսավորվում է ԱԳԻՀ ծրագրի կողմից)

Պիլոտային քրեակատարողական հիմնարկներում առնվազն 1,200 բանտարկյալների համար նախատեսված կալանավորման պայմանները համապատասխանեցված են ԵԽ առաջարկություններին

Բանտերի և բանտարկյալների կալանավորման պայմանների հետ կապված 10-րդ պայմանը

- Պիլոտային քրեակատարողական հիմնարկներում առնվազն 1,200 բանտարկյալների համար նախատեսված կալանավորման պայմանները համապատասխանեցված են ԵԽ առաջարկություններին (ԽԿԿ)՝ ներառյալ վերանորոգման, բանտարկյալների վերաինտեգրմանն ուղղված գործողությունները, մասնագիտական վերապատրաստումը (ուսուցումը) և հոգեբանական ու բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը

- ԵԽ (ԽԿԿ) առաջարկություններին համապատասխան ընդունվել է Քրեակատարողական համակարգի բարեփոխումների գործողությունների ծրագիրը (ներառյալ դատական արձանագրությունների ծրագիրը բոլոր մյուս բանտերի համար), ինչպես նաև հաստատվել է դրա իրականացման մեխանիզմը

 

- Արդարադատության նախարարության կողմից կնքված՝ աշխատանքների և սարքավորումների ընդունման (հանձնման ակտերը)

- Մասնագիտական վերապատրաստման մեջ ներգրավված բանտարկյալների մասնակցության ցանկերը և գնահատականները

- Հոգեբույժների և բժիշկների հետ կնքված պայմանագրեր կամ նրանց նշանակման հրամաններ։ Բանտարկյալներին մատուցվող հոգեբանական և բժշկական ծառայությունների գրանցամատյան

- Պայմանական վաղաժամկետ ազատ հարցերով հանձնաժողովի վերաբերյալ հաստատված ուղեցույցներ

- Քրեակատարողական համակարգի բարեփոխումների գործողությունների հաստատված ծրագիրը

– Իրականացման հաստատված ծրագիր

 

 


 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն