11/09/2015

էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի լիազորությունները էրեբունի նոտարական տարածքի նոտար Սամվել Մաժինյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 464-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 464-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

«11» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2015 Թ.                                           ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԷՐԵԲՈՒՆԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԱՆԱՀԻՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԷՐԵԲՈՒՆԻ  ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ

ՆՈՏԱՐ ՍԱՄՎԵԼ ՄԱԺԻՆՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Նոտարիատի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Հ. Հարությունյանի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N ԵՆՊ-377/15 գրությունը, ինչպես նաև Էրեբունի նոտարական տարածքի նոտար Ա. Ղազարյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում 2015 թվականի սեպտեմբերի 16-ից    26-ը ներառյալ Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից §Նոտարիատի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Սամվել Մաժինյանին: