14/07/2015

ՀՀ ԱՆ աշխատակազմի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության պետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Գարուշ Դավթյանի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 298-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 298-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«03» ՀՈՒԼԻՍԻ 2015 Թ.                                                  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

 

ԳԱՐՈՒՇ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԵՏ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի     «Ժամկետային  աշխատանքային   պայմանագիր  կնքելու   կարգը  սահմանելու մասին» N 436-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 3-րդ կետի «դ» ենթակետով և 5-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2015 թվականի հունիսի 30-ի N 01/13/2/2261-15  գրությունը և Գ. Դավթյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

          1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության պետի (ծածկագիր՝ 14-1.2-9) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Գարուշ Սևակի Դավթյանի հետ 2015 թվականի հուլիսի 3-ից կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:

        2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: