17/08/2016

ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում լրացուցիչ անդամ ընդգրկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 346-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 346-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

      «12» ՕԳՈՍՏՈՍԻ 2016 Թ.                                                 ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՆԴԱՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի  N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 15.2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի    26-ի N 52 արձանագրային որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետը, ինչպես նաև հաշվի  առնելով «Լիարժեք կյանք»  հասարակական  կազմակերպության  նախագահ      Ս. Մաղաքյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անհատական կազմում որպես լրացուցիչ անդամ ընդգրկել՝

 

Նունե Պեպանյան                                        «Լիարժեք կյանք» հասարակական

                                                                   կազմակերպության ներկայացուցիչ:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ  ԽՈՐՀՐԴԻ  ՆԱԽԱԳԱՀ՝

 

    

                                                                          ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ