Դեպի վեր

Արդարադատության նախարարությունը գործարկել է e-hotline.am և e-request.am կայքերը

09/02/2018

Կառավարման համակարգն արդիականացնելու եւ ավելի թափանցիկ դարձնելու համար, նախարությունն այս տարի պատրաստվում է ներդնել էլեկտրոնային այլ գործիքներ ևս:

Դավիթ Հարությունյանը վստահ է, որ էլեկտրոնային գործիքները կօգնեն ձեւավորվել վստահելի եւ թափանցիկ կառավարման համակարգ: Արդարադատության նախարարությունը գործարկել է թեժ գծի նոր կայքը` e-hotline.am: Առցանց ճկուն մեխանիզմով քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են շատ արագ ստանալ իրենց հարցերի պատասխաններն ու ներկայացներ բողոքները:

Բնակչության հարցումներին օպերատիվ արձագանքող հարթակից բացի, նախարարությունը եւս մեկ էլեկտրոնային գործիք է ստեղծել: E-request.am ինտերնետային հասցեով արդեն հասանելի է էլեկտրոնային հարցման միասնակ հարթակը: Այն հնարավորություն է տալիս առցանց ուղարկել դիմումները, հարցումներն ու բողոքները եւ նույն եղանակով ստանալ պատասխանները:

Կառավարման համակարգն արդիականացնելու եւ ավելի թափանցիկ դարձնելու համար, արդարադատության նախարությունն այս տարի պատրաստվում է ներդնել էլեկտրոնային այլ գործիքներ եւս: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն