Դեպի վեր

Համաներում. ո՞ւմ վրա է այն տարածվելու.Civilnet Interview

22/11/2018

Ազգային ժողովի կայքում հրապարակվել է համաներման նախագիծը։ Համաներման շուրջ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը զրուցում ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ։ Քրմոյանն ասում է, որ ծավալային առումով այս համաներումը լինելու է աննախադեպ։ Սա թվով 4-րդ համաներումն է վերջին 10 տարվա ընթացքում։ Ըստ փոխնախարարի՝ այն ունենալու է սոցիալական բնույթ. հաշվի է առնվելու բանտարկյալների սոցիալական վիճակը։

Քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարած անձանց շուրջ 71%-ը համաներման շահառուներն են, անազատության մեջ գտնվող 2900 անձանցից համաներումը կտարածվի շուրջ 700 հոգի։ Այս համաներումը չի տարածվում ցմահ բանտարկյալների վրա։ Համաներում կլինի նաև «Սասնա ծռերի» գործով։ Նախատեսվում է, որ համաներման փաթեթը մինչև տարեվերջ կընդունվի։

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն